Բոլոր լուրերը – Page 8662 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ

18:40 01.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել քանդակագործ Արտո Չաքմաքչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Ցավալի կորուստ ունենք. մահացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը: Կորցրել ենք մի մեծություն, որի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ տրոփում էր անհանգիստ ժամանակի սիրտը, որի աշխատանքներում Հայրենիքը միշտ ներկա էր՝ ակնհայտ կամ աներևույթ, այն Հայրենիքը, որը միշտ ապրում էր նրա մեջ ու […]

̰
«Մեզ հաջողվեց ընդլայնել Միության համագործակցության աշխարհագրությունը». Երևանում կայացել է Բարձրագույն ԵՏՀ նիստը

18:34 01.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական միության խորհրդի նիստին: ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։ Երևանում՝ Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, Ղրղըզստանի Հանրապետության […]

̰
Ոստիկանները բացահայտել են Ջերմուկ համայնքի ղեկավարի ապօրինությունները

18:28 01.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետների կողմից Ջերմուկի համայնքապետարանում իրականացված ուսումնասիրության նյութերի հաշվետվության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Վայոց ձորի մարզային վարչությունների ու Ջերմուկի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել են Ջերմուկ համայնքի ղեկավարի ապօրինությունները: Մասնավորապես, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները […]

̰
Ստուգայցեր Երևանի հասարակական տրանսպորտը սպասարկող երթուղիներում

18:26 01.10.2019

Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ աշխատակիցները ստուգայցեր են իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող երթուղիներում: Տեղում ստուգվում է ուղեգրերի վրա բուժակ-մեխանիկի կնիքի, վարորդների վարորդական իրավունքի առկայությունը, ինչպես նաև մեքենաների արտաքին տեսքի և ուղևորասրահի համար սահմանված անհրաժեշտ պայմանների ապահովումը: Հերթական շրջայցի ընթացքում ստուգումներ են իրականացվել թիվ 13, 57 և 99 երթուղիներում: Միկրոավտոբուսային թիվ 99 երթուղում ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել […]

̰
Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր` Սինգապուրի և ՀՀ-ի միջև

18:20 01.10.2019

Հայաստանի  և Սինգապուրի միջև ստորագրվել է ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։ Այն ստորագրվել է այսօր` Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

̰
WhatsApp-ն առաջիկայում կդադարի աշխատել հին սմարթֆոնների վրա

18:20 01.10.2019

2020 թվականի փետրվարի 1-ից WhatsApp-ն այլևս չի աշխատի սմարթֆոնների հնացած մոդելների դեպքում: РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը հրապարակված է հավելվածի պաշտոնական կայքում: Հայտարարության համաձայն՝ որոշումը կտարածվի Android 2.3.7 и iOS 8 համակարգով աշխատող սմարթֆոնների վրա: «Սա կապված է այն հարցի հետ, որ մենք չենք թարմացնում մեր հավելվածի գործիքները, իսկ այն ցանկացած ժամանակ կարող է […]

̰
Ձեր առջև հավակնոտ նպատակներ են դրված. Սինգապուրի վարչապետը՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին

18:14 01.10.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար: Դիմելով ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին՝ Սինգապուրի վարչապետը նշեց. «Ստեղծված լինելով հինգ տարի առաջ՝ մեծ քայլերով ընթանում եք առաջ դեպի հաջողություն: Ձեր առաջ հավակնոտ նպատակներ են՝ ֆիսկալ քաղաքականության ներդաշնակեցման, մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակներ: Այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը հատկապես նկատելի […]

̰
Ի՞նչ վնաս է հասցվել բնությանը. Տեսչական մարմինը տվյալներ է հրապարակել

18:11 01.10.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է հրապարակել 2019 թվականի օգոստոսի 26-ից 30-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 46 դեպք, որից 27 դեպքով հաշվարկվել է 108.041.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 2.030.000 […]

̰
Հորիզոն 18.00

18:00 01.10.2019

̰
ԱՄՆ-ն հետապնդում է մի շարք երկրների, այդ թվում՝ իր որոշ դաշնակիցների. Հասան Ռոհանի

18:00 01.10.2019

Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշեց՝ ուրախ է  Երևան քաղաքում այս պատմական միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունենալու համար: Իրանի նախագահը նշեց՝ այսպիսի հարթակներում միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ երկխոսության հնարավորություն է տրվում: Նա հույս հայտնեց, որ այդ երկխոսությունն արդյունքներ կբերի: Ռոհանին շեշտեց՝ բոլոր երկրները պարտավոր են հանդես գալ […]

̰
Հայտնի է ԵԱՏՄ հաջորդ նիստի անցկացման վայրը

17:58 01.10.2019

Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից և առևտրի համաձայնագրեր կնքելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ խոսքում նշեց, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը անցկացվելու է դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում:  

̰
Ամփոփում ենք Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները. Փաշինյան

17:55 01.10.2019

Ամփոփում ենք Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:  

̰
Ջավախքում ամեն կազինոյով, հասարակաց տնով հնարավոր է դառնում պանթուրքիզմի տարածումը․ Շիրակ Թորոսյան

17:50 01.10.2019

Ջավախքում շատանում են կազինոները, որտեղ խոպանից եկող հայ երիտասարդները մսխում են իրենց աշխատած փողերը, իսկ հյուրանոցների անվան տակ գործում են հասարակաց տներ, որոնցից օգտվում են հարևան Թուրքիայից եկողները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ջավախահայ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Նա նշեց, որ թեև առաջին հայացքից կարող է թվալ, որ սա Վրաստանի ներքին խնդիրներին վերաբերող հարց է, […]

̰
Մոլդովան ունի փորձ, որ օգտակար կլինի ԵԱՏՄ անդամ երկրներին. Իգոր Դոդոն

17:44 01.10.2019

Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշեց՝ նիստին մասնակցում է իբրև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրի ղեկավար: Դոդոնը նշեց՝ Մոլդովայի համար ԵԱՏՄ նման նոր ինտեգրացիոն պրոյեկտներում մասնակցությունն առաջնահերթություն է և լավ հնարավորություն  տնտեսական կապերի և մոլդովական ապրանքներն ու ծառայությունների արտահանման շուկայի բազմազանության համար: Մոլդովայի նախագահը շեշտեց՝ իրենց երկիրն […]

̰
Ղրիմում ավտովթարի հետևանքով 2 հայ ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

17:42 01.10.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին «Տավրիդա» ավտոճանապարհի 76-րդ կմ-ին (Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում) տեղի է ունեցել «Lada Priora» և հայկական պետհամարանիշներով «KIA Optima» մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների` վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Նրանց թվում՝ «Lada Priora»-ի վարորդը (ՌԴ քաղաքացի)։ Նշյալ մեքենայի մեջ գտնվող զոհված երկու քաղաքացիների ինքնությունը ճշտվում […]

̰
Անի Սամսոնյանը կոչ է անում ստուգել բոլոր բուհերի ռեկտորների ատենախոսությունները

17:31 01.10.2019

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ հարցում է ուղարկել ԿԳՄՍՆ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ է ԲՈԿ-ը ստուգել միայն Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը։ Սամսոնյանն ասաց, որ նախարարությունից ստացած պատասխանը իրենց չի բավարարում, և որ նախարարությունը պետք է պատվիրի ստուգել բոլոր բուհերի ռեկտորների ատենախոսությունները՝ գրագողության հնարավոր դեպքերը բացահայտելու համար։ Սամսոնյանն […]

̰
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա ամենակարևոր խաղերը

17:27 01.10.2019

«Ռոմա» ֆուտբոլային ակումբը հայտնել է իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին: Հիշեցնենք, որ նա վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության վերջին խաղում: «Երեքշաբթի առավոտյան Հենրիխ Մխիթարյանը փորձաքննություն անցավ մասնավոր կլինիկայում, որի արդյունքում հայտնաբերվեց աջ ազդրի վնասվածք: Վերականգնման ժամանակը գնահատվում է երեք շաբաթ»: Այդ մասին տեղեկացնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը: Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի […]

̰
Ինտեգրացիոն գործընթացներն ամենից բարեհաջող ազդեցությունն են թողնում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճի վրա. Պուտին

17:23 01.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց՝ համաձայն է միության հասցեին հնչած դրական գնահատականների հետ: Պուտինը նշեց՝ մեծամասշտաբ ընդհանուր շուկա է ստեղծված, որ հաջողությամբ է գործում: ՌԴ նախագահի գնահատմամբ՝ ինտեգրացիոն գործընթացներն ամենից բարեհաջող ազդեցությունն են թողնում անդամ երկրների տնտեսական աճի վրա, նպաստում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների բարեկեցության մակարդակի աճին: […]

̰
Իրանի նախագահի եղբայրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

17:20 01.10.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեին Ֆերեյդուն, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Fars-ին: Իրանի նախագահի եղբայրը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Իրանի դատարանի խոսնակի փոխանցմամբ՝ նախագահի եղբորն առաջիկայում հնարավոր է` ներկայացվեն մեղադրանքներ նաև այլ հոդվածներով:

̰
Պուտինին տված հարցը «խառնաշփոթ» առաջացրեց. «Ռուսթավի-2» լրագրող

17:18 01.10.2019

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի լրագրող Մարիամ Մենաբդեն պատմել է, թե ինչու է որոշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Երևանում ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին լուսանկարելու արարողությունից հետո հարց ուղղել Վրաստանի օկուպացված տարածքների մասին: «Դժբախտաբար, մամուլի ասուլիս չկար, ուստի, եթե ընտրություն չկա… Ես գիտեի, որ գուցե պատասխան չստանամ: Իհարկե, մենք ակնկալում էինք պատասխան, եթե չակնկալեինք, մենք չէինք հարցնի, նման խառնաշփոթ […]

̰
Զինված հարձակում Ֆինլանդիայի կրթական հաստատություններից մեկի վրա

17:17 01.10.2019

Ֆինլանդիայի Կուոպիո քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել: Զոհվել է 1, վիրավորվել ՝ 10 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել քաղաքի առևտրի կենտրոնում գտնվող կրթական հաստատությունում: Ոստիկանները միջադեպի առնչությամբ ձերբակալել են մեկ մարդու: Տեղի ունեցածի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
Կրեմլը հրապարակել է Պուտինի և Փաշինյանի ձեռքսեղմման լուսանկարը

17:07 01.10.2019

Կրեմլի ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակվել, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ իրար ձեռք են սեղմում: https://www.instagram.com/p/B3E2Nyfo1bE/?utm_source=ig_web_copy_link

̰
Խիստ վտանգված են Հայաստանի պատմության թանգարանի մոտ 2 մլրդ դոլար արժեքով նմուշները․ պատգամավոր

17:05 01.10.2019

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պատգամավոր Նարեկ Մկրտչյանն իր ելույթը սկսեց Բրազիլիայում Ռիո դե Ժանեյրոյի թանգարանի հրդեհի ու կորսված արժեքների մասին խոսքերով։ Ապա անցավ Հայաստանում նույնպիսի աղետ կրկնվելու վտանգին։ Պատգամավորը նշեց, որ Հայաստանի պատմության թանգարանը, որտեղ պահվում են բացառիկ պատմական նշանակություն ունեցող մոտ 400 հազար նմուշներ, խիստ վտանգավոր վիճակում է։ Պատգամավորի խոսքերով՝ այնտեղ պահվող իրերի ընդհանուր […]

