22:25 03.10.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆինդալնդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ հանդիպման ժամանակ թփթփացրել է վերջինիս ծնկին: Այդ մասին տեսանյութը տեղադրված է RT-ի տելեգրամյան էջում: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերջինս ասել է, որ Ֆինլանդիան երջանիկ երկիր է: Տեսանյութում երևում է, որ Ֆինլանդիայի նախագահը անակնկալի է գալիս դրանից:
22:03 03.10.2019
Ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության օպերատիվ և ծավալուն միջացառումների արդյունքում բացահայտվել է Անի խոշորացված համայնքի ղեկավարի թույլ տրված մի շարք ապօրինություններ: Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդագրութւոն է տարածել ոստիկանությունը. «Ըստ Ոստիկանության տեղեկությունների՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն […]
21:58 03.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Սերբիա։ ՀՀ նախագահը հանդիպումները կսկսի վաղը՝ Երևանի ժամանակով 12։30-ից։ Արմեն Սարգսյանը Սերբիայի պալատում նախ հանդիպեկու է Սերբիայի նախագահ Ալեքսադր Վուչիչի հետ, ապա երկու երկրների պատվիրակությունները կհանդիպեն ընդլայնված կազմով։ Ավելի ուշ ՀՀ և Սերբիայի Հանրապետության նախագահները հանդես կգան հայտարարությամբ։ Աշխատանքային ճաշից հետո հայկական պատվիրակությունը, ՀՀ նախագահի գլխավորությամբ, ուղևորվելու է Սերբիայի […]
21:56 03.10.2019
Երկօրյա այցով Վրաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռոուզ Գոտմյոլերի ղեկավարած պատվիրակությունը:ՆԱՏՕ-ն անհանգստացած է Սև ծովում ու դրա շուրջ ՌԴ ռազմական հզորացմամբ: Մտադիր է ուժեղացնել Սև ծովում Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ծովային ուժերի համագործակցությունը: «Այն, որ Ռուսատանը չի աջակցում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, զարմանալի չէ: Վրաստանն իրավունք ունի ընտրելու իր ուղին: Բուխարեստի գլխավոր ուղերձը, որ Վրաստանը […]
21:54 03.10.2019
ԵՄ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ վարել՝ փոխադարձ պատժամիջոցներից խուսափելու համար:
21:40 03.10.2019
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին չեղարկել է իր այցը Բելառուս, որը պետք է կայանար այս շաբաթ, գրում է RT-ն: Իր այցն է չեղարկել նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը: Այս պահին չեն մեկնաբանվում այցի չեղարկման պատճառները: Բելառուսի ԱԳՆ-ն խոստացել է ավելի ուշ հաղորդագրություն տարածել: Մոգերինին այս շաբաթ պետք է […]
21:15 03.10.2019
Սեպտեմբերի 24-ից Հայաստանում և Արցախում մեկնարկել են լայնածավալ ռազմավարական զորավարժություներ, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: Այսօր պաշտպանության նախարարությունում Զինված ուժերի բուժվարչության, ԱԱԾ սահմանապահ զորքերը և ոստիկանության ներկայացուցիչները ամփոփել են զորավաժություններին իրենց մասնակցությունը: Հաշվի առնելով, որ զորավարժություններն այդ մասշտաբով առաջին անգամ էին անցկացվում՝ մասնագետները նկատել են որոշակի խնդիրներ․ «Դրանք անհրաժեշտ է եղել հասկանալ, որպեսզի պատրաստ լինենք,Աստված […]
21:05 03.10.2019
Ամերիկյան Google կորպորացիայի 46-ամյա համահիմնադիր Սերգեյ Բրինն ամուսնացել է ClearAccessIP արտոնագրային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն 34-ամյա Նիկոլ Շանահանի հետ: Այդ մասին հայտնում է Page Six-ը: Ինչպես նշվում է, զույգն ամուսնացել է երկամյա սիրավեպից հետո, բայց ամուսնության պաշտոնական գրանցման մասին հայտնի է դարձել միայն այժմ: 2018-ին Սերգեյը և Նիկոլը դուստր են ունեցել: Շանահանը մասնագիտությամբ իրավաբան […]
20:53 03.10.2019
Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանական կողմի այս սադրանքներն անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»։
20:30 03.10.2019
«Ես չեմ խոսելու Հրայր Թովմասյանի երեկվա հարցազրույցից, բայց, ինչ խոսք, ինձ համար ևս ցանկալի կլիներ, որ պարոն Թովմասյանն այսօր ներկա լիներ, և ես ինքս իմ հարցադրումները հնարավորություն ունենայի հղել իրեն»,- ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը: Պատգամավորը նշեց՝ ցանկանում է մանրամասն և պարզ ներկայացնել իրավիճակը: Իսայանը շեշտեց՝ պարզ չէ՝ քանիսն են […]
20:17 03.10.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ինքն ԱՄՆ մի քանի կոնգրեսականների հրավիրել է Հայաստան: «Ահա նրանցից մեկն այսօր արդեն Հայաստանում է: Նա նախապես Արցախ էր այցելել՝ Ֆրենկ Փալոնը: Ես ձեր բոլորի անունից փոխանցել եմ, որ բարձր ենք գնահատում նրա հայանպաստ և արցախանպաստ ջանքերը»,- ասաց նա՝ հայտնելով, որ Փալոնը խորհրդարանում է այդ պահին:
20:07 03.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Վարչապետը ողջունել է կոնգրեսականի այցը Հայաստան և Արցախ ու վստահություն հայտնել, որ այս այցն էլ ավելի կամրապնդի պարոն Փալոնի կապը հայ ժողովրդի հետ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել կոնգրեսականի գործունեությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, հայկական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում: Վարչապետն անդրադարձել է նաև Կալիֆորնիա կատարած իր այցին և […]
19:55 03.10.2019
Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի երեք բնակիչներին վտարում են խիստ վթարային շենքից: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բազմակի փլուզումներով հայտնի հանրակացարանի մյուս բնակիչների բնակարանային հարցերը երկու տարվա ընթացքում ստացվեց լուծել, ավելի ճիշտ, նրանք համաձայնել էին տեղափոխվել բնակության այն տարածքներ, որոնք առաջարկել էին քաղաքային իշխանությունները: Այս հարցում անհնազանդ են մնում երեք տարեց կանայք: Անհամաձայնության պատճառով […]
19:44 03.10.2019
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ըստ Aysor.am-ի աղբյուրների, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է գրել: Լրատվամիջոցը հաղորդում է, որ Օսիպյանն արձակուրդի ժամկետը լրանալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Լուրի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ: Վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վալերիյ Օսիպյանն […]
19:30 03.10.2019
Հինգ օր առաջ անհետացած 12-ամյա դեռահասը հայտնաբերվել է Տուվայի տայգայում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ինչպես նշվում է, տղան անհետացել է սեպտեմբերի 29-ին, երբ հոր և նրա ընկերների հետ սիբիրյան մայրու ընկույզներ հավաքելու էր գնացել: Տղան գնացել էր գյուղի ուղղությամբ և չէր չի վերադարձել: Փրկարարները երեխային տեսել են խրճիթից հինգ կիլոմետր հեռավորության վրա` խրճիթի […]
19:18 03.10.2019
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները շարունակելու համար: Այս մասին այսօր իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինս նաև արձանագրել է՝ այդ ժամկետները դեռ ճշտվում են, և ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի: Այդուհանդերձ, Զախարովան չի […]
19:14 03.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1978թ., 2018թ. հոկտեմբեր ամսին Երևան քաղաքում գործող հյուրանոցառեստորանային […]
19:13 03.10.2019
ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ին Մարալիկ քաղաքում ներկա է գտնվել համայնքի միակ մանկապարտեզի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են առաջին տիկնոջ գրասենյակից: Տոնական միջոցառմանը, որը մեկնարկել է Մարալիկի հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Հակոբյանի օրհնությամբ, ներկա են գտնվել շվեյցարահայ գործարար, հայ-շվեյցարական […]
19:13 03.10.2019
Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք ստացած ՀՀ ՊՆ զորամասի սպան բացել է աչքերը, սակայն նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: «Առավոտյան այցելել եմ նրան: Վիճակը դեռևս մնում է ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ […]
19:00 03.10.2019
Երգչուհի Բեյոնսեն հոր՝ պրոդյուսեր Մեթյու Նոուլզի ախտորոշումից հետո ստիպված է եղել բուժզննում անցնել՝ համոզվելու, թե արդյոք քաղցկեղով հիվա՞նդ չէ, հայտնում է RTE-ն: Բեյոնսեի հայրը պատմել է, որ իր մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Ամռանը Նոուլզը հաջողությամբ վիրահատվել է և այժմ վերականգնվում է: Նրա խոսքերով՝ առաջին բանը, որ ինքն արել է ախտորոշման մասին իմանալուց հետո, ընտանիքին զանգահարելն […]
18:47 03.10.2019
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր […]
18:45 03.10.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ: Մարտավարական զորավարժությունն ուներ ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բաղադրիչներ: Զորախաղերն աչքի են ընկել ներգրավված ուժերի ու միջոցների բազմազանությամբ, գրագետ […]
18:44 03.10.2019
Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համատեղ ծրագրերի ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի բնագավառներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման […]
18:39 03.10.2019
Հայաստանի Զինված ուժերի 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի տանկային ստորաբաժանումը, ռազմավարական զորավարժության շրջանակում զորքերին աջակցելու նպատակով, հիմնական ուղղությամբ անցել է հարձակման: ՊՆ հաղորդագրության համաձայն՝ տանկային անձնակազմերը գործել են վարժ, մարտական մեքենաները սահմանված ժամանակահատվածում զբաղեցրել են նախորոշված դիրքերը և խոցել պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:
18:36 03.10.2019
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս խմբի ղեկավար Դորոտա Դլոուչի-Սալիգային, ԵԽ Հայաստանի հարցերով բաժնի ղեկավար Կատարզինա Սոբիերային, Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո […]