Բոլոր լուրերը – Page 8661 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի ու Մոլդովայի ղեկավարներն այցելել են Թումո

19:46 01.10.2019

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդները, ինչպես նաև Իրանի ու Մոլդովայի նախագահները, այցելել են Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը: Այցի ուղիղ հեռարձակումը տեղադրված է ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում:

̰
Բարեկամական սելֆի. Նաիրա Զոհրաբյանը Մակրոնի հետ սելֆի է արել

19:38 01.10.2019

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ արված նոր սելֆի է հրապարակել: «Միշտ փորձել եմ հասկանալ՝ ո՞րն է արտաքինից այս շատ սովորական մարդու էներգետիկան։ Այսօր իր մեկ ժամանոց ֆանտաստիկ խոսքից հետո հասկացա։ Ֆրանսիայի նախագահի ելույթի մասին՝ ավելի ուշ։ Իսկ հիմա՝ բարեկամական սելֆի Էմանուել Մակրոնի հետ»,- գրել է […]

̰
Իսրայելը ևս համագործակցության հայտ է ներկայացրել ԵԱՏՄ

19:22 01.10.2019

Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից և առևտրի համաձայնագրեր կնքելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ խոսքում նշեց, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը անցկացվելու է դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում: ՀՀ վարչապետին, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին լրագրողները 3 հարց տալու հնարավորություն ունեին: Հարցերից մեկը վերաբերում էր ստորագրված համաձայնագրերին և Հայաստան-Իրան, ԵԱՏՄ-Իրան […]

̰
«Ներկայացնում եմ միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը». վարչապետ

19:16 01.10.2019

Ներկայացնում եմ «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:

̰
Ճանապարհային սելֆի. Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահի հետ

19:10 01.10.2019

«Ճանապարհային սելֆի»: Այսպես է խորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր սելֆին ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»,- հայտնել է վարչապետը:

̰
Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել Արփիի հետ

19:02 01.10.2019

Վարչապետի մեծ աղջիկը` Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել քրոջ՝ Արփիի հետ։

̰
Թմրավաճառներին Խաղաղ օվկիանոսում փրկել են կոկաինի փաթեթները

19:00 01.10.2019

Թմրավաճառների նավը խորտակվել է Կոլումբիայի ափերի մոտ: Նավում գտնվող տղամարդիկ փրկվել են 1.2 տոննա կոկաինով փաթեթավորված անջրանցիկ պայուսակների շնորհիվ: Այս մասին հայտնում է Daily Mail– ը: Կոլումբիայի նավատորմի ներկայացուցիչները հայտնաբերել են երեք տղամարդկանց՝ Թումակո քաղաքից 55 կմ հեռավորության վրա: Տուժածները բացատրել են, որ մեծ ալիքը ծածկել է իրենց նավը, որից հետո իրենք շուրջ երեք ժամ […]

̰
«Գորշ գոտիների» մոռացված մարդիկ». ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը միջոցառում է կազմակերպել

18:50 01.10.2019

Սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է աննախադեպ միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով: Քննարկման հիմնական բանախոսներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին ղեկավար Ռընե Ռուքեն: Դահլիճը եղել է բազմամարդ, ներկա են եղել […]

̰
Հորիզոն 18:00

18:46 01.10.2019

̰
ՀՀ 2020թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ

18:45 01.10.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ կառավարությունը հավանություն է տվել 2020թ. պետական բյուջեի նախագծին: Հիշեցնենք, որ գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար […]

̰
Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է. ՀՖՖ

18:42 01.10.2019

Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ […]

̰
Նախագահը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ

18:40 01.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Ցավալի կորուստ ունենք. մահացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը: Կորցրել ենք մի մեծություն, որի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ տրոփում էր անհանգիստ ժամանակի սիրտը, որի աշխատանքներում Հայրենիքը միշտ ներկա էր՝ ակնհայտ կամ աներևույթ, այն Հայրենիքը, որը միշտ ապրում էր նրա մեջ ու […]

̰
«Մեզ հաջողվեց ընդլայնել Միության համագործակցության աշխարհագրությունը». Երևանում կայացել է Բարձրագույն ԵՏՀ նիստը

18:34 01.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական միության խորհրդի նիստին: ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։ Երևանում՝ Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, Ղրղըզստանի Հանրապետության […]

̰
Ոստիկանները բացահայտել են Ջերմուկ համայնքի ղեկավարի ապօրինությունները

18:28 01.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետների կողմից Ջերմուկի համայնքապետարանում իրականացված ուսումնասիրության նյութերի հաշվետվության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Վայոց ձորի մարզային վարչությունների ու Ջերմուկի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել են Ջերմուկ համայնքի ղեկավարի ապօրինությունները: Մասնավորապես, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները […]

̰
Ստուգայցեր Երևանի հասարակական տրանսպորտը սպասարկող երթուղիներում

18:26 01.10.2019

Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ աշխատակիցները ստուգայցեր են իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող երթուղիներում: Տեղում ստուգվում է ուղեգրերի վրա բուժակ-մեխանիկի կնիքի, վարորդների վարորդական իրավունքի առկայությունը, ինչպես նաև մեքենաների արտաքին տեսքի և ուղևորասրահի համար սահմանված անհրաժեշտ պայմանների ապահովումը: Հերթական շրջայցի ընթացքում ստուգումներ են իրականացվել թիվ 13, 57 և 99 երթուղիներում: Միկրոավտոբուսային թիվ 99 երթուղում ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել […]

̰
Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր` Սինգապուրի և ՀՀ-ի միջև

18:20 01.10.2019

Հայաստանի  և Սինգապուրի միջև ստորագրվել է ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։ Այն ստորագրվել է այսօր` Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

̰
WhatsApp-ն առաջիկայում կդադարի աշխատել հին սմարթֆոնների վրա

18:20 01.10.2019

2020 թվականի փետրվարի 1-ից WhatsApp-ն այլևս չի աշխատի սմարթֆոնների հնացած մոդելների դեպքում: РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը հրապարակված է հավելվածի պաշտոնական կայքում: Հայտարարության համաձայն՝ որոշումը կտարածվի Android 2.3.7 и iOS 8 համակարգով աշխատող սմարթֆոնների վրա: «Սա կապված է այն հարցի հետ, որ մենք չենք թարմացնում մեր հավելվածի գործիքները, իսկ այն ցանկացած ժամանակ կարող է […]

̰
Ձեր առջև հավակնոտ նպատակներ են դրված. Սինգապուրի վարչապետը՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին

18:14 01.10.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար: Դիմելով ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին՝ Սինգապուրի վարչապետը նշեց. «Ստեղծված լինելով հինգ տարի առաջ՝ մեծ քայլերով ընթանում եք առաջ դեպի հաջողություն: Ձեր առաջ հավակնոտ նպատակներ են՝ ֆիսկալ քաղաքականության ներդաշնակեցման, մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակներ: Այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը հատկապես նկատելի […]

̰
Ի՞նչ վնաս է հասցվել բնությանը. Տեսչական մարմինը տվյալներ է հրապարակել

18:11 01.10.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է հրապարակել 2019 թվականի օգոստոսի 26-ից 30-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 46 դեպք, որից 27 դեպքով հաշվարկվել է 108.041.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 2.030.000 […]

̰
Հորիզոն 18.00

18:00 01.10.2019

̰
ԱՄՆ-ն հետապնդում է մի շարք երկրների, այդ թվում՝ իր որոշ դաշնակիցների. Հասան Ռոհանի

18:00 01.10.2019

Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշեց՝ ուրախ է  Երևան քաղաքում այս պատմական միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունենալու համար: Իրանի նախագահը նշեց՝ այսպիսի հարթակներում միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ երկխոսության հնարավորություն է տրվում: Նա հույս հայտնեց, որ այդ երկխոսությունն արդյունքներ կբերի: Ռոհանին շեշտեց՝ բոլոր երկրները պարտավոր են հանդես գալ […]

̰
Հայտնի է ԵԱՏՄ հաջորդ նիստի անցկացման վայրը

17:58 01.10.2019

Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից և առևտրի համաձայնագրեր կնքելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ խոսքում նշեց, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը անցկացվելու է դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում:  

̰
Ամփոփում ենք Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները. Փաշինյան

17:55 01.10.2019

Ամփոփում ենք Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:  

̰
Ջավախքում ամեն կազինոյով, հասարակաց տնով հնարավոր է դառնում պանթուրքիզմի տարածումը․ Շիրակ Թորոսյան

17:50 01.10.2019

Ջավախքում շատանում են կազինոները, որտեղ խոպանից եկող հայ երիտասարդները մսխում են իրենց աշխատած փողերը, իսկ հյուրանոցների անվան տակ գործում են հասարակաց տներ, որոնցից օգտվում են հարևան Թուրքիայից եկողները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ջավախահայ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Նա նշեց, որ թեև առաջին հայացքից կարող է թվալ, որ սա Վրաստանի ներքին խնդիրներին վերաբերող հարց է, […]

̰
Մոլդովան ունի փորձ, որ օգտակար կլինի ԵԱՏՄ անդամ երկրներին. Իգոր Դոդոն

17:44 01.10.2019

Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշեց՝ նիստին մասնակցում է իբրև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրի ղեկավար: Դոդոնը նշեց՝ Մոլդովայի համար ԵԱՏՄ նման նոր ինտեգրացիոն պրոյեկտներում մասնակցությունն առաջնահերթություն է և լավ հնարավորություն  տնտեսական կապերի և մոլդովական ապրանքներն ու ծառայությունների արտահանման շուկայի բազմազանության համար: Մոլդովայի նախագահը շեշտեց՝ իրենց երկիրն […]

̰
Ղրիմում ավտովթարի հետևանքով 2 հայ ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

17:42 01.10.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին «Տավրիդա» ավտոճանապարհի 76-րդ կմ-ին (Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում) տեղի է ունեցել «Lada Priora» և հայկական պետհամարանիշներով «KIA Optima» մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների` վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Նրանց թվում՝ «Lada Priora»-ի վարորդը (ՌԴ քաղաքացի)։ Նշյալ մեքենայի մեջ գտնվող զոհված երկու քաղաքացիների ինքնությունը ճշտվում […]

̰
Անի Սամսոնյանը կոչ է անում ստուգել բոլոր բուհերի ռեկտորների ատենախոսությունները

17:31 01.10.2019

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ հարցում է ուղարկել ԿԳՄՍՆ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ է ԲՈԿ-ը ստուգել միայն Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը։ Սամսոնյանն ասաց, որ նախարարությունից ստացած պատասխանը իրենց չի բավարարում, և որ նախարարությունը պետք է պատվիրի ստուգել բոլոր բուհերի ռեկտորների ատենախոսությունները՝ գրագողության հնարավոր դեպքերը բացահայտելու համար։ Սամսոնյանն […]

̰
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա ամենակարևոր խաղերը

17:27 01.10.2019

«Ռոմա» ֆուտբոլային ակումբը հայտնել է իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին: Հիշեցնենք, որ նա վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության վերջին խաղում: «Երեքշաբթի առավոտյան Հենրիխ Մխիթարյանը փորձաքննություն անցավ մասնավոր կլինիկայում, որի արդյունքում հայտնաբերվեց աջ ազդրի վնասվածք: Վերականգնման ժամանակը գնահատվում է երեք շաբաթ»: Այդ մասին տեղեկացնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը: Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի […]

̰
Ինտեգրացիոն գործընթացներն ամենից բարեհաջող ազդեցությունն են թողնում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճի վրա. Պուտին

17:23 01.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց՝ համաձայն է միության հասցեին հնչած դրական գնահատականների հետ: Պուտինը նշեց՝ մեծամասշտաբ ընդհանուր շուկա է ստեղծված, որ հաջողությամբ է գործում: ՌԴ նախագահի գնահատմամբ՝ ինտեգրացիոն գործընթացներն ամենից բարեհաջող ազդեցությունն են թողնում անդամ երկրների տնտեսական աճի վրա, նպաստում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների բարեկեցության մակարդակի աճին: […]

̰
Իրանի նախագահի եղբայրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

17:20 01.10.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեին Ֆերեյդուն, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Fars-ին: Իրանի նախագահի եղբայրը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Իրանի դատարանի խոսնակի փոխանցմամբ՝ նախագահի եղբորն առաջիկայում հնարավոր է` ներկայացվեն մեղադրանքներ նաև այլ հոդվածներով:

̰
BACK_TO_TOP