16:33 27.09.2019
Երեկ Հայկական բնապահպանական ճակատի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ արդեն 3 օր է՝ Քասախ գետի ջրի գույնը տարօրինակ դեղնել է ու փրփրել: Նշվում էր, որ խնդիրն Աշտարակի հատվածում է: Գետի ու տարածքի ձկնաբուծարանների ձկները սատկում են: Ըստ բնապահպանական ճակատի՝ ամենայն հավանականությամբ, գետի վրայի ՀԷԿ-երի տուրբինները մաքրել են ու լցրել գետը: SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է Բնապահպանության և […]
16:30 27.09.2019
Դոնալդ Թրամփը որոշել է կրկնակի կրճատել այն փախստականների քանակը, որոնց հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում մտադիր է ընդունել Միացյալ Նահանգները։ Այս իր որոշումը ԱՄՆ նախագահն արդեն ուղարկել է խորհրդարանի հաստատմանը։ Ենթադրվում է, որ ընթացիկ տարվա 30 հազարի փոխարեն այս տարի Միացյալ Նահանգները «ներս է թողնելու» 18 հազար փախստականի։ Միաժամանակ խստացվելու են նաև ընդունման հնարավորությունները։ Դրա համար […]
16:20 27.09.2019
Մոսկվա-Մինվոդի թռիչքի ժամանակ 2 կին վիճել են միմյանց հետ, գրում է life-ը: Ինքնաթիռի օդաչուն իրավապահներին պատմել է, որ թռիչքի ընթացքում 2 ուղևորուհիների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով նրանցից մեկը հարվածել է մյուսի գլխին: Կանայք անպարկեշտ արտահայտություններ են արել և չեն ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի հրահանգներին: Վայրէջքից հետո կանանց տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Նրանցից մեկին […]
16:15 27.09.2019
Ռազմավարական զորավարժության շրջանակներում 4-րդ զորամիավորումում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: Առանձնակի ուշադրություն է դարձվում հրամանատարական կետերում, ինչպես նաև կառավարման կետերում իրականացվող աշխատանքների արդյունավետությանը: Զորամիավորման շտաբն իրադրության զարգացմանը զուգընթաց զորամասերին առաջադրում է նոր խնդիրներ, խաղարկվում են տարբեր իրավիճակներ: Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է ԶՈՒ զորավարժարաններից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում ռազմավարական զորավարժության […]
16:12 27.09.2019
Արցախի Պաշտպանության բանակի կայքում հրապարակվել են ռազմավարական զորավարժության ընթացքը ներկայացնող կադրեր, որոնցից հայտնի է դառնում, որ զորավարժությանը միացել են նաև տանկային, զրահատանկային, մոտոհրաձգային, հրթիռահրետանային ու հակաօդային զորքերը։ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 27-ին Արցախում այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի պահպանության տեղամաս։ Նրան ուղեկցել է Պաշտպանության բանակի […]
16:04 27.09.2019
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ստացվել է Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին բողոքի պատասխանը: «Գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մեր բողոքին ի պատասխան այսօր ստացել ենք սույն գրությունը, որը նախատեսված չէ գործող քրեադատավարական օրենքով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ […]
16:02 27.09.2019
Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն աննախադեպ է: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ է, որ մեր հանրապետությունը տալիս է միանգամից երկու աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ Թաիլանդում աշխարհի չեմպիոններ դարձան 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանն ու 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Ընդ որում, Սիմոնը նաև գրանցեց աշխարհի ռեկորդ պոկում վարժությունում: Այսօր աշխարհի […]
16:00 27.09.2019
Բելառուսը կոչ է անում անմիջապես սկսել բանակցություններ և կազմել մի հռչակագիր, որով կարգելվի փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայումը Եվրոպայի տարածքում։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ «Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող պետություններին, որոնք անտարբեր չեն մարդկության ճակատագրի նկատմամբ, կոչ ենք անում աջակցել մեզ այս նախաձեռնության գծով»,- ասել է նախարարը։ Նա […]
15:57 27.09.2019
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա Կարեն Շ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Արարատ գյուղի վարչական տարածքում, իր վարած VAZ 2106 մակնիշի 35 NU 448 համարանիշի ավտոմեքենայով բախվել […]
15:54 27.09.2019
«Կա մի պարզ ճշմարտություն, որը մեր համաքաղաքացիների մի մասը դեռ չի հասկացել. փոքր չափսերի այս փայտե աղբամանները նախատեսված են միայն փոքրածավալ թափոնների, ծխախոտի մնացորդների, այլ ոչ նկարում երևացող մեծ պարկերով աղբի համար»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։ Նա կիսվել է […]
15:48 27.09.2019
Սաուդյան Արաբիան առաջին անգամ սկսելու է վիզաներ տրամադրել օտարերկրացիներին՝ որպես զբոսաշրջիկ թագավորություն մեկնելու համար։ Այս «արտոնությունը» տրվելու է 49 երկրների, որոնց ցանկը դեռ չի հրապարակվել։ Սաուդյան թագավորություն այցի վիզայի գինը լինելու է մոտ 80 դոլար։ Բայց երկրում գործող սահմանափակումները տարածվելու են նաև զբոսաշրջիկների համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ալկոհոլի օգտագործման արգելքին։ Զբոսաշրջիկների համար, սակայն, չի […]
15:41 27.09.2019
Իրանում այսօր առավոտյան բաց է թողնվել բրիտանական Stena Impero նավթատար տանկերը, որը կալանքի տակ էր առնվել բրիտանական կողմի հետ լարված հարաբերությունների՝ մի քանի ամիս տևած շրջանում։ Առևտրային նավը բաց է թողնվել Իրանի հարավարևմտյան Բանդար-Աբբաս նավահանգստից։ Սակայն Սաուդյան Արաբիա ուղևորվելու փոխարեն, ինչպես նախանշված էր մինչև կալանքը, առևտրային նավը ուղղություն է վերցրել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս […]
15:40 27.09.2019
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կմ50+700+ում` Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջների վերականգնումը կներառվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) հիմնանորոգման ծրագրում։ Երկու կամուրջների վերականգնման նախագծային աշխատանքներն այժմ ավարտված են և գտնվում են փորձաքննության փուլում։ Նշված կամուրջները գտնվում են Դեբեդ գետի վրա և ծառայում են նաև միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Կամուրջների վերականգնումը կիրականացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման […]
15:30 27.09.2019
Ուկրաինայի վարչապետի՝ եվրոպական ու եվրատլանտյան գծով տեղակալը հայտարարել է, որ ԱՊՀ-ն (որի անդամ է նաև Հայաստանը) անհաջողակների ակումբ է ու ոչնչի ընդունակ չէ։ Նրա խոսքով՝ դրա համար էլ իրենք պետք է հարեն եվրոպական կողմին։ «ԱՊՀ-ն «անհաջողակների ակումբ» է։ Իսկ մենք պետք է ձգտենք «հաջողակների ակումբ»։ ԱՊՆ-ն այն մարդկանց ակումբն է, որոնք այդպես էլ չկարողացան քաղաքակիրթ […]
15:30 27.09.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգներ այցի ընթացքում իր ամերիկացի գործընկերոջն առաջարկել է իրենց վաճառել ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգեր։ Նա Դոնալդ Թրամփին առաջարկել է միասին դիտարկել այդ հարցը։ Միաժամանակ Թուրքիայի ղեկավարը հաստատել է, որ ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման ծրագրին իրենց մասնակցությունը կասեցված է, ինչը բխում էր Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցներից։ Դրանք հետևել […]
15:15 27.09.2019
ԱՄՆ Սենատի կոմիտեն միաձայն հավանություն է տվել սենատորներ Լինդսի Գրեմի և Քրիս Վան Հոլենի առաջարկին՝ Հայաստանին տնտեսական և ժողովրդագրական հետագա բարեփոխումների համար գումար տրամադրելու մասին: Ֆինանսական աջակցությունը տրվում է՝ ի հավելումն երաշխավորված 17․6 մլն դոլար հատկացման, Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից. 1․5 մլն դոլար հատկացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, 600 000 դոլար՝ միջազգային […]
15:01 27.09.2019
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն, «Վերածնունդ» հիմնադրամ հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Ավդալյանն այսօր կալանավորվել է։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Շիրակի մարզի դատախազության ու քննչական բաժնի համատեղ ներկայացրած կալանավորման միջնորդությունը։ Դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ նիստը կայացել է երեկ, որի ավարտից հետո դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատավորի աշխատակազմից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ կալանավորման մասին […]
14:59 27.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Իտալական հանրահայտ «Լեոնարդոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի և ընկերության ղեկավարության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկումները մտել են գործնական փուլ։ Սեպտեմբերի 26-ին Հռոմում ընկերության ներկայացուցիչը նախագահ Սարգսյանին է ներկայացրել «Լեոնարդո» ընկերության կողմից պատրաստված փաստաթուղթը Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ, որտեղ […]
14:50 27.09.2019
Թաիլանդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին փայլուն հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Մրցումների վերջին օրը մեդալներ նվաճեցին նաև մեր գերծանր քաշայինները: Գոռ Մինասյանն իրացրեց իր բոլոր 6 մոտեցումները և երկամարտի 460 կգ արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Գոռը նաև նվաճեց երկու փոքր արծաթե մեդալ: Հաջող հանդես եկավ նաև Ռուբեն Ալեքսանյանը: Նա դարձավ բրոնզե մեդալակիր, նաև փոքր բրոնզե […]
14:44 27.09.2019
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13:10-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
14:35 27.09.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հավանականությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից և անցնի երկխոսության: Իրանի առաջնորդը շեշտել է, որ պատժամիջոցները, որոնք ուղղված են պառակտելու իրանցիներին, իրականում միմյանցից հեռացնում են Իրանի և Ամերիկայի ժողովուրդներին: Ռոհանին նաև կոչ է արել արևմտյան երկրներին դադարեցնել զենք մատակարարել Սաուդյան Արաբիային […]
14:29 27.09.2019
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնում են, որ Ռուսաստանի կառավարության կողմից առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին մոտ 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի։ ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։ Եվս մոտ […]
14:20 27.09.2019
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում որպես կամավորական ուղիղ մեկ տարի գործունեություն ծավալած չեխուհի Մարտինա Հորնիչկովան 5 ամսվա ընթացքում հասցրել է սովորել հայերեն։ Կնոջ հետ զրուցել է Aravot.am-ը: Հորնիչկովան բավական ազատ հաղորդակցվում է, լիարժեք հասկանում խոսակցական լեզուն, հատկապես Գյումրու բարբառը, նաև գրում է․ սովորել է տառերը, ուսումնասիրել քերականությունը։ Նրա հայերենի ուսուցչուհին ԵՆԿ գրասենյակի պատասխանատու Սյուզաննա Սեկեպյանն […]
14:15 27.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել Նիկոս Անաստասիադիսին՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս համատեղ ջանքերով Հայաստանի և բարեկամ Կիպրոսի միջև արդյունավետ համագործակցությունն ավելի կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։
14:07 27.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011-2012թթ. ընթացքում դիմորդը դիմել է […]
14:02 27.09.2019
Լիբանանահայ Ավետիս Կալպակլյանը, արշավախմբի անդամների հետ, այս անգամ էլ բարեհաջող հասել է Նեպալի Մանասլու գագաթ: Հիշեցնենք, որ մայիսին Ավետիս Կալպակլյանին հաջողվել էր բարձրանալ Էվերեստի գագաթը: Իսկ մինչ գագաթին հասնելը նա, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Էվերեստի ստորոտին ծածանել էր հայկական եռագույնը:
14:01 27.09.2019
Ստամբուլում երկրաշարժի ժամանակ 34 մարդ է տուժել, վնասվել է 473 շինություն: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Նշվում է, որ վնասված շինություններից 55-ը դպրոց է: Շենքերի մեծամասնության պատերի վրա հայտնաբերվել են մեծ ճաքեր: Իսկ տուժած քաղաքացիներից 10-ը բուժում է ստանում հիվանդանոցներում, մնացած 24-ին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո անմիջապես դուրս են […]