Բոլոր լուրերը – Page 8663 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Բոլոր լուրերը

Երևանի քաղաքապետի ծառայողական մեքենան կհանվի աճուրդի

16:25 01.10.2019

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան կհանվի աճուրդի. «Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան չի օգտագործվում, դրա ապրանքային արժեքը պահպանելու նկատառումով, քաղաքապետի հանձնարարությամբ այն կհանվի աճուրդի»:

̰
ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակությունը Մակրոնի հետ սելֆի է հրապարակել

16:17 01.10.2019

ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ու մակագրել. «Վատագույն սելֆին ԵԽԽՎ-ի պատմության մեջ: Սակայն անխոս հաճելի էր Մակրոնի հետ նկարվելը: Ավելորդ լուսավորության համար դիմել պարոն Մարուքյանին»:

̰
Ի՞նչ է խոստացել Փաշիկ Ալավերդյանը Գագիկ Ծառուկյանին

16:12 01.10.2019

Այսօր գիշեր Հայաստանի ծանրամարտի հավաքականը Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել է Հայաստան՝ իր հետ բերելով 4 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե և թիմային հաշվարկում գրավել է  երկրորդ տեղը: Ծանրամարտիկները նշել են, որ սկսելու են պատրաստվել Օլիմպիական խաղերին: Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, որը 109 կգ քաշայինների կարգում հավասարը չուներ, ասաց, որ գնալու է ոսկու համար: […]

̰
Երևանում մեկնարկեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը

16:06 01.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի մեկնարկի մասին, ողջունեց Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերին և նիստի բոլոր մասնակիցներին: «Ինտեգրացիան ավելի սահուն կընթանա, եթե մեր քաղաքացիները համոզվեն, որ մեր աշխատանքի արդյունքում որոշումներ են ընդունվում զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք հանգեցնում են իրենց կյանքի և աշխատանքի պայմանների բարելավմանը»,- նշեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 2-ից

16:06 01.10.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 2-ից:

̰
Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

16:00 01.10.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։ Վերաքննիչը գտել է, որ առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և […]

̰
Պուտինի պատվիրակությանը Երևանում տրամադրվել է 007 համարանիշով ավտոմեքենա

15:51 01.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը մասնակցում է Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, տրամադրվել է ARM 007 համարանիշներով ավտոմեքենա, գրում է Life-ը: Նշվում է, որ Պուտինը նախընտրել է տեղափոխվել իր Aurus՝ մոսկովյան համարանիշներով ավտոմեքենայով, իսկ ARM 007-ով սկսել են տեղաշարժվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:  

̰
ՌԴ վերադարձը հիմնավորող ելույթ ունեցա ԱԼԴԵ քաղաքական խմբում. Էդմոն Մարուքյան

15:47 01.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ռուսաստանի՝ Եվրախորհուրդ վերադառնալու որոշման մասին. «Հիշո՞ւմ եք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քվեարկությամբ հետ վերադարձվեց Ռուսաստանի մասնակցությունը ԵԽԽՎ նիստերին։ ՌԴ վերադարձը հիմնավորող ելույթ ունեցա ԱԼԴԵ քաղաքական խմբում, որն ամենառադիկալն էր ռուսների վերադարձի մասով։ Իմ ելույթում մանրամասն ներկայացրեցի, որ եթե հիմա ՌԴ-ին հնարավորություն չտանք […]

̰
«Նորքի տուն-ինտերնատի» անկողնային հիվանդների խնամքն իրականացնող հարկաբաժինը վերանորոգվել է

