Բոլոր լուրերը – Page 8760 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Փարիզում փակել են այն փողոցը, որտեղ ապրել է Ժակ Շիրակը

16:16 26.09.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փակել են Տուրնոն փողոցը, որտեղ ապրում էր նախկին նախագահ Ժակ Շիրակը, գրում է РИА Новости-ին: Շիրակը մահացել է այսօր առավոտյան: Նա երկիրը ղեկավարել է 1995-2007 թթ: Նա կյանքից հեռացել է 86 տարեկանում: Նշվում է, որ Շիրակի ապրած փողոցում տեղադրվել են մետաղական արգելապատնեշներ, իսկ ոստիկանները ստուգում են քաղաքացիների փաստաթղթերը՝ թույլատրելով միայն լրագրողների և […]

̰
Գնահատման կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը վաճառվել է իրական արժեքից 3 անգամ պակաս գնով. քրգործ է հարուցվել

16:11 26.09.2019

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական գերատեսչություններից ստացված՝ իրենց ներքին վերահսկողական գործիքակազմով իրականացվող ստուգումների արդյունքների համակողմանի ուսումնասիրությունները և բավարար հիմքերի դեպքում դրանց հիման վրա քրեական վարույթների հարուցման գործընթացները: Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության […]

̰
ՀՀ քաղաքացու կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի պաշտոնյան

15:57 26.09.2019

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող՝ ՀՀ քաղաքացի Տ.Գ-ի կողմից ԻԻՀ-ից խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցները մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ Հայաստանում իրացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տ.Գ-ի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացը հովանավորել […]

̰
Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, պայքարը շարունակվում է. Ծանրամարտի ԱԱ

15:52 26.09.2019

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանը այսօր մրցահարթակ են դուրս եկել 109 կգ քաշային ծանրորդները: Ինչպես հայտնի է, այս քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը հայազգի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն է: Արդեն ավարտվել են պոկում վարժության մրցումները, և Սիմոնը առայժմ առաջինն է: Այսպիսով, նա արդեն նվաճել է փոքր ոսկե մեդալ: Նա նախ` սանձել է 190 կիլոգրամանոց ծանրաձողը, […]

̰
Աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն իր հաղթանակը նվիրում է որդուն

15:45 26.09.2019

89 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակված գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանն իր հաղթանակը նվիրում է որդուն: Այս մասին նա ասել էր ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում: Ինչպես SHANTNEWS-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Հակոբը պատրաստվում է մոտ 2 ամսից հայրիկ դառնալ: Աշխարհի չեմպիոնը նաև ասել է, որ ընտանիքի գործոնը նրա համար շատ կարևոր է, որ ամեն առաջնության […]

̰
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի և Զելենսկու զրույցի ամբողջական տեքստը

15:43 26.09.2019

Սպիտակ տունը, ինչպես և խոստացել էր, հրապարակել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու զրույցի ամբողջական տեքստը:  Այն բաղկացած է հինգ էջից: Համաձայն այդ տեքստի՝ Թրամփն իրոք խնդրել է Զելենսկուն Ուկրաինայում զբաղվել Բայդենի գործով և ստացել է Ուկրաինայի նախագահի խոստումը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր Թրամփի […]

̰
Հորիզոն 15:00

15:37 26.09.2019

̰
Քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ «Սանիթեքը» վճարի աշխատավարձերը. Հակոբ Կարապետյան

15:33 26.09.2019

Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ «Սանիթեքը» վճարի աշխատավարձերը: Այս մասին, դիմելով քաղաքապետարանի առջև հավաքված քաղաքացիներին, ասաց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հույս ունենք, որ «Սանիթեք»-ի ղեկավարությունը կհամագործակցի մեզ հետ, և մենք կկարողանանք այն տարբերակը, որի մասին խոսում ենք, հնարավորինս շուտ կյանքի կոչել. և դուք ձեր աշխատավարձերը կստանաք»,- ասաց նա:

̰
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պատասխանատվություն է կրում լրագրող Խաշըգջիի սպանության համար

15:33 26.09.2019

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Բեն Սալման Ալ Սաուդը խոստովանել է, որ պատասխանատվություն է կրում լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության համար, քանի որ դա տեղի է ունեցել իր կառավարման օրոք: Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ առանց նրա իմացության, թագաժառանգը հայտարարել է, որ իր թագավորությունում երեք միլիոն պետական ծառայող կա, այդ թվում ՝ պաշտոնատար […]

̰
Երեխաները մեր ապագան են. Արթուր Վանեցյան

15:31 26.09.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել երկու փոքրիկների հետ՝ կից գրել. «Երեխաները մեր ապագան են»:   View this post on Instagram   Երեխաները մեր ապագան են ❤️ A post shared by Արթուր Վանեցյան (@arthur_vanetsyan_official) on Sep 26, 2019 at 2:43am PDT

̰
Վանաձորում 24-ամյա բնակչուհին թունավորվել է լոգանք ընդունելիս

15:24 26.09.2019

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 22։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձորի 24-ամյա բնակչուհի, որը թունավորվել է իրենց տան լոգարանում: Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհու տատը բացատրություն է տվել, որ թոռնուհին թունավորվել է նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, լոգանք ընդունելիս: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Արվեստի և մշակույթի ոլորտներում Հայաստանն ունի արհեստական բանականության զարգացման մեծ ներուժ․ Արմեն Սարգսյան

15:15 26.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Հռոմում հանդիպել է Իտալիայում IBM ընկերության հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի հետ։ Ֆաբրիցիո Ռենզին այս տարի այցելել էր Հայաստան և նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերել համագործակցություն սկսելու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ: Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների մշակութային գերիշխանությունը […]

̰
Թրամփն արգելել է Իրանի և Վենեսուելայի իշխանությունների ներկայացուցիչներին մուտք գործել ԱՄՆ

15:09 26.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի և Վենեսուելայի իշխանությունների ներկայացուցիչներին Միացյալ Նահանգներ մուտքի թույլտվության դադարեցման վերաբերյալ: Այդ մասին ասված է Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության մեջ: «Իրանի կառավարությունը ահաբեկչության պետական ​​հովանավոր է, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ իր ուժերով հանդերձ, աջակցում է ահաբեկիչներին և անմիջականորեն մասնակցում է ահաբեկչական գործողություններին: Իրանը կամայականորեն ձերբակալում է Միացյալ […]

̰
Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Վրաստանի ԱԳՆ-ում

15:03 26.09.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայկական կողմի անդամները, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գլխավորությամբ հյուրընկալվել էին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, որտեղ նրանց ընդունել է ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Խվիսթիշվիլին։  

̰
Հորիզոն 15.00

15:00 26.09.2019

̰
Մեկ տարվա ընթացքում կառավարությունը արտոնություն է տրամադրել 64 ներդրումային ծրագրի

14:57 26.09.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մեկ տարվա ընթացքում կառավարությունը արտոնություն է տրամադրել 64 ներդրումային ծրագրի, որով նախատեսվում է իրականացնել ավելի քան 302 մլրդ դրամի ներդրում և 4390 նոր աշխատատեղի ստեղծում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շինծու մեղադրանքը հաստատելն ու դատարան ուղարկելն ապացույց չէ. Դավիթ Սանասարյանը՝ դատախազությանը

14:47 26.09.2019

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելիներս Դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը և դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ, մնացածը՝ ասուլիսում։ Մինչ այդ պարզապես կրկնեմ՝ մեղադրանքը չեմ ընդունում։ Սիրում եմ բոլորիդ»: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն այսօր տեղեկացրել էր՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան:

̰
Քասախ գետի ջրի գույնը տարօրինակ դեղնել է ու փրփրել

14:41 26.09.2019

Հայկական բնապահպանական ճակատի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ արդեն 3 օր է՝ Քասախ գետի ջրի գույնը տարօրինակ դեղնել է ու փրփրել: Աշտարակի հատվածում է: Գետի ու տարածքի ձկնաբուծարանների ձկները սատկում են: Ամենայն հավանականությամբ, գետի վրայի ՀԷԿ-երի տուրբինները մաքրել են ու լցրել գետը:    

̰
Հուսով եմ՝ Վանեցյանն ինչի մասին էլ խոսի, կմնա ռացիոնալության շրջանակներում․ Արմեն Գրիգորյան

14:33 26.09.2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դժվարանում է ասել, թե ինչի մասին կարող է խոսել Արթուր Վանեցյանը, ինչի մասին ԱԱԾ նախկին պետը հայտարարել է։ Գրիգորյանը այսօր իր պատկերացումներն է հայտնել լրագրողներին հնարավոր վտանգների վերաբերյալ։ Գրիգորյանի խոսքերով՝ եթե ռացիոնալ որոշումներ լինեն, ապա վտանգների մասին խոսելու կարիք չկա, բայց հնարավոր է՝ լինեն նաև իռացիոնալ որոշումներ։ Այդ դեպքում, ըստ […]

̰
Ո՞վ կտիրանա «Գոլդեն Փելիս» հյուրանոցին. կառավարությունը փնտրում է օտարման տարբերակ

14:26 26.09.2019

«Որոշման ստորագրումից, հանձնման-ընդունման գործընթացից հետո, որը մի երկու-երեք շաբաթ կտևի, զուգահեռաբար կքննարկվեն օտարման առաջարկները` թե´ սակարկությունների միջոցով օտարման, թե´  հավատարմագրային կառավարման տալու համար: Եղել են վարձակալության և գնման առաջարկներ: Շարժական և անշարժ գույքը գնահատված է 16.5 մլն դոլարի կարգի: Եթե սակարկությունների միջոցով գնահատվի, սկզբնական  փուլում գնի նվազման հնարավորություն չի տրվի: Հետո հնարավոր է` գինը աճի: […]

̰
Որոշ գերատեսչությունների ղեկավարներ չեն կարողացել կատարել առաջադրվածը, և վարչապետը որոշել է ազատել նրանց․ Արմեն Գրիգորյան

14:25 26.09.2019

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի ազատումների վերաբերյալ վարչապետի որոշումները, ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, կապված են առաջադրված խնդիրները պատշաճ կատարել չկարողանալու հետ։ Գրիգորյանն այսօր իր մտքերն է ներկայացրել այս թեմայով։ Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս նա նշել է, որ հեղափոխությունից հետո պաշտոնյաների առաջ բարձր պահանջներ են դրված։ Նրա խոսքերով՝ որոշ գերատեսչությունների ղեկավարներ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը եռակողմ հանդիպում է ունեցել Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների հետ

14:18 26.09.2019

Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի միջև: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ արտգործնախարարներն ընդգծել են, որ այս եռակողմ հանդիպումը ևս մեկ լավ առիթ է քննարկելու օրակարգային […]

̰
Ցանկացած մեկը կարող է ասել, թե քրեական հետապնդումը քաղաքական հետապնդում է. Գորգիսյանը՝ Վիգեն Սարգսյանի հայտարարության մասին

14:16 26.09.2019

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարության վերաբերյալ այսօր կարծիք է հայտնել  ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա  պատասխանել է SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելն ավելի շատ քաղաքական գործընթաց է, քան իրավական, քանի որ հայտարարությունները դրան են տանում: Գորգիսյանի կարծիքով` ճիշտ կլինի, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ այդ գործերը հավուր պատշաճի արվեն, […]

̰
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը

14:15 26.09.2019

Ժակ Շիրակը Ֆրանսիան ղեկավարել է 1995-2007թթ.-ին:

̰
Գերագույն գլխավոր հրամանատարի մասին Սահմանադրության կետը ԱԽ քարտուղարը մեկնաբանում է յուրովի

14:14 26.09.2019

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը յուրովի է մեկնաբանում Սահմանադրության այն կետը, որով Հայաստանում ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար կա միայն պատերազմական իրավիճակում։ Նրա կարծիքով՝ Սահմանադրությունում գրվածն իրականության հետ խնդիրներ ունի։ «Ես հիմա կարող եմ հարց տալ՝ Հայաստանը հիմա պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ։ Եթե փաստացի մենք պատերազմի մեջ ենք … Ես հասկանում եմ, որ Սահմանադրությունը […]

̰
Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն այցելել է ՊԲ զորամիավորումներից մեկը

14:10 26.09.2019

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին Պաշտպանության բանակի՝ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկն է այցելել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ Օնիկ Գասպարյանը մասնակցել է միավորման հրամանատարական կետերում տեղի ունեցած լսումներին, որի ժամանակ միավորման հրամանատարը ներկայացրել է […]

̰
Ամեն քայլ որպես բանակի վրա հարձակում գնահատելն էժանագին սպեկուլյացիա է. Հայկ Կոնջորյան

14:08 26.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար իբրև մեղադրյալ ներգրավելը համարում է նորմալ իրավական գործընթաց: Նա անընդունելի է համարում այս գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալը: «Սա անհեթեթ շղարշ է, որով փորձում են պատել իրականությունը: Հանրությունը տեղյակ է՝ ինչեր են տեղի ունեցել Հայաստանում նախորդ տարիներին: Եթե ի հայտ […]

̰
Դատապարտյալն ու ծանոթուհին հափշտակել են 101․372․600 դրամ․ ոստիկանության նոր բացահայտումը

14:07 26.09.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում խարդախությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկը սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ։ Ըստ քննությանն այս պահին […]

̰
Սիբիրախտի ռիսկի պատճառով Ուրալում հայաստանցիների նկատմամբ հսկողությունը խստացվել է

14:01 26.09.2019

Եկատերինբուրգի «Кольцово» միջազգային օդանավակայանում ուժեղացվել է սանիտարակարանտինային հսկողությունը Հայաստանից Սվերդլովսկի մարզ ժամանող տրանսպորտային միջոցների և ուղևորների նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում սիբիրախտի վարակի օջախների հայտնաբերման հետ կապված: Սվերդլովսկի շրջանի գյուղատնտեսական հսկողության գերատեսչության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում են այն վայրերի անունները, որտեղ գրանցվել են հիվանդության օջախներ: «Հայաստանի Հանրապետության Մարտունու շրջանի Գեղհովիտ և Արմավիրի մարզի Գետաշեն […]

̰
Վերսկսվել է Սևանա լճից իրականացվող ջրառը

14:00 26.09.2019

Սեպտեմբերի 22-ից վերսկսվել է Սևանա լճից իրականացվող ջրառը: Այդ օրվա դրությամբ լճից բաց է թողնվել 140.524 միլիոն խմ ջուր: Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 25-ի դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրառի քանակը կազմում է 140.954 միլիոն խմ: Նույն օրվա դրությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ է հոսել 150.656 միլիոն խմ ջուր: Այս մասին հայտնում է […]

̰
BACK_TO_TOP