Բոլոր լուրերը – Page 8677 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Այսօրվա ՏԻՄ ընտրությունները թվերով

12:13 29.09.2019

ԿԸՀ  նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այսօրվա ՏԻՄ ընտրությունների թվային պատկերը:

̰
Լենինգրադյան փողոցում մեքենաներ են բախվել․ կա տուժած

12:00 29.09.2019

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:54-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G Universal» […]

̰
Օգնությամբ քվեարկողների թիվը Զարթոնքում բավականին մեծ է․ հանձնաժողովի նախագահի պարզաբանումը

11:54 29.09.2019

Օգնությամբ քվեարկողների թիվը բավականին մեծ է։ Այս պահին քվեարկած 500-ից 49-ն օգնությսմբ են քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը դա բացատրում է եզդիների ու տեսողության հետ խնդիրներ ունեցող ծերերի մեծ թվով։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Զարթոնք համայնքում օրեր շարունակ համայնքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին կազմակերպվում։ Եղել են բախումներ, հնչել՝ կրակոցներ։ Կալանավորվածների շարքում նաև համայնքապետի թոռն […]

̰
Վայոց ձորում ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

11:50 29.09.2019

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի «Թափ» կոչվող տարածքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Հայտնի է Երևանի ջրատարներից մեկից դուրս բերված տղամարդու ինքնությունը

11:45 29.09.2019

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:14-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն Արին-Բերդի փողոցի թիվ […]

̰
Զարթոնքի ընտրատեղամասում կուտակումներ կան

11:39 29.09.2019

Զարթոնքում մեկ ընտրատեղամաս է, գյուղում ոստիկանները հսկողություն ու հերթապահություն են իրականացնում։ Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ընտրատեղամասում ակտիվ է՝ կուտակումներ կան։ Այստեղ գյուղապետի երկու թեկնածուներից մեկը՝ Սամվել Աղաջանյանն է, որն արդեն գնացել է ընտրատեղամաս և քվեարկել։ Մյուս թեկնածուն՝ Պարույր Սարգսյանը, դեռ չի քվեարկել։ Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, […]

̰
Նիկոլ Փաշինյանը դիմավորում է Սինգապուրի վարչապետին

11:36 29.09.2019

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն։ Այսօր այցի շրջանակներում տեղի է ունենում երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

̰
Յեմենի ափերին լաստանավ է անհետացել, որում տասնյակ մարդիկ են եղել

11:21 29.09.2019

Լաստանավը յեմենյան Էլ-Մահրա նավահանգստից դուրս է եկել և անհետացել։ Այն ուղևորվելիս է եղել Սոկոտրա կղզի։ Լաստանավում 55 մարդ է եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը։ «Լաստանավի անհետանալու ինֆորմացիան ստանալուց հետո մենք հաղորդել ենք կոալիցիային, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան։ Որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել»,- տեղի իշխանությունների հաղորդագրությունն է մեջբերում «Սինխուա»-ն։

̰
Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանին չեղարկել է Հայաստան իր այցը

11:08 29.09.2019

Թրամփի խորհրդական/ընկեր/իրավաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել է Հայաստան իր այցը: Նախատեսված էր, որ նա վաղը կմասնակցի ԵԱՏՄ ֆորումին: Ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում է չեմ գալիս, որովհետև Պուտինն է գալիս: Անկեղծ չի ասում: Չի գալիս, քանի որ հայտնվել է սկանդալի կենտրոնում, որի հետևանքով ինփիչմենտ է սկվսել Թրամփի դեմ»:

̰
Հայտնի է ջրազրկման դեմ լավագույն ըմպելիքը

11:02 29.09.2019

Շոտլանդական Սենթ Էնդրյուս բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ այն ըմպելիքները, որոնց մեջ կա քիչ քանակությամբ շաքար, յուղ և  սպիտակուց, ավելի լավ են պահում հեղուկը մարդու օրգանիզմում, գրում  է CNN–ը: Նշվում է, որ օրգանիզմն ավելի արդյունավետ լցնում և խոնավացնում է կաթը, քանի որ դրանում կան վերը թվարկված բաղադրիչները: Դրանք օգնում են դանդաղեցնել օրգանիզմից հեղուկի արտահոսքը […]

̰
Ի՞նչ է անհրաժեշտ ուտել առողջ լինելու համար

10:45 29.09.2019

Ամեն օր ընդեղեն ուտելն իջեցնում է ճարպակալման և դրան ուղեկցող հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի գիտնականները: Նրանց կողմից կատարված հետազոտությանը մասնակցել է 40-75 տարեկան 51 529 տղամարդ, ովքեր աշխատում են առողջապահության ոլորտում, և 24-44 տարեկան 238 386 բուժքույր: Կամավորների առողջությունը վերահսկվել է 20 տարի: Յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ մասնակիցները […]

̰
Կոտայքի մարզում ոստիկանն Opel-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի

10:43 29.09.2019

Սեպտեմբերի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Գրիգորյանն իր վարած Opel մակնիշի 35 NZ 487 համարանիշի ավտոմեքենայով Արգել գյուղի ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտուց հանկարծակի ճանապարհը անցնող, նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Ա. Մ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել […]

̰
Հայտնի է տարվա լավագույն սմարթֆոնը

10:31 29.09.2019

OnePlus 7T-ն ճանաչվել է 2019-ի լավագույն սմարթֆոն։ Business Insider-ը հրապարակել է լավագույն սմարթֆոնների վարկանշային աղյուսակը։ Ինչպես նշվում է OnePlus 7T-ն ունի գեղեցիկ դիզայն, գերազանց տեսախցիկ։ Երկրորդ հորիզոնականում է Apple ընկերության iPhone 11-ը։ Այս սմարթֆոնն ունի 6.1 դյույմանոց էկրան, հզոր պրոցեսոր, ինչպես նաև արտադրական տեսախցիկ։ Երրորդ տեղում է OnePlus 7 Pro-ն։ Այս սմարթֆոնն առանձնանում է մատնահետքերի […]

̰
Քաղցկեղի բուժման սենսացիոն արդյունավետ տարբերակ է գտնվել

10:14 29.09.2019

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի գիտնականները քաղցկեղի մահացու տեսակների բուժման սենսացիոն արդյունավետ տարբերակ են գտել, գրում է MedicalXpress-ը: CAR T բջջային թերապիան աննախադեպ արդյունք է տվել: B բջիջների լեյկոզ լիմֆոբլաստոմայով տառապող հիվանդների 60-93 տոկոսն առողջացել է: Այս մեթոդը բարդ է, և առայժմ 100 տոկոսանոց արդյունք չի տալիս, քանի որ քաղցկեղի որոշ տեսակներ շատ դիմացկուն են: Մասնագետները կարծում […]

̰
Հայաստանի 19 համայնքում մեկնարկել են ընտրություններ, 6-ում՝ արտահերթ

10:00 29.09.2019

Այսօր առավոտյան Հայաստանի 19 մարզային համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանցից վեցն արտահերթ ընտրություններ են։ 12 համայնքում ընտրելու են համայնքի ղեկավարների, 6-ում՝ ավագանու անդամների։ Տավուշի Խաշթառակ համայնքում ընտրելու են և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամների։

̰
Մեքսիկուհին մերկացել է սուպերմարկետում

23:59 28.09.2019

Մեքսիկական Մեխիկո քաղաքում տեղի բնակչուհին սուպերմարկետում ամբողջությամբ մերկացել է: Այս մասին հայտնում է The Sun-ը: Սուպերմարկետի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է կինը զրուցել անվտանգության աշխատակցի հետ: Հանկարծ նա հանգիստ հանել է կիսաշրջազգեստը, որոշ ժամանակ անց էլ՝ շապիկը: Մերկանալուց հետո կինն անվրդով դուրս է եկել սուպերմարկետից: Թե ինչու է մեքսիկուհին մերկացել, հայտնի չէ, բայց համացանցում ենթադրել […]

̰
Ֆուտբոլային հանդիպման ժամանակ Սթերլինգը նոկդաունի է ենթարկել Ուոլքոթին

23:46 28.09.2019

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի «Էվերթոն»-«Մանչեսթեր Սիթի» խաղում տանտերերի հարձակվող Տեո Ուոլքոթը գլխին ստացած գնդակի հարվածից հետո հայտնվել է երկարատև նոկդաունի մեջ: Անգլիացի հարձակվողը Ռահիմ Սթերլինգի հարվածից հետո ընկել է խոտածածկին: Բժշկական օգնություն ստանալուց հետո, Ուոլքոթին պատգարակով հեռացրել են դաշտից: Theo Walcott got hit in a real bad place. Actually looks like it pretty much […]

̰
Մահացել է 15 տարեկան աղջիկը, որի կյանքը փորձում էր փրկել Ժաննա Ֆրիսկեն

23:30 28.09.2019

Վեց տարի առաջ Նատաշա Դոլմատովայի մոտ ախտորոշվեց գլխուղեղի քաղցկեղ: Չորս տարի առաջ այդ նույն ախտանիշով մահացավ Ժաննա Ֆրիսկեն: Այդ պայքարում պարտվեց նաև Նատաշան: Աղջկա մոտ հիվանդությունն ախտորոշվեց 2003-ին, երբ նա բողոքում էր գլխացավերից, փսխումից, վատ տեսողությունից: Աղջկան անհրաժեշտ բուժումը մեծ գումարներ էր պահանջում: Գերմանիայի կլինիկա ուղարկելու համար Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված գումարների մի մասը […]

̰
ՀՀ-ն պետք է ոչ թե իջեցնի արտաքին պարտքի մակարդակը, այլ տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր․ Հ․ Բագրատյան

23:25 28.09.2019

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր կարծիքը հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկման վերաբերյալ․ «Հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկման հետ կապված շատերը դիմում են մեկնաբանության համար։ Ստորև հակիրճ ներկայացնում եմ կարծիքս։ Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում փողն ու արժեթղթերը շատ են էժանացել։ Այսպես, ԵԿԲ-ի (եվրո) և ԴՌՀ-ի (դոլար) տոկոսադրույքները տատանվում եմ 0-1 […]

̰
Ամենատարածված մոլորությունները, որոնց շարունակում ենք հավատալ

23:13 28.09.2019

Բրիտանացի հայտնի մանկավարժ  Փոլ Ջուրին կազմել է հայտնի առասպելների տասնյակը, որին մարդիկ դարեր շարունակ հավատում են, չնայած` դրանք չեն համախատասխանում իրականությանը: Օրինակ՝ 1.Ալբերտ Էյնշտեյնը դպրոցում շատ վատ է սովորել    Բազմաթիվ  աշակերտներ, ովքեր չեն սիրում դպրոցը ու նաև նրանց ծնողները, հաճախ իրենց  հուսադրում են, թե Էյնշտեյնը դպրոցում վատ էր սովորում: Բայց դա չխանգարեց նրան դառնալ […]

̰
Վարչապետի 2 խորհրդականները հանդիպեցին Կողբում՝ մրգօղու փառատոնին

23:08 28.09.2019

Վարչապետի 2 խորհրդականները հանդիպեցին Կողբում՝ մրգօղու փառատոնին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Կողբ համայնքում մրգօղու փառատոն է կազմակերպվել: Այստեղ տարբեր բնակավայրերից ներկայացվել է տնային տնտեսությունների ու ձեռնարկատերերի արտադրանքը: Նախաձեռնությունը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանինն է: Նա համարում է, որ մրգօղին կարող է դառնալ Հայաստանի բրենդ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:58 28.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝  15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 28-ին՝ կեսօրից հետո, […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

22:43 28.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ նախարարությունից: Մինչ օրակարգային հարցերին անցնելը նախարար Պապիկյանը խոսել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացվող ռազմավարական լայանածավալ զորավարժությունների բարեհաջող ընթացքի մասին և գոհունակությամբ ընդգծել, որ ՀՀ ՊՆ-ը բարձր է գնահատել […]

̰ ̰
Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան կանվանափոխվի

22:29 28.09.2019

Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի (IAAF) Կոնգրեսը հաստատել է տարբերանշանի ու անվանման փոփոխությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Քաթարի մայրաքաղաք Դոհայում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ն անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո IAAF-ը կանվանափոխվի WA (World Athletics): IAAF-ը հիմնադրվել է 1992-ին և սկզբում կոչվում էր «Սիրողական աթլետիկայի միջազգային ֆեդերացիա», իսկ 2001-ին անվանափոխվեց, որպեսզի ընդգծի մարզիկների պրոֆեսիոնալ […]

̰
Ռոբոտին սովորեցրել են ակրոբատիկ հնարքներ կատարել

22:15 28.09.2019

Boston Dynamics ընկերության գիտնականները Atlas անվանումով մարդակերպ ռոբոտին ակրոբատիկ հնարքներ են սովորեցրել: Այդ մասին տեսանյութ է տարածվել ընկերության յութուբյան ալիքում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հորիզոն 22.00

22:00 28.09.2019

̰
Երևանի ջրատարներից մեկում դի է հայտնաբերվել

22:00 28.09.2019

Սեպտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցում գտնվող ջրատարում դի կա։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս պահին փրկարարներն ու ոստիկանները ճոպանի միջոցով փորձում են դին դուրս բերել։ […]

̰
Ես ու Աննան անհամբերությամբ ենք սպասում վարչապետի և տիկին Հո Չինի հետ նախատեսված մեր հանդիպումներին. Փաշինյան

21:45 28.09.2019

Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ու Աննան անհամբերությամբ ենք սպասում վարչապետի և տիկին Հո Չինի հետ վաղը նախատեսված մեր հանդիպումներին»:  

̰
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ ժամանել է Լեչե

21:29 28.09.2019

Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Լեչեին»: Խաղից առաջ հռոմեացիների մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «գայլերի» ընդհանուր խմբում: ? | SQUAD LIST | ? Here are the players travelling to Puglia for Sunday’s game against Lecce! #ASRoma #LecceRoma pic.twitter.com/gD9TF9FJvd — AS Roma English (@ASRomaEN) September 28, […]

̰
BACK_TO_TOP