15:29 01.10.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի անկողնային հիվանդների խնամքն իրականացնող հարկաբաժինը, որը շահագործվում է 1990-ականներից, արդեն վերանորոգվել է և պատրաստ սպասարկելու մինչև 35 տարեցի։ https://www.facebook.com/mlsa.am/posts/2381918501920836?__xts__[0]=68.ARDDczgXTWr6i3zmosct7ZnUpXWMosEPyGdCWb01ROE23XWUcfW6DItJaxU4KWw7sFnSlu02uVzTO-x7y0zpwB3NOlUaihfPtMNgHANdWHjSCsz55ULqxYx9cwfHztlz6wPjr0B4b59sPNIwOZxZh9NObLukf9I4-dP0BLn5mZ6ccwJJc_GA0uCZc1EFFPfWaZvly5fcPt12TKSB2aou4B9pcc1Ai1W2t7OnVxZJV0BFYG7WB5NQH0qWZXSnHWkjs_G08ppXeLN6uwAEyq2lWzfMldbgtwhAxd1pajGwC4amTLS9TLMLhePbcyDubFum0pDuyXIGIcq5Kz_0VrtGUqQSbDPa&__tn__=-R

̰
Երևանում վրացի լրագրողը «հարձակվել» է Պուտինի վրա

15:27 01.10.2019

ՀՀ նախագահի նստավայրի մուտքի մոտ, որտեղ անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողը փորձել է անվտանգության աշխատակիցների պաշտպանությունը ճեղքելով մոտենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Երբ նրան կանգնեցրել են, նա բղավելով տվել է իր հարցը: «Ե՞րբ են զորքերը դուրս գալու Վրաստանի օկուպացված տարածքներից»,- հարցրել է լրագրողը: Ռուսաստանի նախագահը շուրջն է […]

̰
Մենք բոլորս շատ ուժեղ «նագրուզկի» տակ ենք աշխատում․ Աբովյանը՝ իրենց աշխատանքի մասին

15:17 01.10.2019

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է ավելացնել խմբակցություններում փորձագետների թիվը։ Նրա խոսքերով՝ հիմա նախաձեռնությունների քանակն ու որակն այնպիսին է, որ նրանք չեն հասցնում ամեն ինչ վերլուծել։ «Սենց գաղտնիք բացեմ ՀՀ քաղաքացիներին՝ մենք բոլորս շատ ուժեղ «նագրուզկի» տակ ենք աշխատում։ Իրականում տենց է»,- ձեռքով ցույց տալով ամբողջ դահլիճը՝ ասաց Աբովյանը։ […]

̰
Երևանը նոր պատվավոր քաղաքացիներ կունենա

15:13 01.10.2019

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։ Ի դեպ, այդ նիստի օրակարգում նախատեսվում է քննարկել Երվանդ Քրիստափորի Մանարյանին և Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերը:

̰
Հայաստանի համար այս գագաթնաժողովը շատ կարևոր է. Նիկոլ Փաշինյան

15:12 01.10.2019

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին Բաղրամյան 26-ում դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հրավիրել է բոլորին հատուկ սրահ, ողջույնի խոսք ասել և նշել, որ Հայաստանի համար Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը շատ կարևոր է, քանի որ դա ևս մեկ հնարավորոթյուն է խորացնելու ինտերգրացիոն գործընթացը: «Բարի օր, հարգելի գործընկերներ, բարի գալուստ Հայաստան: Ուրախ […]

̰
Կարո՞ղ է էդ մուրճը տաք մեկի գլխին․ պատգամավորը՝ ընդդիմությանը

15:09 01.10.2019

Ազգային ժողովում մարզպետների լիազորությունների մասին քննարկումներին ընդդիմության կողմից քննադատության անդրադառնալիս «Իմ քայլի» անունից հանդես եկող Սուրեն Գրիգորյանը զուգահեռներ անցկացրեց մեխի և մուրճի շուրջ։ Նա բացատրեց, որ երբ անհրաժեշտ է մեխը մեխել, իրենք առաջարկում են մուրճ, բայց ընդդիմությունն ընդդիմանում է։ «Պետք է մուրճ, ասում ենք՝ էս մուրճն է։ Ասում եք՝ մի վայրկյան, հիմա որ մուրճ լինի […]

̰
Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ. Վահան Կոստանյան

15:07 01.10.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Իսկ այս ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունն արդեն Արցախում է։ Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»: https://www.facebook.com/photo.php?fbid=3559440710748549&set=a.687347464624569&type=3&theater

̰
Բակո Սահակյանը պարգևատրել է հակառակորդի հետախուզական ԱԹՍ խոցած զինծառայողներին

15:05 01.10.2019

Արցախի պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը և Ռաֆիկ Օրդոյանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/2540948299304006

̰
Հորիզոն 15.00

15:00 01.10.2019

̰
Վահե Գրիգորյանը սերտ կապերով կապված է գործող քաղաքական մեծամասնության հետ. Գորգիսյան

14:59 01.10.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանի միջանցքներում պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչ հիմքեր կան պահանջելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների կասեցումը: «Երբ Հրայր Թովմասյանն ընտրվում էր Ազգային ժողովի կողմից, այն ժամանակ հնչեցված որոշ մտահոգություններ կային, որ նա, լինելով քաղաքական պաշտոնյա, Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական խմբակցությունում, քաղաքական կաշկանդվածություն ունի: Նույնը մենք […]

̰
Ղրիմում տեղի ունեցած վթարից տուժածների թվում կա՞ն ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ-ի պարզաբանումը

14:55 01.10.2019

Հայաստանում գրանցված մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով այսօր Ղրիմում երեք մարդ է մահացել: ՀՀ ԱԳՆ-ից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց՝ այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից տուժել է 8 հոգի, որից 3-ը մահացել են, 2-ի ինքնությունը դեռ ճշտվում է: Երկրորդ մեքենայում գտնվող բոլոր անձինք ՌԴ քաղաքացի են: Նրանցից […]

̰
Նա հավերժ կմնա մեր սրտերում. Աննա Հակոբյանը՝ Ազնավուրի մասին

14:53 01.10.2019

Մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանից մեկ տարի է անցել: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ազնավուրի երգերից մեկը՝ կից հետևյալ գրառումն անելով. «Նա հավերժ կմնա մեր սրտերում։ Նրա կյանքն ու գործունեությունը մեզ միշտ կոգեշնչեն ավելի շատ բարի գործեր անելու, ավելի անկեղծ սիրելու, գնահատելու ու արժևորելու կյանքը, փայփայելու մեր հարազատներին»: https://www.youtube.com/watch?v=G6xBGizSb3s

̰
Հայտնի են հակառակորդի դիվերսիան կասեցրած զինծառայողների անունները

14:46 01.10.2019

Արցախի նախագահի հրամանագրով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը և Էմիլ Ներսիսյանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/2540948299304006

̰
Մոսկվայում հրաժեշտ են տվել Մարկ Զախարովին

14:45 01.10.2019

Մոսկվայի «Լենկոմ» թատրոնում այսօր հրաժեշտ են տալիս անվանի ռեժիսոր Մարկ Զախարովին: Քաղաքացիական հոգեհանգիստը սկսվել է Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10.00-ից և կշարունակվի մինչև 14.00-ն: Սիրված ռեժիսորին հրաժեշտ տալու եկել են բազմաթիվ քաղաքական ու մշակութային գործիչներ: Մարկ Զախարովը կհուղարկավորվի Նովոդևիչյան գերեզմանատանը, իսկ նրա դուստրը կավարտի հոր սկսած «Թակարդ» ներկայացումը: Մարկ Զախարովը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի […]

̰
Կողմ ենք քվեարկելու, որ ՍԴ-ն քննարկի ներկայացված փաստարկները և տա իր որոշումը. Գորգիսյան

14:45 01.10.2019

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին դեմ չենք: Այս մասին խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: «Տեսնում ենք ակնհայտ, առերևույթ, հնարավոր խախտումներ: Բայց նշեմ, որ Ազգային ժողովը չէ այն մարմինը, որը պետք է որոշի՝ դադարեցվո՞ւմ են լիազորությունները, թե՞ ոչ:  Ընդամենը կողմ ենք քվեարկելու, որպեսզի դատարանը քննարկի ներկայացված փաստարկները […]

̰
Հոնկոնգի խորհրդարանից մարդկանց տարհանում են

14:37 01.10.2019

Չինաստանի 70-ամյակի տոնակատարություններին ընդառաջ Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց հակակառավարական բողոքի ցույցերը: Դրանց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջիններս ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ցուցարարներն էլ, իրենց հերթին, ոստիկանների ուղղությամբ նետել են «մոլոտովի կոկտեյլներ»: Տեղի ունեցող ակցիաների հետևանքով տարհանվում են խորհրդարանի աշխատակիցները: Այս մասին հայտնել է Russia […]

̰
Չի կարելի դատավորների վրա գոռալ, դատավորներին ամոթանք տալ. Գորգիսյան

14:29 01.10.2019

Դատարանների գործունեության կարևոր երաշխիքն անկախությունն է: Խորհրդարանների միջանցքներում լրագրողների հետ զրույցում այսպես արտահայտվեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: «Պիտի հասկանանք՝ մենք հարգո՞ւմ ենք դատարանները որպես ինստիտուտ, թե՞ չէ: Կոչ ենք անում, որ պետք է հարգել այդ ինստիտուտները և հավուր պատշաճի մոտենալ դրանց: Ըստ այդմ՝ չի կարելի դատավորների վրա գոռալ, դատավորներին ամոթանք տալ՝ […]

̰
Խաչատուրյան քույրերի առողջությանը հայրը ծանր վնաս է հասցրել. հայտնի են նոր փորձաքննության տվյալները

14:23 01.10.2019

Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունը՝ արված ՌԴ քննչական կոմիտեի կարգադրությամբ, ապացուցել է, որ Միխայիլ Խաչատուրյանի կողմից բռնության կիրառման հետևանքով ծանր վնաս է հասցվել նրա դուստրերի՝ Քրիստինայի, Անգելինայի ու Մարիայի առողջությանը: Տվյալները ֆեյսբուքյան էջում հրապարակել է քույրերի պաշտպաններից Ալեքսեյ Պարշինը: Քննիչներն այսօր Խաչատուրյան քույրերի փաստաբաններին ներկայացրել են փորձաքննության արդյունքները: Դատաբժիշկները հաստատել են նախապես արված ենթադրություններն այն մասին, որ […]

̰
Դատարանը Մանվել Գրիգորյանին կրկին ազատ չարձակեց

14:19 01.10.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ նստավայրում շարունակվեց Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների` խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Որոշման հրապարակումից հետո, դատարանի դահլիճում գտնվող քաղաքացիները ընդգծված բացասական վերաբերմունքով դուրս եկան դատարանի դահլիճից: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգադրեց հաջորդ նիստին թույլ չտալ տվյալ քաղաքացների մուտքը […]

̰
Ի՞նչ խափանում է եղել Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանում

14:12 01.10.2019

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանում տեխնիկական խափանումը դեռ չի վերացվել: «Հարգելի՛ լրագրող ընկերներ Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանում տեխնիկական խափանումը տեղի է ունեցել ս․թ․ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։15-ին։ Առաջինը խափանվել է դեպի Բաղրամյան կառամատույց իջնող շարժասանդուղքը, այնուհետ 11։24՝ վեր բարձրացողը: Տեխնիկական խափանումը […]

̰
Քննարկում ենք իրավաբանների հետ. Աբովյանը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթացի մասին

14:11 01.10.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ զրույցում ևս լրագրողները հետաքրքրվել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծով և հարցրել, թե արդյոք խմբակցությունը կողմ է այդ գործընթացին: Աբովյանի խոսքերով՝ հարցը դիտարկում են իրավական տիրույթում, քաղաքական բաղադրիչներ չկան: Նա տեղեկացրել է՝ երբ ավարտեն իրավաբանների հետ քննարկումները, որոշում կկայացնեն: «Ես հիմա չեմ […]

̰
Նորայր Փանոսյանը և Տիգրան Դավթի Տեր-Հարությունովը կալանավորվել են

14:02 01.10.2019

Դատարանն այսօր բավարարել է ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ  որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների […]

̰
BACK_TO_TOP