12:32 04.10.2019
ԱԺ-ն ավարտել ու ամփոփել է ՍԴ դատավոր-անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման քվեարկությունը: 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 98 կողմ, 1 դեմ: Այսպիսով, նախագիծն ընդունվել է: Հիշեցնենք, որ քվեարկությանը չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որն ի սկզբանե հայտարարել է, որ չի […]
12:30 04.10.2019
Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Երևանում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենք ցանկանում են ընկերական խաղ կազմակերպել Հայաստանի և Ավստրալիայի հավաքականների միջև: Ավստրալահայերը մեծ ցանկություն ունեն տեսնելու Հենրիխ Մխիթարյանին և Հայաստանի հավաքականի մյուս խաղացողներին Սիդնեյի խոշորագույն մարզադաշտում: Այդ մասին ասել է Ավստրալիայի հայ համայնքի ղեկավար Հայ Կայսերյանը: […]
12:28 04.10.2019
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանն Իզմիրլյան կենտրոն է տեղափոխվել ոչ թե այսօր, այլ երեկ: Նա հետազոտվել է, ապա վերադարձել ԱԱԾ մեկուսարան: Նավիկյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը հերթական պլանային բուժզննման էր գնացել:
12:26 04.10.2019
Ուկրաինայի Լվով քաղաքի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարոել ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը: Կոշտ վայրէջքի հետևանքով կան զոհեր: Ինքնաթիռը իսպանական Վիգոյից ուղևորվում էր Լվով: «Նախնական տվյալներով զոհեր կան: Վթարային վայրէջքը կատարվել է վառելիքի վերջանալու պատճառով: Սկսվել է հետաքննություն»,- հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիյը: Ավելի ուշ տեղեկություն է հրապարակվել, որ օդանավում եղել է 8 մարդ: 5-ը […]
12:16 04.10.2019
Սեպտեմբերի 25-ին «Կրոնները հանուն խաղաղության» միջազգային միության ընտրյալ ընդհանուր քարտուղար պրոֆ. Ազզա Քարամը և գործող ընդհանուր քարտուղար Հայր Կյոիշի Սուգինոն պաշտոնական գրությամբ ծանուցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Վեհափառ Հայրապետն առաջադրվել և աշխարհի 125 երկրներ […]
12:08 04.10.2019
1999 թվականից ի վեր, ամեն հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, աշխարհը նշում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day)։ 1963 թվականին Մասաչուսեթսից նկարիչ Հարվի Բեյլը ստեղծեց այսօր արդեն բոլորիս այնքան ծանոթ ժպտացող դեղին դեմքը՝ «սմայլիկը»: Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: «Հարվին ոչ հայտնի մի արվեստագետ էր, որին մի ամերիկյան ապահովագրական ընկերություն առաջարկեց […]
12:00 04.10.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է համակարգի տեխնիկակական հագեցվածության մասին՝ նշելով, որ իրենք այդ առումով խնդիրներ ունեն: «Չենք թերագնահատում մեր հնարավորությունները, բայց միաժամանակ չենք գերագնահատում»,-ասել է նախարարը՝ նշելով, որ զարգացած երկրների համեմատ՝ ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական զինվածությունը նույնիսկ միջին մակարդակից ցածր է:
11:58 04.10.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում սննդամթերք ձեռք է բերել նախատեսվածից 553.900 ՀՀ […]
11:55 04.10.2019
Հոկտեմբերի 3-ին` ժամը 23:15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, […]
11:49 04.10.2019
Կենդանիների համաշխարհային օրվա առթիվ կենդանապաշտպան Նարե Արամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեզանում չկա կենդանիների հիմնախնդրով զբաղվելու մշակույթ: Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս մեր վերաբերմունքն առողջապահության և անվտանգության տեսանկյունից. «Այսօր այս ոլորտում հաջողություն կա, կա ավելի մարդասիրական վերաբերմունք»: «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանն ասաց, որ դրական միտում կա, և մարդիկ […]
11:42 04.10.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հրշեջ փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը՝ նշելով, որ զարգացած երկրներում փրկարարի աշխատանքն ամենապատվաբերն է: Քանի որ մարդու աշխատանքը վտանգավոր է, այն նաև բարձր վարձատրվող է: Ըստ նախարարի՝ Հայաստանում հակառակն է. փրկարարները գնահատվում են խոսքով, սակայն ֆինանսական մասով դա ըստ արժանվույն չի կատարվում: Ֆելիքս Ցոլակյանն ասել է, […]
11:40 04.10.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը՝ հաշվի առնելով, որ 2018-ին հենց ինքն է երաշխավորել Վանեցյանի՝ ԱԱԾ համակրգ մտնելու համար: Նախարարն ասել է, որ ինքն է երաշխավորել, չի փոշմանել դրա համար, սակայն յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում իր քաղաքական ապագան: «ԱԱԾ-ն և բանակն այն ոլորտներն […]
11:39 04.10.2019
Ռուսական «Незыгарь» տելեգրամ-ալիքը ներկայացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանից ժամանակից շուտ մեկնելու իր վարկածը: Մինսկում իր աղբյուրներին հղում անելով՝ ալիքը հայտնում է, որ Լուկաշենկոյի վերադարձի պատճառը դարձել է Ռուսաստանի կտրուկ արձագանքը ռուսական դեսպանատան ռազմական կցորդ Ռոման Սպիրիդոնովի՝ Բելառուսը լքելուն: Սպիրիդոնովը երկիրը լքել է բելառուսական կողմի խնդրանքով: Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում […]
11:27 04.10.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նորություն է հայտնել՝ նշելով, որ դրանից տեղյակ չեն նաև համակարգում: Խոսքը փրկարարներին բնակարանով ապահովելու մասին է: Այդ գաղափարը դեռևս սաղմնային վիճակում է, սակայն այն կարող է միս ու արյուն առնել, և փրկարարները կկարողանան լավ աշխատանքի համար ապահովվել բնակարաններով: «Անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքին տեղ չունի»,- ասել […]
11:26 04.10.2019
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Սերբիայի Հանրապետություն: ՀՀ նախագահի այցին հետևում է նաև SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը: Ներկայացնում ենք մանրամասներ նախագահի՝ Սերբիա կատարած այցի օրակարգից:
11:22 04.10.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱԻՆ համակարգում աշխատավարձի բարձրացման մասին՝ նշելով, որ ամենաշատ բարձրացում եղել է ամենաներքևի օղակի՝ հենց փրկարարների աշխատավարձի չափում՝ ավելի քան 50%-ով, իսկ պաշտոնների բարձրացմանը զուգահեռ աշխատավարձի բարձրացումը նվազել է:
11:16 04.10.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր պաշտոնավարման մեկ տարվան: «Հպարտությամբ կարող եմ նշել մեկ բան՝ այս մեկ տարվա ընթացքում կառավարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ լուծվել են ԱԻՆ համակարգի առջև ծառացած մի շարք անլուծելի թվացող խնդիրներ: Այս տարվա ընթացքում ունեցանք հրդեհների աննախադեպ քանակ՝ 8509 հատ, որը նախորդ տարվանից ավելի քան […]
11:00 04.10.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Զավեն Գրիգորյանին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ […]
10:58 04.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր հասցեին հնչած որոշ քննադատությունների: «Երեկ ժամանակ գտա ու կարդացի, որ ինչ-որ կանայք, ովքեր կարծում են, որ իրենք քաղաքականությամբ են զբաղվում, կրկին հիշել են ինձ։ Բնականաբար, չեմ պատասխանելու, որովհետև նույնիսկ պատասխանի արժանանալու համար իրենք դեռ շատ ճանապարհ ունեն անցնելու։ Եթե, իհարկե, տեղ հասնեն։ […]
10:53 04.10.2019
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, 2020-ի նախագահական ընտրությունների թեկնածու Ջոզեֆ Բայդենի գրասենյակում քննադատել են Դոնալդ Թրամփի՝ Բայդենի հանդեպ հետաքննություն սկսելու փորձերը: Գրասենյակի ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդն ասել է, թե Թրամփի վարչակազմն «ազատ անկման», իսկ անձամբ Թրամփը հիստերիկ ջղաձգումների մեջ է: Դրանից մի քանի ժամ առաջ Թրամփը հայտարարել էր, թե ուզում է Բայդենի նկատմամբ հետաքննություն սկսվի թե՛ Ուկրաինայի, թե՛ […]
10:44 04.10.2019
ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի աշխատանքներն ավարտելու ժամկետը 2019թ. դեկտեմբերն է: Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված որոշման դրույթներով աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացվում է գործատուների հետ համագործակցությամբ (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու): Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար, Սոցիալական ապահովության ծառայությունն էլեկտրոնային […]
