17:43 04.10.2019
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լևան Կարանաձեն և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կնքել են համագործակցության հուշագիր:
Փաստաթուղթը ենթադրում է ավիացիոն իշխանությունների միջև Եվրամիության կանոնակարգերի ներդրում, ավիաչվերթների կառավարում և վերահսկողության տեսանկյունից համագործակցություն:
Ըստ հուշագրի, կողմերը հայտնում են փորձի փոխանակման պատրաստակամություն Եվրամիության հետ միասին օդային տարածքի մասին պայմանագրով հաշվի առնված ավիաչվերթների կազմակերպման կանոնակարգի ներդրման առնչությամբ:
Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջին 8 ամսվա տվյալներով՝ Վրաստանի և Հայաստանի միջև կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթներով փոխադրված ուղևորների քանակը 2017 թվականի 8 ամսվա համեմատ ավելացել էր 99.8%-ով (7 928 ուղևոր՝ 2017 թվականի 8 ամսում, 15 837 ուղևոր՝ 2018 թվականի 8 ամսում), իսկ ընթացիկ տարվա 8 ամսվա տվյալներով՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, երկու երկրների միջև ուղևորահոսքն ավելացել է 160.9%-ով (41 326 ուղևոր):
Համագործակցության հուշագիրն ստորագրվել է Մոնրեալում, ICAO-ի գլխամասային գրասենյակում:
17:50 09.07.2025
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվ12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության17:45 09.07.2025
Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 70-ամյա բնակիչը Շչերբինայի փողոցում գտնվող տնակի հարակից տարածքում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տարածքում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ […] ...
17:40 09.07.2025
Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Վրաստանի թիմին․ ԵԱ-ի C դիվիզիոնԲասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Կոսովոյում մեկնարկած Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում 84-57 հաշվով հաղթել է Վրաստանի հասակակիցների թիմին։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Քելին Շաջանյանը, ով վաստակել է 20 միավոր։ Թադե Մարտիրոսյանի թիմը մրցաշարի A խմբում է ու հաջորդ հանդիպումը կանցկացնի Ջիբրալթարի Մ16 հավաքականի դեմ։ ...
17:34 09.07.2025
Մեկնարկել է վարչապետի աշխատանքային այցն Արաբական Միացյալ ԷմիրություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը: Այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ...
17:28 09.07.2025
Երևանում «Ford Transit»-ը շենքի բակային հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնիԱյսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գոռ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 42 շենքի բակային հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Տուժածը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Դեպքի […] ...
17:21 09.07.2025
Մրգաստան գյուղի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 63-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ, ինչպես նաև պահում դրանցից պատրաստված զանգվածներ։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 5-ին կատարված զննությամբ 63-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 20 բույս, իսկ կիսակառույց շինությունում՝ մոտ 1 […] ...
17:16 09.07.2025
«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21: Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» […] ...