Բոլոր լուրերը – Page 8638 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Ոստիկանությունը` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին

17:54 04.10.2019

SHANTNEWS.am-ը փորձել է մանրամասներ պարզել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ժամը 13:50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տնօրենի պաշտոնակատարը ծեծի է ենթարկել իր որդուն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տնօրենի պաշտոնակատարը վիճաբանել է նշված հաստատության […]

̰
Յակուտիայում հայտնաբերվել է 800 մլն տարեկան եզակի ադամանդ

17:45 04.10.2019

Յակուտիայում հայտնաբերվել է յուրահատուկ ադամանդ: Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն: Հայտնաբերվածի եզակիությունն այն է, որ ադամանդե քարի ներսում ազատորեն տեղաշարժվում է ևս մեկ ադամանդ: Ենթադրվում է, որ նախ` առաջացել է ներքին ադամանդը, իսկ արտաքինը հետագայում է ձևավորվել: Նշվում է, որ այն իր տեսքով ու տեսակով առաջին ադամանդն է աշխարհի ադամանդագործության  պատմության մեջ: Քարի տարիքը […]

̰
Վրաստանի և Հայաստանի ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր

17:43 04.10.2019

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լևան Կարանաձեն և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կնքել են համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ենթադրում է ավիացիոն իշխանությունների միջև Եվրամիության կանոնակարգերի ներդրում, ավիաչվերթների կառավարում և վերահսկողության տեսանկյունից համագործակցություն: Ըստ հուշագրի, կողմերը հայտնում են փորձի փոխանակման պատրաստակամություն Եվրամիության հետ միասին օդային տարածքի մասին պայմանագրով հաշվի […]

̰
«Կարծում եմ, որ նա իմ գեներն ունի». Էնրիկե Իգլեսիասը հրապարակել է որդու լուսանկարը

17:40 04.10.2019

Իսպանական էստրադային երգիչ Էնրիկե Իգլեսիասը ցույց է տվել իր որդուն` Նիկոլասին, որը ծնվել է ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովայի հետ հարաբերությունների արդյունքում: Հոր հետ սելֆիում տղան մտախոհ տեսքով է նայում: Լուսանկարը երգիչը հրապարակել է իր Instagram- ում կից գրառմամբ` «Կարծում եմ, որ նա իմ գեներն ունի»` այդկերպ կատակելով, քանի որ կապուտաչյա և բաց գույնի մազերով […]

̰
«Ամոթ». Էդուարդ Աղաջանյանն այրվող աղբամանի լուսանկար է հրապարակել

17:39 04.10.2019

ՀՀ  վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այրվող աղբամանի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. «Աղբամանները վերահսկող տեսախցիկների անհրաժեշտություն կա թերևս: Սա ի՞նչ վանդալիզմ է: Ամոթ»:

̰
Մանրամասներ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից

17:28 04.10.2019

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետ: «Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս մեր կենտրոնի աշխատակիցներից է, […]

̰
Կինը սեռական օրգանում թմրամիջոց է պահել դատապարտյալին փոխանցելու համար

17:22 04.10.2019

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Տ. Ն-ին կարճատև տեսակցության եկած կնոջը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, վերջինիս սեռական օրգանից՝ պահպանակում քողարկված սրվակում, հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7.2 գր քաշով կանաչավուն զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են […]

̰
Պետրոսյանն ու Ստեպանենկոն «կիսելու են» նաև Այվազովսկու միլիոնանոց կտավը

17:20 04.10.2019

Ամուսնալուծված երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի հավաքածուում, պարզվում է, կա Հովհաննես Այվազովսկու օրիգինալ կտավ՝ «Ծովում՝ լուսնկա գիշերով»։ Հիմա նախկին ամուսինները պետք է ի թիվս այլ ունեցվածքի, բաժանեն նաև այս կտավը։ Այս մանրամասները հայտնի են դարձել ռուսական մամուլին։ Պարզվել է, որ ամուսինները իրենց համատեղ կյանքի ընթացքում ամբողջ պատկերասրահ են հավաքել, որ բազմամիլիոնանոց կարողություն արժի։ Միայն […]

̰
Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար. Աննա Նաղդալյան

17:16 04.10.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ: Նաղդալյանը մասնավորապես ասել է. «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, […]

̰
Ինչո՞վ են պայմանավորված կուտակումները Հայաստանի հյուսիսային մաքսակետերում. ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել

17:11 04.10.2019

Հայաստանի հյուսիսային մաքսակետերում կուտակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից մեր երկիր ուղևորվող ավտոմեքենաների ակտիվ հոսքով։ Մեքենաներն օրեր շարունակ կուտակված են եղել Վերին Լարսում և ներկայումս մեծ խմբաքանակով մոտենում են Հայաստանի մաքսային անցակետերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ […]

̰
«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». Փաշինյանը լուսանկար է հրապարակել

17:08 04.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ փողոցային պաստառի վրա գրված է. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» և մակագրել. «Երևանում և ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»:  

̰
Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական դիրքում, որտեղ խաչվում են քաղաքակրթություններ և շահեր. Արմեն Սարգսյան

17:00 04.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սերբիա կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ՝ սերբական «Politika» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է հայ-սերբական հարաբերությունների, հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու դժվարությունների և այլնի մասին: Հարց- Սերբիան պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրասիական միության հետ և այդ պատճառով արդեն իսկ ԵՄ կողմից քննադատության է արժանանում: Հայաստանը Եվրասիական միության կազմում է, սակայն կապեր է հաստատում աշխարհի […]

̰
Ժպտացող Ռոհանին և ավելի զուսպ Պուտինը՝ Փաշինյանի էքսցենտրիկ սելֆիում․ DailyMail-ի անդրադարձը

16:55 04.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում մի շարք երկրների ղեկավարների հետ արած սելֆին հայտնվել է բրիտանական DailyMail տաբլոիդի ուշադրության կենտրոնում։ Խմբագրությունը հատկապես ուշադրություն է դարձրել Իրանի և Ռուսաստանի նախագահների վրա։ «Իրանի ժպտացող Հասան Ռոհանին և շատ ավելի քիչ տպավորված Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետի նկարած էքսցենտրիկ սելֆիում․ երբ երկու առաջնորդները բանակցությունների համար հանդիպել էին Հայաստանում»։ Այս վերնագրով խմբագրությունը […]

̰
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ

16:52 04.10.2019

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում ունեցավ Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Արփի Սուքիասյանը։ Առանձնազրույցից հետո նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նաև ընդլայնված կազմով հանդիպում է անցկացրել Սերբիայի խորհրդարանական խմբի հետ։

̰
Վերջ, ցտեսություն, թոշակ. Իոաննիսյանը` Հրայր Թովմասյանի մասին

16:48 04.10.2019

«Հրայր Թովմասյանը հիմա կատարում է խախտումներ` իրեն ՍԴ նախագահ նշանակած ուժին սպասարկելու համար: Սրանք պարզապես խախտումներ չեն, այլ խախտումներ են, որոնք սպասարկում են այդ քաղաքական ուժին:  Եվ դա բավարար  հիմք է, որպեսզի ՍԴ նախագահին հանրությունն ասի՝ վերջ, բավարար է, ցտեսություն, «բայ», թոշակ»,- խոսելով Հրայր  Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին` ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ […]

̰
Քաղաքացիներին մոլորեցրել են և ոչ ձեռնտու գործարքների ուղղորդել. հարուցվել են քրգործեր

16:40 04.10.2019

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել որպես գումար տրամադրող հանդես եկող առանձին սուբյեկտների կողմից քաղաքացիներին մոլորության մեջ գցելով առերևույթ հանցավոր սխեմաներով վերջիններիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարք կատարելուն ուղղորդելու, դրա միջոցով քաղաքացիներից անհիմն գումարներ գանձելու մի քանի դեպքերի առնչվող նյութեր: Մասնավորապես՝ 2019թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում չորս քաղաքացիներ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ կամ ԱԱԾ […]

̰
Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ

16:25 04.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ: Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։ Քննարկվել է էներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման […]

̰
Սերբ և հայ ժողովուրդների ճակատագրերը շատ նմանություններ ունեն. Արմեն Սարգսյանի հարցազրույցը

16:18 04.10.2019

Սերբիա կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել սերբական «Politika» օրաթերթին: Հարցազրույցը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Հարց- Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որին զոհ գնաց շուրջ 25 հազար մարդ, կապեց սերբ և հայ ժողովուրդներին: Հայաստանն ամեն տարի դեկտեմբերին ոգեկոչում է այն յոթ սերբ օդաչուների հիշատակը, ովքեր զոհվեցին մարդասիրական […]

̰
Երևանում երիտասարդը 24-ամյա բնակչին դանակահարել է՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս

16:17 04.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 24-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին: 2019թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00:50-ին, «Շենգավիթ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել այն […]

̰
«Բավարիայի» կիսապաշտպանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստ

16:09 04.10.2019

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Նա «Տոտենհեմի» հետ խաղում (7:2) դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մրցանակին հավակնորդների թվում էին նաև «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, «Բրյուգեի» հարձակվող Դենիս Բոնավենտուրան և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին:

̰
Լևոն Երանոսյանի գործով նիստը կրկին հետաձգվեց

16:01 04.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր վերսկսվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործի քննությունը։ Հիշեցնենք՝  մոտ 3 ամիս նիստերը չեն կայացել: Դատավորը տեղեկացրեց, որ նիստին չի ներկայացել պաշտպան Տիգրան Սաֆարյանը, և այդ պայմաններում անհնար է գործի քննությունը շարունակել: Նիստը մի քանի րոպե տևեց։ Ըստ մեղադրանքի՝ Լևոն Երանոսյանը 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի […]

̰
Անահիտ Հարոյանը պարտվեց. Բռնցքամարտի ԱԱ

15:58 04.10.2019

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Հարոյանը (54 կգ) պայքարը սկսել է 1/16 եզրափակչից և 0:5 հաշվով պարտվել է գերմանացի Ուրսուլա Գոթլոբին: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի մեջ կմտնի նաև Անի Հովսեփյանը (69 կգ): Հիշեցնենք, որ երեկ Եվրոպայի երիտասարդական առաջնության գործող չեմպիոն Անուշ Գրիգորյանը (51 կգ) 3-2 հաշվով հաղթել էր ամերիկուհուն […]

̰
Վրացական և հայկական անցակետերն աշխատում են հերթերը թեթևացնելու ուղղությամբ

15:49 04.10.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Սադախլոյում ստեղծված իրավիճակի մասին շրջանառվող տեղեկություններին: «Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի վրացական հատվածում բեռնատարների մեծ թվաքանակի պատճառով առաջացել է հերթ։ Ե՛վ վրացական, և՛ հայկական անցակետերն աշխատում են ողջ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի առաջացած խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- ասված է հայտարարության մեջ:

̰
«WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան

15:41 04.10.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հյուրընկալությամբ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (“Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation”) թեմայով։ Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող այս միջոցառմանը նախարար […]

̰
Հորիզոն 15:00

15:32 04.10.2019

̰
Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին ավելացել է 7.7%-ով   

15:31 04.10.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, հաշվետու ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի միտումը. բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է 2,3 մլն տոննա՝ 2018 թվականի հետ համեմատ աճելով 7,7%-ով: Բեռնաշրջանառությունն ավելացել է 14,3%-ով, բեռնումը՝ 8,1%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում գերազանցեցին նախորդ տարվա […]

̰
Կոտայքի մարզում մեքենան բախվել է էլեկտրասյանը. կան տուժածներ

15:23 04.10.2019

Հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա Արտակ Օ․-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 TՏ 013 համարանիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի պողոտայի՝ Միկրոշրջան թաղամասի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով ուղևորներ՝ 34-ամյա Ավետիք Հ․-ն և 20-ամյա Մամիկոն Շ․-ն մարմնական […]

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

15:13 04.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշ Պողոսյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անուշ Պողոսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Նոր մանրամասներ Ուկրաինայում աղետի ենթարկված օդանավի վթարից

15:10 04.10.2019

Լվովի օդանավակայանի մոտակայքում վթարային վայրէջք կատարած Ան-12 ինքնաթիռում գտնվողները ճզմվել են ինքնաթիռում գտնվող բեռի տակ: Այդ մասին հայտարարել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին: «Խցիկն ամբողջությամբ առանձնացած է, ամեն ինչ ցրված է այս ու այն կողմ: Ինքնաթիռում գտնվող բեռը ճզմել է այնտեղ գտնվող մարդկանց … Անձնակազմի 8 անդամներից երեքին է հաջողվել փրկվել: Մյուսների վերաբերյալ առայժմ հուսադրող […]

̰
ԵՄ-ն 340 մլն եվրոյի աջակցություն է ապահովում երիտասարդության համար, այդ թվում` Հայաստանում

15:05 04.10.2019

Եվրոպական միությունը արևելյան գործընկեր հանդիսացող երկրներում, այդ թվում` Հայաստանում, հետազոտություններին և նորարարություններին աջակցելու ծրագիր է իրականացնում: Ծրագրերը նպաստելու են արտադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ն 340 մլն եվրոյի աջակցություն է ապահովում երիտասարդության համար: Այսօր՝ հոկտեմբերի 4-ին կազմակերպված միջոցառմանը, ներկայացվել են, թե ինչպիսի դրամաշնորհներ և օժանդակություն է հասանելի Հայաստանում՝ «Հորիզոն 2020», […]

̰
BACK_TO_TOP