Բոլոր լուրերը – Page 8644 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

Նոր տնտեսական պատերա՞զմ. ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել եվրոպական ապրանքների նկատմամբ

21:54 03.10.2019

ԵՄ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ վարել՝ փոխադարձ պատժամիջոցներից խուսափելու համար:

̰
Մոգերինին չեղարկել է Բելառուս այցը

21:40 03.10.2019

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին չեղարկել է իր այցը Բելառուս, որը պետք է կայանար այս շաբաթ, գրում է RT-ն: Իր այցն է չեղարկել նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը: Այս պահին չեն մեկնաբանվում այցի չեղարկման պատճառները: Բելառուսի ԱԳՆ-ն խոստացել է ավելի ուշ հաղորդագրություն տարածել: Մոգերինին այս շաբաթ պետք է […]

̰
«Միտագ» թայֆունը Հարավային Կորեայում զոհերի պատճառ է դարձել

21:27 03.10.2019

Ավելի վաղ թայֆունը հարվածել էր Ճապոնիային և Թայվանին:

̰
Ի՞նչ խնդիրներ են բացահայտվում զորավարժությունների ընթացքում

21:15 03.10.2019

Սեպտեմբերի 24-ից Հայաստանում և Արցախում մեկնարկել  են լայնածավալ ռազմավարական զորավարժություներ, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: Այսօր պաշտպանության նախարարությունում Զինված ուժերի բուժվարչության, ԱԱԾ սահմանապահ զորքերը և ոստիկանության ներկայացուցիչները ամփոփել են զորավաժություններին իրենց մասնակցությունը: Հաշվի առնելով, որ զորավարժություններն այդ մասշտաբով առաջին անգամ էին անցկացվում՝ մասնագետները նկատել են  որոշակի խնդիրներ․ «Դրանք անհրաժեշտ է եղել հասկանալ, որպեսզի պատրաստ լինենք,Աստված […]

̰
«Սիլիկոնյան հովտի» ամենացանկալի փեսացուն ամուսնացել է

21:05 03.10.2019

Ամերիկյան Google կորպորացիայի 46-ամյա համահիմնադիր Սերգեյ Բրինն ամուսնացել է  ClearAccessIP արտոնագրային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն 34-ամյա Նիկոլ Շանահանի հետ: Այդ մասին հայտնում է Page Six-ը: Ինչպես նշվում է, զույգն ամուսնացել է երկամյա սիրավեպից հետո, բայց ամուսնության պաշտոնական գրանցման մասին հայտնի է դարձել միայն այժմ: 2018-ին Սերգեյը և Նիկոլը դուստր են ունեցել: Շանահանը մասնագիտությամբ իրավաբան […]

̰
Հակառակորդի կրակոցից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել

20:53 03.10.2019

Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանական կողմի այս սադրանքներն անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։ Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»։

̰
ԲՀԿ-ն կարող է ինքը նախաձեռնել ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու գործընթաց, բայց՝ բավարար հիմքերով

20:30 03.10.2019

«Ես չեմ խոսելու Հրայր Թովմասյանի երեկվա հարցազրույցից, բայց, ինչ խոսք, ինձ համար ևս ցանկալի կլիներ, որ պարոն Թովմասյանն այսօր ներկա լիներ, և ես ինքս իմ հարցադրումները հնարավորություն ունենայի հղել իրեն»,- ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը: Պատգամավորը նշեց՝ ցանկանում է մանրամասն և պարզ ներկայացնել իրավիճակը: Իսայանը շեշտեց՝ պարզ չէ՝ քանիսն են […]

̰
ԱԺ նախագահն ԱՄՆ մի քանի կոնգրեսականների հրավիրել է Հայաստան

20:17 03.10.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ինքն ԱՄՆ մի քանի կոնգրեսականների հրավիրել է Հայաստան: «Ահա նրանցից մեկն այսօր արդեն Հայաստանում է: Նա նախապես Արցախ էր այցելել՝ Ֆրենկ Փալոնը: Ես ձեր բոլորի անունից փոխանցել եմ, որ բարձր ենք գնահատում նրա հայանպաստ և արցախանպաստ ջանքերը»,- ասաց նա՝ հայտնելով, որ Փալոնը խորհրդարանում է այդ պահին:

̰
Ֆրանկ Փալոնը տպավորված է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ

20:07 03.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին: Վարչապետը ողջունել է կոնգրեսականի այցը Հայաստան և Արցախ ու վստահություն հայտնել, որ այս այցն էլ ավելի կամրապնդի պարոն Փալոնի կապը հայ ժողովրդի հետ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել կոնգրեսականի գործունեությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, հայկական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում: Վարչապետն անդրադարձել է նաև Կալիֆորնիա կատարած իր այցին և […]

̰
Գյումրեցի 3 տարեց կանանց վտարում են շենքից` առանց բնակության հարցի լուծման

19:55 03.10.2019

Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի երեք բնակիչներին վտարում են խիստ վթարային շենքից: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բազմակի փլուզումներով հայտնի հանրակացարանի մյուս բնակիչների բնակարանային հարցերը երկու տարվա ընթացքում ստացվեց լուծել, ավելի ճիշտ, նրանք համաձայնել էին տեղափոխվել բնակության այն տարածքներ, որոնք առաջարկել էին քաղաքային իշխանությունները: Այս հարցում անհնազանդ են մնում երեք տարեց կանայք: Անհամաձայնության պատճառով […]

̰
Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է գրել. Aysor.am

19:44 03.10.2019

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ըստ Aysor.am-ի աղբյուրների, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է գրել: Լրատվամիջոցը հաղորդում է, որ Օսիպյանն արձակուրդի ժամկետը լրանալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Լուրի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ: Վերջինս, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վալերիյ Օսիպյանն […]

̰
Դեռահասը ողջ է մնացել` 5 օր թափառելով տայգայում

19:30 03.10.2019

Հինգ օր առաջ անհետացած 12-ամյա դեռահասը հայտնաբերվել է Տուվայի տայգայում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ինչպես նշվում է, տղան անհետացել է սեպտեմբերի 29-ին, երբ հոր և նրա ընկերների հետ սիբիրյան մայրու ընկույզներ հավաքելու էր գնացել: Տղան գնացել էր գյուղի ուղղությամբ և չէր չի վերադարձել: Փրկարարները երեխային տեսել են խրճիթից հինգ կիլոմետր հեռավորության վրա` խրճիթի […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան. Մարիա Զախարովա

19:18 03.10.2019

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան ԼՂ խնդրի կարգավորման հարցով բանակցությունները շարունակելու համար: Այս մասին այսօր իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինս նաև արձանագրել է՝ այդ ժամկետները դեռ ճշտվում են, և ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի: Այդուհանդերձ, Զախարովան չի […]

̰
«Մայնինգ» սարքեր ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումար է հափշտակվել

19:14 03.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1978թ., 2018թ. հոկտեմբեր ամսին Երևան քաղաքում գործող հյուրանոցառեստորանային […]

̰
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Մարալիկի մանկապարտեզի բացման արարողությանը

19:13 03.10.2019

ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ին Մարալիկ քաղաքում ներկա է գտնվել համայնքի միակ մանկապարտեզի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են առաջին տիկնոջ գրասենյակից: Տոնական միջոցառմանը, որը մեկնարկել է Մարալիկի հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Հակոբյանի օրհնությամբ, ներկա են գտնվել շվեյցարահայ գործարար, հայ-շվեյցարական […]

̰
Վայոց ձորում մարմնական վնասվածք ստացած սպան բացել է աչքերը. վիճակը մնում է ծայրահեղ ծանր

19:13 03.10.2019

Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք ստացած ՀՀ ՊՆ զորամասի սպան բացել է աչքերը, սակայն նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: «Առավոտյան այցելել եմ նրան: Վիճակը դեռևս մնում է ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ […]

̰
Բեյոնսեն բուժզննում է անցել` համոզվելու, որ քաղցկեղով հիվանդ չէ

19:00 03.10.2019

Երգչուհի Բեյոնսեն հոր՝ պրոդյուսեր Մեթյու Նոուլզի ախտորոշումից հետո ստիպված է եղել բուժզննում անցնել՝ համոզվելու, թե արդյոք քաղցկեղով հիվա՞նդ չէ, հայտնում է RTE-ն: Բեյոնսեի հայրը պատմել է, որ իր մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Ամռանը Նոուլզը հաջողությամբ վիրահատվել է և այժմ վերականգնվում է: Նրա խոսքերով՝ առաջին բանը, որ ինքն արել է ախտորոշման մասին իմանալուց հետո, ընտանիքին զանգահարելն […]

̰
Նախագահը հանդիպել է ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրված գործիչներին

18:47 03.10.2019

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր […]

̰
Խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ

18:45 03.10.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ: Մարտավարական զորավարժությունն ուներ ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բաղադրիչներ: Զորախաղերն աչքի են ընկել ներգրավված ուժերի ու միջոցների բազմազանությամբ, գրագետ […]

̰
Հորիզոն 18:00

18:45 03.10.2019

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

18:44 03.10.2019

Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համատեղ ծրագրերի ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի բնագավառներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման […]

̰
ՀՀ ԶՈՒ տանկիստները հարձակողական զորավարժություն են արել

18:39 03.10.2019

Հայաստանի Զինված ուժերի 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի տանկային ստորաբաժանումը, ռազմավարական զորավարժության շրջանակում զորքերին աջակցելու նպատակով, հիմնական ուղղությամբ անցել է հարձակման: ՊՆ հաղորդագրության համաձայն՝ տանկային անձնակազմերը գործել են վարժ, մարտական մեքենաները սահմանված ժամանակահատվածում զբաղեցրել են նախորոշված դիրքերը և խոցել պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

̰
Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է ԵՄ պատվիրակությանը

18:36 03.10.2019

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հյուրընկալել է Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս խմբի ղեկավար Դորոտա Դլոուչի-Սալիգային, ԵԽ Հայաստանի հարցերով բաժնի ղեկավար Կատարզինա Սոբիերային, Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո […]

̰
Սևանի հոգեբուժական հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներով պետությանը մոտ 50 մլն դրամի վնաս է պատճառվել

18:30 03.10.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել նաև ՀՀ առողջապահության նախարարությունից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին

18:23 03.10.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել և քննարկել համագործակցության մի շարք ուղղություններ: Արարատ Միրզոյանը, ողջունելով Վիկտորաս Պրանցկետիսին նոր Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ: […]

̰
Նախագիծը ձեզ ուղարկել ենք էլեկտրոնային հասցեով, հիմա ասում եք՝ Mulberry-ով. Մակունցը՝ ԲՀԿ-ին

18:10 03.10.2019

Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը, ըստ ԲՀԿ պատգամավորների, թույլ է և ոչ լիարժեք։ Այս մասին նրանք բարձրաձայնեցին իրենց՝ չքվեարկելու դիրքորոշումը հիմնավորելիս։ Նրանցից ոմանք նաև ակնարկեցին, որ կարող էին կատարելագործել նախագիծը, եթե նախապես այն իրենց ուղարկված լիներ։ Նախագիծը հեղինակել էր «Իմ քայլը» խմբակցությունը, և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ինքը […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների հետ

18:09 03.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկյան Սթենֆորդի համալսարանի մի խումբ շրջանավարտների: Ողջունելով տարբեր երկրներից ժամանած շրջանավարտներին՝ նախագահ Սարգսյանն անմիջական մթնոլորտում հարցուպատասխանի ձևաչափով զրուցել է նրանց հետ, անդրադարձել տարբեր հարցերի: Նախագահը մասնավորապես ասել է, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է քաղաքակրթությունների բնօրրան և խաչմերուկ: «Մենք մշտապես եղել ենք այստեղ, դիմակայել ենք տարբեր մարտահրավերների, անցել […]

̰
Ջայլամությունը և փարիսեցիությունը լավ կետի չեն հանգեցնում․ Արարատ Միրզոյան

18:02 03.10.2019

«Երբեք ջայլամությունը և փարիսեցիությունը լավ կետի չեն հանգեցնում, եթե մենք ուզում ենք ֆունդամենտալ հարցերի լուծում։ Ուղղախոսությունն է միակ ճանապարհը»։ Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով իր կարծիքը Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քննարկումների շուրջ։ Միրզոյանը խոսեց «վերջին 20 տարիների ապօրինությունների» մասին, որոնց հետևանքով, ըստ նրա, խեղվել է ազատ շուկան, […]

̰
Հորիզոն 18.00

18:00 03.10.2019

̰ ̰
BACK_TO_TOP