14:56 04.10.2019
Իրանում ձերբակալվել է ռուս լրագրող Յուլյա Յուզիկը: Նա մեղադրվում է Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար, ինչի հետևանքով նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում: Այս մասին Facebook-ում հայտնել է լրագրող Բորիս Վոյցեխովսկին: Վոյցեխովսկին նշել է, որ մի քանի տարի առաջ Յուզիկը Թեհրանում աշխատել է որպես թղթակից: «Արդեն օդանավակայանում նրա ձեռքից վերցրել են անձնագիրը՝ ասելով, որ […]
14:55 04.10.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք հայտարարությամբ հանդես գալ՝ արձագանքելով իր թիմակից Անդրանիկ Քոչարյանի արած արտահայտությանը: Միրզոյանից նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում Քոչարյանի այդ արտահայտությունը: «Ես կարծում եմ, ինչ խոսք, գեղեցիկ չէր ձևակերպումը, բայց կարծում եմ, և դա ոչ միայն կոնկրետ Անդրանիկ Քոչարյանի դեպքում, վերջին ամիսներին Հայաստանում իսկապես այդ բանավեճի կամ […]
14:49 04.10.2019
Գյումրու ավտոմաքսատան բացումը հետաձգվում է մեկ շաբաթով: Այս մասին որոշումն այսօր շինհրապարակ հերթական այցելության ընթացքում կայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա SHANTNEWS-ին ասել է, որ թեև բավական մեծ ծավալի աշխատանքներ տարել են, բայց շինաշխատանքների ներկայիս տեմպերը գոհացնող չեն: Պատճառները, ըստ ՊԵԿ նախագահի, և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ: Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրում մի […]
14:37 04.10.2019
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 09։45-ին, Շենգավիթի ոստիկանները Շիրակի փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել Աղավնաձոր գյուղի 44-ամյա մի բնակչի՝ հատած ծառի կոճղերով բարձված «ԳԱԶ-53» բեռնատարով հանդերձ։ Ուղևոր 64-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ կտրել է Աղավնաձոր գյուղի իր հողամասի ուռենին և խնդրել ազգականին՝ փայտանյութը տեղափոխել Երևան։ Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
14:27 04.10.2019
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 10-րդ տուրի «Երևան»-«Արարատ» հանդիպումից առաջ «Երևանի» մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի գլխավոր մարզչի փոփոխության մասին: Ակումբի ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մոլդովացի մարզիչ Վլադ Գոիանի հետ: «Երևանի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել պորտուգալացի Կալդաս դե Օլիվեյրան: Դե Օլիվեյրան նախկինում աշխատել է «Բրագա Բ»-ում, «Չավես», «Բրագա Մ-19», «Բրագայի» գլխավոր թիմում և […]
14:16 04.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Սերբիայում է գտնվում, նրան դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է` այս պահին Հայաստանի և Սերբիայի նախագահները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ: Հայտարարության համաձայն` ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կայցելեն Սերբիա, մինչև տարեվերջ դեսպանատուն կբացվի ՀՀ-ում: Նշվել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակում ՀՀ-ն […]
14:13 04.10.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը կվերականգնեն օդային հաղորդակցությունն այն ժամանակ, երբ պարզ կդառնա, որ ագրեսիվ մոտեցումներին վերադարձ չի լինելու, հայտնում է РИА Новости-ն: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ արդեն առկա են դրական փաստեր, օրինակ՝ Նյու Յորքում արտգործնախարարությունների մակարդակով ռուս-վրացական շփումները: «Հիմա մենք պարզապես պետք է […]
14:01 04.10.2019
Հոգեբուժական փորձաքննությունը յակուտ շաման Ալեքսանդր Գաբիշևին ճանաչել է անմեղսունակ: Այդ մասին շամանի շահերը ներկայացնող փաստաբան Օլգա Տիմոֆեևային հայտնել են Յակուտիայի անվտանգության դաշնային ծառայությունից: «Շաբաթ օրը մենք կծանոթանանք եզրակացության հետ, իսկ հաջորդ շաբաթ անկախ փորձագետների հետ կանցկացնենք մեր փորձաքննությունը: Մենք կարծում ենք, որ ամբուլատոր փորձաքննության շրջանակներում և ժամանակի բացակայության պայմաններում անհնար է հուսալի և սպառիչ եզրակացություն […]
13:52 04.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին հայտավորված է 62 երկրի 465 շախմատիստ: Հիշեցնենք, որ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային […]
13:51 04.10.2019
ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում գրված է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ որոշումը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անցյալ տարի առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե էր ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ […]
13:40 04.10.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում անդրադարձել է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու մասին հարցին: Նշել է, որ իրենց քայլերը իրավական կարգավորումների շրջանակում են: Լրագրողները հարց են ուղղել Հրայր Թովմասյանին հանձնաժողովի նիստերին չհրավիրելու մասին: Միրզոյանը պատասխանել է. «Ես ուզում եմ, որ հստակ արձանագրենք, որ ԱԺ-ն պատշաճ կերպով հրավիրել էր Հրայր Թովմասյանին ներկա գտնվել երեկվա նիստին, […]
13:39 04.10.2019
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կողմ է արտահայտվել ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ի դեմ պատասխան տուրքերի կիրառմանը, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ ԱՀԿ-ի որոշումից հետո ԱՄՆ-ը հայտարարել էր Եվրամիությունից 10 %-ի չափով օդանավերի վրա, 25 %-ի չափով գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքների գծով տուրքերի ներդրման մասին: Ըստ Մաասի՝ ԵՄ-ը պետք է արձագանքի և, ԱՀԿ-ի հաստատմամբ, տուրքեր մտցնի։ Նա […]