̰
ԵԱՏՄ-ն դարձել է ուժեղ ինտեգրացիոն միություն. Սոորոնբայ Ժեենբեկով

17:04 01.10.2019

Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, Հայաստանին խաղաղություն ու բարեկեցություն մաղթեց: Նա նշեց՝ ԵԱՏՄ անդամակցությամբ նոր հնարավորություններ են բացված տնտեսական զարգացման և անդամ երկրների ժողովուրդների բարեկեցության ավելացման համար: Ժեենբեկովի գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ն դարձել է ուժեղ ինտեգրացիոն միություն: Ղրղըզստանի նախագահը նշեց՝ 2017-ին խոշոր տնտեսական կայսրությունների միջև լարվածության աճ գրանցվեց, […]

̰
Իմ տարակուսանքն այն է, որ մենք դեռևս մնացել ենք «не положено, закон не позволяет и всё…»-ի դարաշրջանում. Հասմիկ Պապյան

17:00 01.10.2019

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած միջադեպը՝ կապված օպերային թատրոն մուտքն արգելելու հետ: «Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր թյուրըմբռնել էին «Առավոտ»-ի այսօրվա անդրադարձը իմ օպերային թատրոն մուտքն արգելելու «միջադեպի» մասին: Նախ ասեմ, որ ես չեմ ներկայացել, թե ով եմ, որպեսզի իմ հանդեպ հատուկ ուշադրություն հրավիրվի: Ես պարզապես խնդրել […]

̰
Վլադիմիր Պուտինի օդանավը` Արարատի ֆոնին. Կրեմլը լուսանկար է հրապարակել

16:52 01.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երևանում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակության օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: ՌԴ նախագահի ինքնաթիռի լուսանկարը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Տու-214» ինքնաթիռը լուսանկարում պատկերված է Արարատ լեռան ֆոնին:  

̰
Հորդանանի, Սիրիայի և Լիբանանի էլցանցերը նախատեսվում է մինչև տարեվերջ միավորել

16:47 01.10.2019

Հորդանանի, Սիրիայի և Լիբանանի էլեկտրական ցանցերը նախատեսվում է միավորել մինչև այս տարեվերջ, РИА Новости-ին հայտնել է Հորդանանի խորհրդարանում էներգետիկ հանձնաժողովի խոսնակ Մուսա Հանթեշը: «Գործընթացը բաժանված է երկու մասի` առաջինը հիմնված է Լիբանանի և Հորդանանի միջև կնքված համաձայնագրի վրա: Այստեղ խնդիրներ չկան, մենք ավարտել ենք: Մնում է մեր և Լիբանանի միջև տարանցիկ կամրջի հարցը. Սիրիայի հետ […]

̰
Կարևոր է պահպանել ԵԱՏՄ անդամ երկրների կայուն տնտեսական աճը. Կասիմ-Ժոմարտ Տոկաև

16:44 01.10.2019

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը հաջող է անցնում: Տոկաևն ընդգծեց՝ ԵԱՏՄ-ում նախագահող երկիր Հայաստանն իր ներդրումն է ունենում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում: Տոկաևը տեղեկացրեց՝ Ղազախստանի արտադրանքի արտահանումը նվազել է ավելի քան 6 տոկոսով, ինչն իրենց մտահոգում է: Ու թեպետ դրանում, ըստ Տոկաևի, օբյեկտիվ տնտեսական պատճառներ […]

̰
Հորիզոն 18:00

16:42 01.10.2019

̰
Արցախի ՊԲ հրամանատարի վերահսկողությամբ առաջնագծի տարբեր ուղղություններում իրականացվել է տեղազննում

16:36 01.10.2019

Ռազմավարական զորավարժության պլանային միջոցառումների շրջանակում, ելնելով ստեղծված պայմանական իրադրության առավել օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի և բանակի հրամանատարի տեղակալների վերահսկողությամբ, ներգրավված զորամասերի հրամկազմը հոկտեմբերի 1-ին առաջնային գծի տարբեր ուղղություններում իրականացրել է տեղազննում և ճշգրտել հետագա անելիքները մարտական գործողությունների վարման պայմանական թատերաբեմերում: Միջոցառման ժամանակ ներկայացվել են զեկույցներ առկա իրադրության և հավանական […]

̰
BACK_TO_TOP