Բոլոր լուրերը – Page 8679 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 11 հրդեհ

08:37 01.10.2019

Սեպտեմբերի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 800 քմ, Նոր Արտամետ գյուղում՝ 2 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:27 01.10.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Փափազյան փ. 11 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Ավետիսյան փ. 61, 63, 70, 74, 76, 78, 80, 112, 118 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Համբարձումյան փ. 12, 18, 119 շենքերը և հարակից […]

̰
ԱԺ աշխատակազմի կառուցվածքից գրադարանը վերացել է. «Իրատես»

08:19 01.10.2019

«Իրատես»-ը գրում է․ «Երբ ԱԺ-ում գրա­դա­րա­նը տե­ղա­հան ա­րե­ցին և «աք­սո­րե­ցին» ներք­նա­հար­կի մի խուլ ան­կյուն, եր­կար ժա­մա­նակ չէին բա­ցա­հայ­տում, թե ինչ է լի­նե­լու այդ սե­նյա­կում։ Պարզ­վեց՝ գրա­դա­րա­նի տե­ղում լի­նե­լու է նոր բա­ժին՝ փոր­ձա­գի­տա­կան և վեր­լու­ծա­կան վար­չու­թյուն, ո­րի մեջ են մտ­նում պե­տաի­րա­վա­կան, սո­ցիալ-կր­թա­կան, ա­ռող­ջա­պա­հա­կան օ­րեն­սդ­րա­կան, ֆի­նան­սատն­տե­սա­գի­տա­կան փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի և մո­նի­թո­րին­գի ու տե­ղե­կատ­վա­կան բա­ժին­նե­րը։ Բա­ցա­ռու­թյամբ վեր­ջի­նի, մյուս­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րը նախ­կի­նում […]

̰
Այսօր որոշ փողոցներում տրանսպորտային միջոցների կայանումն արգելվելու է

08:09 01.10.2019

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար, նույն օրը՝ ժամը 8։00-ից մինչև 20։00-ն, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։

̰
Վրաստանում ՀՀ դեսպանի դուստրն ամուսնացել է

00:00 01.10.2019

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի դուստրն ամուսնացել է։ Ռուբեն Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հարապարակել և կից գրել․ «Աղջիկս, ամենա-ամենալավն ու բարին քեզ»։

̰
Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել

23:59 30.09.2019

«Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։  Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Պողոս Պողոսյանի սպանությունը  որակվել էր որպես անզգույշ սպանություն: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել նշված հոդվածով և դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման: Պատիժը պայմանականորեն […]

̰
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում այցելել Արցախ

23:55 30.09.2019

Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու դեսպանությունը կոչ են անում այցելել հայկական լեռնաշխարհի գողտրիկ անկյուն՝ Արցախ։

̰
Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը նշանվել են

23:43 30.09.2019

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը նշել են իրենց նշանադրությունը Լոս Անջելեսում: Այս մասին հայտնում է People-ը: «Մենք հիանալի տոն ենք կազմակերպել մեր ընտանիքի և մտերիմների հետ»,- գրել է Ռոդրիգեսը ինստագրամյան էջում: Նշանադրության մասին 50-ամյա Ջենիֆերը և 44-ամյա Ալեքսը հայտարարել էին դեռևս ընթացիկ տարվա մարտին: Ռոդրիգեսն առաջարկություն էր արել Ջենիֆերին Բահամյան […]

̰
Աղվեսը շրջում  է «Դոմեդովո» օդանավակայանում

23:31 30.09.2019

Ռուսական NTV հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութ,  որում աղվեսը շրջում է Մոսկվայի «Դոմեդովո» օդանավակայանի սրահով և մակագրել. «Գուցե, աղվեսը չի կարողանում գտնել իր գրանցման սեղանը, կամ սպասում է ուղեբեռին»:

̰
Ի՞նչ է ասել կնոջն ու երեխաներին սպանած ամերիկացին մահապատժից վայրկյաններ առաջ

23:20 30.09.2019

45-ամյա Ռոբերտ Սպարկսի մահվան դատավճիռը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին` հանցագործություն կատարելուց 12 տարի հետո:  Ամբողջ այս ընթացքում նրա փաստաբանը փորձում էր փրկել Սպարկսի կյանքը՝ պատճառաբանելով, որ նա ուղեղի զարգացման հետ կապված խնդիրներ ունի: Ի վերջո, դատարանի վճիռն իրականացվեց: 2007 թվականին Սպարկսը դանակի 18 հարված էր հասցրել իր կնոջը, այն բանի համար, որ վերջինս […]

̰
ՌԴ-ում տղամարդը մթության մեջ խոզի ճարպ է կերել և մահացել

23:17 30.09.2019

ՌԴ-ում տղամարդը մահացել է մթության ճարպ ուտելու ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Պրոֆսոյուզնայա փողոցի բնակելի տներից մեկում: ղամարդը ընթրելիս է եղել իր սենյակում: Այդ ժամանակ սենյակի լուսավորող լամպը վառվել է, տղամարդը շարունակել է ընթրիքը հեռուստացույցի լուսավորության տակ: Հարևան սենյակում են եղել նրա որդին և որդու ընկերուհին: Որոշ ժամանակ անց նրանք խռխռոց և այլ տարօրինակ […]

̰
Նորածնի դին 6 օր շարունակ չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության. ծնողները վրդովված են, կասկածներ ունեն. Armtimes.com

23:08 30.09.2019

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի ծնողները այսօր լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելել էին բուժհաստատություն: Նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել, գրում է Armtimes.com-ը: «Սա սգո սրահ է, սա հիվանդանոց չի, իմ […]

̰
Խմել ենք նաև մեր սելֆի չսիրող և բացակա գործընկերների կենացը․ Փաշինյան

23:04 30.09.2019

Մեր գործընկերներից ոմանք սիրում են սելֆի անել, ոմանք` ոչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խմել ենք նաեւ մեր սելֆի չսիրող եւ բացակա գործընկերների կենացը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

̰
5 երկրների ղեկավարները ժամանել են Երևան

23:00 30.09.2019

Վաղը Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու համար այսօր Հայաստան են ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի վաղը։

̰
Հայազգի հայտնի բռնցքամարտիկը ծեծել է կնոջն ու հայտնվել ոստիկանությունում

22:59 30.09.2019

Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտնվել է ոստիկանությունում: Պատճառն այն է, որ նա ծեծել է կնոջը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Մարտիրոսյանը նախ վիճաբանել է կնոջ հետ, հետո սկսել է ձեռքերով հարվածել: Կնոջ քիթը կոտրվել է, սակայն նա կարողացել է փախչել ու ոստիկանություն կանչել։ Կինը բողոք է ներկայացրել ոստիկանություն, սակայն […]

̰
Ռուբինյանց փողոցում դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է

22:56 30.09.2019

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին՝ կեսգիշերին մոտ, 1-02 ահազանգած կինը հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում ամուսնուն դանակահարել են։ Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Րոպեների տարբերությամբ բաժնում ևս մեկ ահազանգ է հնչել․ «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտում էին, որ Ռուբինյանց 19 շենքից դանակահարված վիճակում հոսպիտալացվել է 49-ամյա մի տղամարդ։ Բուժհաստատություն տեղափոխվելուց մոտ չորս ժամ […]

̰
Երևանի մի քանի պողոտաներում հոկտեմբերի 1-ին ավտոմեքենաների կայանումն արգելվելու է

22:45 30.09.2019

Երևանում հոկտեմբերի 1-ին տեղի ունենալիք ԵԱՏՄ գագաթաժողովի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար սեպտեմբերի 30-ի ժամը 22-ից հոկտեմբերի 1-ի ժամը 20-ը, տրանսպորտային միջոցների կայանումն արգելվելու է Երևանյան խճուղում, Իսակովի պողոտայում, Մաշտոցի պողոտայում և Բաղրամյան պողոտայում` մինչև Բաղրամյան 26: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

̰
«Գաղտնի» արտակարգ պատահար Դոհա-Երևան չվերթի ժամանակ. rusarminfo.ru

22:32 30.09.2019

Կատարի մայրաքաղաք Դոհայի միջազգային օդանավակայանից Դոհա-Երևան չվերթի ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել  ինքնաթիռում: Ըստ  rusarminfo.ru կայքի՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին՝ տեղի ժամանակով 21:45-ին: Qatar Airways ավիաընկերության Դոհա-Երևան չվերթի  Airbus A320  ինքնաթիռը դեռ թռիչքուղու վրա գտհվելիս կտրուկ կանգ է առել: Թռիչքուղու վրա արագություն հավաքելիս օդաչուները կտրուկ արգելակել են, քանի որ շարքից դուրս է […]

̰
̰
Գիտնականները Երկրից ոչ հեռու սուպերմոլորակ են հայտնաբերել

22:23 30.09.2019

Իսպանացի աստղագետները Կալար-Ալտո աստղադիտարանում հանկարծակի հայտնաբերել են, որ Երկիր մոլորակից ընդամենը 31 լուսատարի հեռավորության վրա գոյություն ունի մոլորակ, որ իր կառուցվածքով և չափսերով նման է  Յուպիտերին՝ Արևային համակարգի գազային հսկային: Գիտական խմբի ղեկավարի խոսքերով` մոլորակը ձևավորվել է գազի հսկայական մասսաներից, այնքան հանկարծակի, որ հետազոտողները բաց են թողել այդ պրոցեսը: Մոլորակը պտտվում է GJ 3512 աստղի […]

̰
Խաչատուրյան քույրերին հայրը պատժել է շատ կոնֆետ ուտելու համար և տեսանկարահանել

22:15 30.09.2019

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են պատժվում Խաչատուրյան քույրերը՝ կերած կոնֆետների համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Տեսանյութը նկարել է նրանց հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը: Կադրերում երևում է՝ ինչպես է հայրը գոռում աղջիկների վրա՝ չափից շատ կոնֆետներ ուտելու համար: Աղջիկները կանգնած են լացակումած դեմքերով, նրանք վախենում են շրջվել դեմքով դեպի հայրը: Հանկարծ հայրը […]

̰
«Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիան

22:04 30.09.2019

«Ռոմայի» մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջում հրապարակել է «Լեչեի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման և Ջեկոյի գոլի անիմացիան: Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Ռոման» 0:1 հաշվով հաղթել է «Լեչեին»:

̰
Հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից. Արմեն Սարգսյան

22:00 30.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ինստագրամյան էջում Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ամեն ինչ առջևում է, հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից: (25.09.2019)»: https://www.instagram.com/p/B2_jTO8nV2K/?utm_source=ig_web_copy_link

̰
Հորիզոն 22.00

22:00 30.09.2019

̰
Մոնտանայի ձնաբուքը 85 տարվա ընթացքում ամենախոշորն է

21:55 30.09.2019

ԱՄՆ Մոնտանա նահանգում ձնաբքի պատճառով մտցվել է արտակարգ դրության ռեժիմ: Այդ մասին հաղորդվել է քաղաքապետի կայքում: «Ձմեռային աննախադեպ փոթորկի պատճառով, որը մեզ անակնկալ մատուցեց սեպտեմբերին, տեղական և նահանգային իշխանությունները  սերտորեն համագործակցում են՝ պաշտպանելու Մոնտանայի բնակիչների առողջությունն ու անվտանգությունը»,- ասել է քաղաքապետ Սթիվ Բուլոկը: Հաղորդվում է, որ նահանգի որոշ շրջաններում առատ տեղումներ են եղել, էլեկտրահաղորդման գծերը […]

̰
ԱՄՆ-ի որոշ նահանգներում առատ ձյուն է տեղացել

21:52 30.09.2019

Մոնտանայի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել:

̰
Հայկական ծագումով ռուս ռեժիոսորի ֆիլմն ամենամեծ պահանաջարկն ունի Ռուսաստանում

21:40 30.09.2019

Ռուսական Kinobusiness.com կայքը, որը նվիրված է կինոարդյունաբերությանը, հրապարակել է վերջին հանգստյան օրերին Ռուսաստանում առավել մեծ ճանաչում ունեցող ֆիլմերի ցանկը: Ըստ տվյալների՝ ամենահայտնի ֆիլմը դարձել է Ջեյմս Գրեյի «Դեպի աստղեր» ֆիլմը: Այնտեղ գլխավոր դերում նկարահանվել է նաև Բրեդ Փիթը: 2 օրվա ցուցադրության ընթացքում ֆիլմը հավաքել է 204․9 միլիոն ռուբլի: Երկրորդ տեղում է հայկական ծագումով ռուս ռեժիսորի՝ […]

̰
Գիտնականները գտել են ամենամաքուր վառելիքի ստացման եղանակը

21:30 30.09.2019

НИТУ «МИСиС»-ի գիտնականներն արտասահմանյան գործընկերների հետ համատեղ գտել են մի նյութ, որը կարող է թույլ տալ հրաժարվել թանկարժեք մետաղներից՝ էկոլոգիապես մաքուր ջրածնային վառելիքի ստացման համար: Այս մասին հայտնում է ACS Energy Letters-ը: Այլընտրանքային էկոլոգիական էներգիան մեծ ճանաչում է վայելում: Այս պահին այդ տեսանկյունից առաջին տեղում արևային և քամու էներգիաներն են: «Կանաչ» էլեկտրաէներգիա ստանալու համար բավականին […]

̰
«Սանիթեքի» կողմից արվել են անպատեհ, խիստ զգացմունքային և բացարձակապես անհիմն պնդումներ ՀՀ գլխավոր դատախազության վերաբերյալ․ Գոռ Աբրահամյան

21:29 30.09.2019

«Սանիթեք» ընկերությունն այսօր տարածած հայտարարությամբ անդրադարձել է օրեր առաջ Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացում առերևույթ հանցավոր դրսևորումների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված հանգամանքների վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելուց բացի` արվել են անպատեհ, […]

̰
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է անում չանտեսել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները

21:18 30.09.2019

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)  ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ սեպտեմբերի 30-ին մեկնարկած աշնանային նստաշրջանում խոսել է սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա նշել է, որ Արցախում հերթական անգամ տեղի ունեցան ազատ և մրցակցային ընտրություններ, որոնք օրինակելի կարող են լինել ԵԽ որոշ […]

̰
BACK_TO_TOP