13:26 01.10.2019
109 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Հայաստան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում խոսել է չեմպիոն դառնալու և հետագա նպատակների մասին: «Ուրախ եմ, որ 2-րդ անգամ կարողացա կրկնել արդյունքս։ Ինչպես ասում են՝ դժվար է մարզումներին, հեշտ է մրցահարթակում։ Ամեն ինչ հեշտ տրվեց, բայց հաջորդ անգամ ավելի լավ եմ պատրաստվելու։ Կարևորը ոչ թե […]
13:24 01.10.2019
Մարզպետարանների աշխատանքի օպտիմալացման ընթացքում կրճատումների մասին հատուկ չեն մտածելու, սակայն այդպիսի կրճատումներ հնարավոր են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ «Դե, ինտուիտիվ երևի բոլորիս պարզ է, որ ըստ երևույթին, կամ մեծ հավանականությամբ, որոշակի «սեղմումներ», կրճատումներ կլինեն, չվախենանք նաև դրանից։ Բայց որ դա կլինի համատարած և մեծ մասշտաբի, […]
13:23 01.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, որը Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն նախագահ, հարգելի բարեկամներ, ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավական հաճախ ենք հանդիպել, և մեր […]
13:19 01.10.2019
ԱԺ-ում մարզպետների լիազորությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ մարզպետներ կան, որ սպա են ծեծում։ Այս հայտարարությանն արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Պարո՛ն Գորգիսյան, բայց Դուք նենց վստահ էիք խոսում սպա ծեծող մարզպետների մասին, որ ես կարծում եմ, որ եթե շատ կոնկրետ ինֆորմացիա չունենաք, էդպիսի վստահությամբ տենց պնդում չէիք անի։ Եվ ես […]
13:17 01.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը: Նիստին ներկա էր միայն Նազիկ Ամիրյանը, իսկ Մանվել Գրիգորյանը, ինչպես և նախորդ նիստերին, առողջական խնդիրների պատճառով նիստին չէր ներկայացել: Այս նիստի ընթացքում դատարանը պետք է անդրադառնա նախորդ նիստերին ներկայացված միջնորդությանը` կալանքի տակ գտնվող անշարժ և շարժական գույքերը […]
13:12 01.10.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դուրս եկավ նորաշենցիներին ընդառաջ: Նրա ձեռքին փաստաթուղթ էր: «Սա նախարար Սուրեն Պապիկյանին հասցեագրված գրությունն է, սեպտեմբերի 27-ին իմ կողմից արձակված կարգադրությունն է, որով ես նշանակել եմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի և իրավազորության պայմաններում»,- ասաց մարզպետը: Ակցիայի մասնակիցները գոռում էին` «փաստաթուղթ ենք պահանջում»: Սարգսյանն ասաց, որ […]
13:11 01.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: Վարչապետը ողջունել է Ղազախստանի գործընկերոջը Երևանում և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը: «Ցանկանում եմ նախ՝ օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Ղազախստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գիտեմ նաև, որ Ղազախստանում բնակվող հայ համայնքի մեծ մասը ևս […]
13:10 01.10.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանին լրագրողները հարցրել են, թե ինչու է հաճախ բացակայում նիստերից: Նա էլ հայտնել է, որ հիվանդ է եղել: Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ ամենաշատ բացակայած պատգամավորը Վարդան Ղուկասյանն է: «Սիրո´ւն ջան, դու բացակաների մասին մի´ մտածիր»,- ասաց նա: SHANTNEWS.am-ի հարցին, թե արդյոք […]
13:06 01.10.2019
«Ծուխ» թեմայով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանաստեղծությունը կարելի է կարդալ ruspioner.ru-ում: «Եվ ստացվեց էպոս. երեք մասից կազմված դրամա՝ երեք քառատողով: Կարելի է բեմադրել: Եվ որքան ակնարկներ, և ոչ մի պատրանք: Եվ ի՞նչ կապ ունեն այստեղ հրդեհները: Ոչ մի կապ չունեն: Ավելի խոր փորեք: Եվ մի´ խաղացեք լուցկիների հետ, մարդիկ: Այլապես միանգամից «ծխի» հոտ կգա»,- […]
13:04 01.10.2019
Նորաշենցիները, ովքեր ակցիա են իրականացնում լիազորությունները դադարեցված համայնքապետին վերադարձնելու պահանջով, նստացույց են սկսել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ընդունարանի առջև: Նշենք, որ համայնքի բնակիչները բողոքում են մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշման դեմ: Նրանք կարծում են՝ մարզպետի որոշումն անօրինական է:
13:02 01.10.2019
Ազգային ժողովում մարզպետների լիազորությունների մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը մի քանի դիտարկում ներկայացրեց։ Նա նշեց, որ, հավանաբար, ավելի տեղին կլիներ հանրակրթական դպրոցները մարզային ենթակայությունից տանել համայնքային ենթակայության դաշտ։ «Ավելի ճիշտ չի լինի՞, որ մարզպետները լինեն ընտրովի մարմին»,- ասաց Միքայելյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, որ ներկայացնում էր նախագիծը, […]
12:58 01.10.2019
Հայաստանի մարզպետները ժամանակի ընթացքում վերածվել էին ֆեոդալների ու իրենց էին ենթարկել համայնքների ղեկավարներին։ Եվ հիմա նույնպես կան այդպիսի մարզպետներ։ Այս մասին ԱԺ-ում մարզպետների վերաբերյալ օրենքի քննարկումների ժամանակ նշեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Երբ բերվում էր նման փոփոխություն, ես ակնկալում էի, որ պիտի էս խնդիրը լուծվի։ Բայց մենք դեռ ունենք կարծես թե նույն մոդելը և ունենք […]
12:50 01.10.2019
Ղրիմի Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում գտնվող «Տավրիդա» ավտոճանապարհին երեքշաբթի առավոտյան մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: «Հարևան երկրներից մեկում գրանցված Lada Priora և KIA Optima մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ի սահմաններում»,- հայտնում է Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Ըստ ականատեսների` KIA Optima-ն գրանցված է եղել Հայաստանում: Վթարի հետևանքով […]
12:48 01.10.2019
Ազգային ժողովում մարզպետների լիազորությունների, նշանակման և ազատման կարգը սահմանող օրենքի նախագծի քննարկման ժամանակ 16 պատգամավոր էր գրանցվել հարց տալու համար, ինչը նշանակում էր, որ սահմանափակ ժամանակի պատճառով նրանց մի մասը չէր կարողանա հարց ուղղել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց հարցերի և պատասխանների համար տրվող ժամկետները կրճատել։ ««Լուսավորը» համաձայն չի՞»,- դահլիճից հնչած դիտարկումներին արձագանքեց Միրզոյանը։ «Ես […]
12:46 01.10.2019
Արարատի մարզի Նորաշեն համայնքում շարունակվում են բողոքի ակցիաները: Համայնքի բնակիչները բողոքում են մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշման դեմ: Ակցիայի մասնակիցները կարծում են՝ մարզպետի որոշումն անօրինական է, նրանք պահանջում են Գրիգորյանին վերականգնել իր պաշտոնին: Նորաշենցիներն ասում են՝ խնդրին լուծում տալու համար պատրաստ են հասնել Կառավարություն, դիմել վարչապետին:
12:45 01.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի կողմից տարբեր անձանցից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստացվել և վարույթ էր ընդունվել 2018թ. ընթացքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, Դատախազությունում և Ոստիկանությունում խարդախության հատկանիշներով հարուցված […]
12:38 01.10.2019
89 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց իր ելույթը ԱԱ-ում և խոսեց զգացողությունների մասին: «Բառերով չեմ կարող արտահայտել զգացողություններս։ Շնորհակալ եմ բոլորին, որ այսպես լավ դիմավորեցին մեզ։ Հետագայում կփոխեմ քաշային կարգս ու հանդես կգամ 96 կգ քաշային կարգում, որպեսզի կարողանամ Օլիմպիական խաղերին մասնակցել»,- ասաց գյումրեցի ծանրորդը: Հիշեցնենք, […]
12:30 01.10.2019
Սահմանադրական դատարանն այս կազմով կկարողանա՞ անաչառ քննել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը: Խորհրդարանի միջանցքներում լրագրողներն այս հարցը տվեցին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: «Պետք է նախևառաջ առաջնորդվել այն ելակետով, որ Սահմանադրական դատարանի դատավորները կկայացնեն իրավական փաստարկների հիման վրա որոշում: Չեմ ուզում նախապես որևէ դիրքորում ներկայացնել: Կարծում եմ, ավելի ճիշտ՝ հուսանք, որ կկայացնեն […]
12:25 01.10.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նախագահ Արմեն Սարգսյանի խոսքերը Շառլ Ազնավուրի մասին: «Մեկ տարի առաջ այս օրը ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին, ում հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ…»,- նշել է Արմեն Սարգսյանը:
12:20 01.10.2019
Օրենսդիր մարմինը պետք է անի առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի դերը և հեղինակությունը բարձրացնի: Խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, այսպես արտահայտվեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ Մակունցի՝ հենց դրա համար էլ սկսել են Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը: «Մենք համարում ենք, որ սա այն քայլերից մեկն է, որը պետք է արվի, անկախ նրանից, […]
12:17 01.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով Իրանի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ այս տարի փետրվարին մեր շատ տպավորիչ այցից հետո։ Մեր երկրների […]
12:16 01.10.2019
«Մեծ պատասխանատվություն էր ինձ համար հյուրընկալել աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկին՝ Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինին: Մենք մոտ երկու ժամ զրուցեցինք եւ ես հույս ունեմ՝ կարողացա մեր երկիրը պատշաճ ներկայացնել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մեկ այլ գրառմամբ էլ Աննա Հակոբյանը հայտնել է, որ Սինգապուրի վարչապետի տիկնոջ այցից առաջ ինքն ու […]
12:13 01.10.2019
Թայվանի հյուսիսարևելյան հատվածում կամուրջ է փլուզվել: Տուժել է մոտ 20 մարդ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փլուզման պահին կամրջի վրայով անցնում էր վառելիք տեղափոխող մեքենա, որը բռնկվել է: Միևնույն ժամանակ, կամրջի տակով անցնում էին ձկնորսական նավեր: Փրկարարների կարծիքով` մի քանի մարդ, հնարավոր է, մնացել են կամրջի փլատակների տակ:
12:09 01.10.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը, որով քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացը սկսելու հարցը, քննարկվելու է այս քառօրյայում: Այս մասին խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Ինչ վերաբերում է մյուս խմբակցությունների դիրքորոշումներին, եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ նշել էի, որ եթե խմբակցությունները նպատակահարմար […]
12:07 01.10.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, դիմելով Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին, նշեց. ««Էներգաիմպեքս» ընկերությանը տալիս ենք մենաշնորհային արտոնություն: Եթե գնում էր մասնավորեցման՝ նպատակն այն էր, որ այդ արտոնությունը վերացվեր: Եթե հետ ենք բերում պետական կառավարում, մենք փաստորեն խնդիր կարող ենք ունենալ 2018թ. հուլիսի 1-ին ընդունված օրենքի հետ, որտեղ ազատականացրել ենք էներգետիկայի արտադրությունը […]
12:05 01.10.2019
Հայիթիի քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող կոռուպցիայից և ապրելու վատ պայմաններից: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել մեքենաներ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև: Կան ձերբակալվածներ:
12:04 01.10.2019
Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է «Հայփոստ» ընկերության՝ մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծին: Բաբայանը նշել է, որ նպատակահարմար են գտել իրականացնել նոր մրցույթ, սակայն դա որևէ կերպ կապված չէ ներկայիս կառավարիչների գործունեության հետ: «Ես խնդիրների մասին հիմա որևէ բան չեմ կարող ասել: Մասնավորեցման […]
11:59 01.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված բնակարանային մի շարք գողություններ: Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականին 36-ամյա տղամարդը, Երևան քաղաքում օգտվելով բնակարանների մուտքի դռների կողպված չլինելու հանգամանքից, […]