10:42 04.10.2019
Ս. թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի ունեցավ ԱՄՆ կառավարության կողմից ԱԱԾ ՍԶ-ին տրամադրված սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: ԱԱԾ ղեկավարության և իր անունից ողջունելով հյուրերին ու շնորհակալություն հայտնելով ԱՄՆ […]
10:36 04.10.2019
114 կողմ ձայներով այսօր Ազգային ժողովում ընդունվեց օրենք, որի անհրաժեշտության մասին պատգամավորներին հայտնել է մի թոշակառու։ «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը նախագիծը ներկայացնելիս երեկ նշեց, որ քաղաքացին իրենց էր դիմել այս խնդրով, քանի որ երկար ժամանակ աշխատել էր հիվանդանոցում և բախվել խնդրին։ Կարգավորումն այն մասին է, որ ստացիոնար բուժում ստացող անձինք կարողանան լիազորագիր տալ իրենց ծանոթներին, […]
10:34 04.10.2019
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում այսօր մեկնարկում Մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Այն կտևի 10 օր: Հայաստանի հավաքականն այս առաջնությունում կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը: Մեր մարզիկները հավաքականի մարզիչ ու մրցավար Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մեկնել են Գերմանիա Թբիլիսիից, որտեղ վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացրել: Նշենք, որ մեր հավաքականը ներկայացուցիչ ունի նաև կանանց մրցաշարում: Շտուտգարտում Հայաստանի դրոշի […]
10:32 04.10.2019
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ «Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Ժամանակն անհրաժեշտ էր իմ ներսում ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու համար, որպեսզի ինձ ավելորդ արտահայտություններ թույլ չտամ։ Քաղաքական գործունեությունը, իսկ հատկապես իշխանափոխությունը ինձ թրծել է և դարձրել տոկուն ցանկացած […]
10:24 04.10.2019
Ազգային ժողովն այսօր գրեթե միաձայն քվեարկությամբ ստեղծեց նոր քննիչ հանձնաժողով, որը զբաղվելու է մետաղական հանքարդյունաաբերական ընկերությունների ստուգումներով։ Նախաձեռնությունը սկսել էին ԲՀԿ պատգամավորները, իսկ հետո նրանց միացան մյուս խմբակցությունները։ 111 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով հաստատվեց, որ «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների […]
10:23 04.10.2019
Ազգային ժողովում 105 կողմ, 1 դեմ, 5 ձեռնպահ ձայներով այսօր ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության անդամներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի ու Արտակ Մանուկյանի ներկայացրած նախագիծը՝ արժեթղթային շուկայում բրոքերային գործունեությունը հարկերից ազատելու մասին։ Կառավարությունն այս նախագծին բացասական գնահատական էր տվել՝ պնդելով, որ այն անհավասար պայմաններ է ստեղծում այլ բրոքերների համար։ ԱԺ պատգամավորների մի մասը, սակայն, համոզված էր, […]
10:17 04.10.2019
«Խոսքս ուղղում եմ Սահմանադրական դատարանի դատավորներին, ՍԴ անդամներին, կոչ եմ անում, որ իրենց չնույնացնեն Հրայր Թովմասյանի հետ, չնույնացնեն իրենց անցած ճանապարհը և ուղղորդվեն օրենքով, իրենց խղճով և իրենց գիտելիքներով»։ Ազգային ժողովում դեռ քվեարկությունները չսկսած՝ այսպիսի ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով երեկվա քննարկման բովանդակությունը։ Երեկ քննարկվում էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամի / դատավորի լիազորությունները […]
10:09 04.10.2019
Երկօրյա այցով Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթմյոլերը շարունակում է հանդիպումները Վրաստանի ուժային կառույցների ղեկավարների հետ: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Ռոուզ Գոթմյոլերի հանդիպմանը քննարկվել է ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթի (SNGP) իրագործմանը, պաշտպանական ուժերում ընթացող բարեփոխումներին, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային խաղաղապահ առաքելություններին Վրաստանի մասնակցությանն առնչվող հարցեր: Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն […]