18:30 03.10.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել նաև ՀՀ առողջապահության նախարարությունից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում […]
18:23 03.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել և քննարկել համագործակցության մի շարք ուղղություններ: Արարատ Միրզոյանը, ողջունելով Վիկտորաս Պրանցկետիսին նոր Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ: […]
18:10 03.10.2019
Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը, ըստ ԲՀԿ պատգամավորների, թույլ է և ոչ լիարժեք։ Այս մասին նրանք բարձրաձայնեցին իրենց՝ չքվեարկելու դիրքորոշումը հիմնավորելիս։ Նրանցից ոմանք նաև ակնարկեցին, որ կարող էին կատարելագործել նախագիծը, եթե նախապես այն իրենց ուղարկված լիներ։ Նախագիծը հեղինակել էր «Իմ քայլը» խմբակցությունը, և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ինքը […]
18:09 03.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկյան Սթենֆորդի համալսարանի մի խումբ շրջանավարտների: Ողջունելով տարբեր երկրներից ժամանած շրջանավարտներին՝ նախագահ Սարգսյանն անմիջական մթնոլորտում հարցուպատասխանի ձևաչափով զրուցել է նրանց հետ, անդրադարձել տարբեր հարցերի: Նախագահը մասնավորապես ասել է, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է քաղաքակրթությունների բնօրրան և խաչմերուկ: «Մենք մշտապես եղել ենք այստեղ, դիմակայել ենք տարբեր մարտահրավերների, անցել […]
18:02 03.10.2019
«Երբեք ջայլամությունը և փարիսեցիությունը լավ կետի չեն հանգեցնում, եթե մենք ուզում ենք ֆունդամենտալ հարցերի լուծում։ Ուղղախոսությունն է միակ ճանապարհը»։ Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով իր կարծիքը Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քննարկումների շուրջ։ Միրզոյանը խոսեց «վերջին 20 տարիների ապօրինությունների» մասին, որոնց հետևանքով, ըստ նրա, խեղվել է ազատ շուկան, […]
17:59 03.10.2019
ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում«Տիգրանակերտ» զորավարժությունից դրվագներ է հրապարակվել. «Դրվագներ ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում հակագրոհային խմբավորումների ներգրավմամբ անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունից: Կրակ, շարժում, առաջ…»:
17:48 03.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ հարաբերությունները, և վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի հաճախակիությունը վկայում է հայ-լիտվական կապերի դինամիկ զարգացման մասին: «Հայաստանի համար Լիտվան կարևոր գործընկեր է, որի հետ մենք ցանկանում ենք […]
17:46 03.10.2019
ԱՄՆ-ն պլանավորում է 2020 թվականին Եվրոպայում անցկացնել ամենամեծ զորավարժությունները Սառը պատերազմի ավարտից ի վեր: Այս մասին հայտարարել է կոնգրեսական դեմոկրատ Ջոն Գարամենդին: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն: Գարամենդիի խոսքերով` զորավարժությունների նպատակն է պաշտպանության ամրապնդումն ու տարբեր բանակների փոխգործակցությունը: Հաջորդ տարի Եվրոպայում կանցկացվեն ԱՄՆ լայնածավալ զորավարժություններ Defender 2020 («Պաշտպան-2020»): Այստեղ կենտրոնական դերը հատկացված է Գերմանիային: […]
17:40 03.10.2019
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Հրայր Թովմասյանի շուրջ Ազգային ժողովի քննարկումների ժամանակ անդրադարձավ քավոր-սանիկների թեմաներին։ Նրա խոսքերով՝ հայերը ավանդական ժողովուրդ են, բայց քավոր-սանիկությունն էլ են արդեն շահարկման առարկա դարձրել։ Պետրոսյանը բացատրեց, որ որևէ տեղ գրված չէ այդպիսի իրավական կատեգորիա։ «Կա զոքանչը, հարսը, փեսեն, եղբայրը, բայց քավոր-սանիկությո՞ւնը… էսօր, կարող է վաղը, մյուս օր… էսօր մենք իրար սենց խեթ […]
17:38 03.10.2019
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկվել։ Պարզվել է, որ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մի շարք ապօրինություններ է թույլ տվել։ Այս պահին հայտնի տվյալներով՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն ամեն ամիս կանխիկացրել ու հավաքարարներին առձեռն […]
17:30 03.10.2019
«Մենք առաջինն էինք, ով դատապարտեց ձեր՝ իշխող քաղաքական ուժի կողմից դատարանները, դատարանների դռները փակելու իրավախախտ որոշումը։ Որովհետև դա իշխանությունների տարանջատման սկզբունքի էական խախտում էր»։ Իշխանական պատգամավորներին ուղղված իր խոսքում այս մասին հայտարարեց ԼՀԿ անունից ելույթ ունեցող Տարոն Սիմոնյանը։ Նա թվեց ևս մի քանի դեպք, երբ իշխանությունները անիրավաչափ գործողություններ են կատարել, և իրենք դեմ են եղել։ […]
17:26 03.10.2019
Կալիֆոռնիայի պետական համալսարանը ստացել է 2,1 միլիոն դոլար` որպես աջակցություն հայագիտության ամբիոնի զարգացմանը, գրում է Rusarminfo-ն: Նշվում է, որ թեև բարերարը ցանկացել է անանուն մնալ, սակայն նրա արարքը չի կարողացել աննկատ մնալ: Կալիֆոռնիայի պետական համալսարանը Երևանից դուրս ամենաշատ հայ ուսանող ունեցող բուհերից է: Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Վահրամ Շեմասյանը կարծում է, որ […]
17:15 03.10.2019
Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ իշխանության կրողը, դեռ 1,5 տարի առաջ հայտնել է իր դիրքորոշումը Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերաբերյալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նա բացատրեց, որ նախորդ տարվա ապրիլ-մայիսին քաղաքացիները դուրս էին եկել պայքարելու ոչ թե մեկ անձի, այլ համակարգի փոփոխության համար։ «Եթե անգամ խոստովանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները […]
17:12 03.10.2019
Հոկտեմբերի 2-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա […]
17:02 03.10.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Վալդայ» համաժողովին հնչեցված մեկնաբանություններին: Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»: Պատասխան. Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
17:01 03.10.2019
ԲՀԿ խմբակցությունը համարում է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը իրավական հարթության մեջ պետք է նայել, և իրենք այնտեղ իրավական բացեր են տեսնում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Ասեմ ձեզ, եղել է ժամանակ, որ Հրայր Թովմասյանը ինձ էնքան է հետաքրքրել, ինչքան թռչնագրիպի վարակը, ասենք, կարար հետաքրքրեր Մովսես Խորենացուն»,- ասաց Պետրոսյանը։
17:00 03.10.2019
Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ալեքսանդար Վուչիչի, վարչապետ Անա Բռնաբիչի, Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի, Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Հանդիպումների ու քննարկումների առանցքում կլինեն երկու […]
16:58 03.10.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3-ին դարձավ 84 տարեկան: Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին խոսել է նրա խորթ տղան՝ Ստեփան Ջիգարխանյանը, գրում է Rusarminfo-ն. «Այս պահին Արմեն Բորիսովիչի առողջական վիճակը նորմալ է: Օգոստոսի վերջին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այնպիսի տպավորություն է, որ նա 10-15 տարով երիտասարդացել է: Ես այդ ամենը բացատրում եմ իր և Տատյանա […]
16:38 03.10.2019
ԲՀԿ խմբակցության անդամները հավատարմության երդում չեն տվել ու կապ չունեն Հրայր Թովմասյանի հետ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավորների կրկնվող կոչերին՝ իրենց միանալու հորդորով։ Պետրոսյանն ասաց, որ անհարմար է, երբ ասում են, թե ԲՀԿ-ն պաշտպանում է Թովմասյանին։ Ազգային ժողովում այդ ընթացքում քննարկվում էր Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի անդամի […]
16:35 03.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդիին Իրաքի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ձերդ Գերազանցություն Ջերմ շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը մեծապես շահագրգռված է Իրաքի հետ ունեցած ջերմ գործընկերային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու հարցում՝ […]
16:26 03.10.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արած արտահայտությունը երեկվանից լուրջ քննարկումների ու քննադատությունների առարկա է դարձել: Այսօր Ազգային ժողովում ևս պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետները: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը հակադարձելով Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած կարծիքին, արել է արտահայտություններ, որոնք շատերի կողմից ընկալվել ու գնահատվել են որպես […]
16:22 03.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներին, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության խորացման հարցերին:
16:20 03.10.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումար պահանջելու և ստանալու, խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դիլիջան քաղաքի երեք բնակչի: Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ […]
16:13 03.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ այսօր միմյանց հաջորդելով մոտենում են ԱԺ ամբիոնին՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին իրենց կողմից ներկայացրած նախագիծը հիմնավորելու համար։ Նրանց զգալի մասը մեջբերումներ են անում Թովմասյանի երեկվա հարցազրույցից ու քննադատում այնտեղ հնչած խոսքերը։ Անդրադառնալով Թովմասյանի այն խոսքերին, որ իր պաշտոնում ինքն իրեն զգում է խրամատում՝ դիրք պահելիս, և որ […]
16:11 03.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հոկտեմբերի 2-ին մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի լիագումար նիստին, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարարը ներկա է գտնվել նաև նախագահ Պուտինի և մասնակից երկրների ոլորտային գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների միջև […]