13:36 04.10.2019
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Իլհամ Ալիևը միջազգային համաժողովում հոխորտում է, որ Արցախի ժողովուրդ գոյություն չունի… Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար՝ հայտարարում եմ, որ մեր հարևան արհեստական պետության ազգաբնակչության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստը Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել: Այո՛, Անկախ Արցախի հերոս ժողովուրդը […]
13:33 04.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ազգային ժողովն ավարտեց ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագծի փակ գաղտնի քվեարկությունը. «Գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է Ազգային ժողովն ավարտեց ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագծի փակ գաղտնի […]
13:28 04.10.2019
Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորեց Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր նախագահի դիմավորման արարողությունից և դրան հաջորդած առանձնազրույցից: Ի դեպ, Հայաստանի նախագահի այցին դեռ երեկ անդրադարձել են սերբական բոլոր լրատվամիջոցները։ Սերբական լրատվամիջոցներից մեկին ՀՀ նախագահը հարցազրույց է տվել:
13:25 04.10.2019
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը հայտարարել է ցույցերի ընթացքում դիմակ կրելու արգելքի մասին, գրում է Reuters–ը: Օրենքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 5-ից: Օրենքը խախտելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ 1 տարվա ազատազրկում և շուրջ 3,2 հազար դոլար տուգանք։
13:12 04.10.2019
Նախօրեին Պոլսի Հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը, հայտնում է ermenihaber.am-ը։ Նշենք, որ պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցը արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է։ Նիստից հետո նախաձեռնարկ մարմնի […]
13:11 04.10.2019
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 07:49-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին (6-րդ ոլորան) «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ.) դուրս է […]
13:10 04.10.2019
Զինված ուժերի սննդամատակարարման գործընթացի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հավաքվել են` քննարկելու Զինված ուժերի ժամկետային զինծառայողներին սննդով ապահովելու համակարգում գրանցված բարեփոխումները: «Իմ խոսքը Զինված ուժերի սննդամատակարարման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությանը»,- գրել է Փաշինյանը:
13:06 04.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր հրավերով Հայաստան և Արցախ է այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը. «Մեր զրույցի ընթացքում բարձր գնահատեցի բազմաթիվ հարցերում կոնգրեսականի ցուցաբերած հայանպաստ դիրքորոշումները։ Խոսեցինք նաև Հայաստանում և Արցախում ամերիկյան աջակցության և համագործակցության նոր հնարավոր ծրագրերի մասին»:
13:05 04.10.2019
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել հայ-վրացական սահմանին արտակարգ իրավիճակի մասին: Shamshyan.com-ը հայտնել էր, որ Սադախլո գյուղում վրացիները նոր կայանատեղի են ստեղծել և ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի: Հաղորդվում էր, որ 300-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում առաջ շարժվել: Իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար SHANTNEWS.am-ը դիմեց Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի, տեղեկատվության և […]
13:02 04.10.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է իր հրաժարականի մասին հարցին. «Հրաժարական չեմ տալիս, ես աշխատելու եմ, շարունակելու եմ աշխատել: Ես այդ մասին տարբեր տեղերում մի քանի անգամ արդեն ասել եմ, որևէ մեկի դուրս գալը, մյուսի ընդունվելը այս ամենի հետ կապ չունի: Ես իմ ասելիքն ասացի այս ուղղությամբ»:
13:00 04.10.2019
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի սեպտեմբերին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. սեպտեմբերը 2018թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում՝ -1.4%, ինչպես նաև կապի՝ -0.1% և հանգիստ ու մշակույթի՝ -1.2% […]
12:56 04.10.2019
2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում […]
12:51 04.10.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Մի խումբ պետական և հասարակական գործիչների, հանրային հատվածի ներկայացուցիչների մեդալ են շնորհել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման […]
12:48 04.10.2019
Հնդկաստանում անհայտ անձինք գողացել են Մահաթմա Գանդիի դիափոշին: Միջադեպը տեղի է ունեցել ազգային-ազատագրական պայքարի առաջնորդի ծննդյան 150-ամյակի տռոնակատարությունների ժամանակ: Մահաթմա Գանդիի դիափոշու սափորը պահվել է հատուկ տարածքում: Առավոտյան տեղի աշխատակիցը նկատել է, որ սափորը չկա, իսկ Գանդիի նկարով պաստառը վնասված է: Պաստառի վրա հանցագործները գրել են «դավաճան» բառը: Հնդկաստանում ազգայնականների որոշ խմբեր մինչև հիմա Գանդիին […]
12:45 04.10.2019
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են։ Ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանանորոգման համար 2020-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ դրամ՝ երկու անգամ ավելի գումար քան 2019-ին։
12:40 04.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիա շարունակվում է: SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից տեղեկացնում է, որ քիչ առաջ հայկական պատվիրակության անդամները ժամանեցին Սերբիայի նախագահական նստավայր: Նշենք, որ նախագահի՝ Սերբիա այցը հագեցած է: Այցի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: