13:53 26.09.2019
Կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը հետևողական միջոցներ են ձեռնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ընթացքում […]
13:50 26.09.2019
Կարապի լճում այսօր երևանցիները հնարավորություն են ունեցել համտեսել աշխարհի ամենամեծ և երկար գաթան: Հայկական ավանդական թխվածքաբլիթը ունեցել է 65 մետր երկարություն և կշռել է 410 կգ՝ գերազանցելով նախորդ տարվա ռեկորդը: Երևանի կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, որը ներկա էր մեծ գաթայի համտեսին, նշեց, որ կազմակերպվել է մեր ազգային ավանդույթներին համարժեք միջոցառում: Նրա խոսքերով` սա […]
13:45 26.09.2019
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարել։ «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ֆեյսբուքյան էջում մի շարք դրական փոփոխություններից առանձնացրել են ամենակարևորը․ «✅վերացվում է ՀՀ-ում արդեն իսկ հաշվառված տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացում ՀՔԲ ներկայացնելու պարտադիր պահանջը ✅ ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված […]
13:42 26.09.2019
ՀՀ կառավարության շենքի առջև այսօր հավաքվել էին Գետաշեն գյուղի բնակիչները և բարձրաձայնում էին ոռոգման ջրի հետ կապված խնդիրների մասին: Վերջիններս հայտարարում էին՝ պատրաստվում են ճանապարհ փակել, եթե խնդիրը չլուծվի: «Արմավիր» ՋՕԸ տնօրեն Վահագն Արշակյանը նրանց ընդառաջ եկավ և որոշ պարզաբանումներ տվեց՝ կապված այս խնդրի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:40 26.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ կառավարության այսօրվա նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Սա ընդունված տարբերակ է եղել մինչ այս, սակայն այսօր շփոթության պատճառ դարձավ։ Իր խոսքը սկսելուց առաջ պաշտպանության նախարարը դիմեց՝ «Հարգելի պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ…»։ Հավաքվածները չարձագանքեցին վրիպակին, Տոնոյանն էլ չուղղեց ինքն իրեն։ Պաշտպանության նախարարի ներկայացրած նախագիծը վերաբերում էր զինվորական համազգեստի համալրմանը. նա առաջարկում […]
13:37 26.09.2019
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Հայաստանը մտադիր են ստեղծել տաքսիների և տաքսու վարորդների միասնական գրանցամատյան (խոսքը վարորդների թվային պրոֆիլների մասին է): «ՏԱՔՍԻ» Միջազգային Եվրասիական ֆորումից տեսակետ են հայտնում, որ եթե ԵԱՏՄ երկրները ունենան վարորդների միասնական բազա, դա կազատի ճանապարհները ոչ պրոֆեսիոնալ վարորդներից: Ըստ «Известия» թերթի՝ գաղափարն արդեն իսկ ստացել է […]
13:30 26.09.2019
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու […]
13:28 26.09.2019
Ֆրանսիայի Ռուան քաղաքում գտնվող քիմիական նյութերի Lubrizol գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնել են տեղական իշխանությունները՝ նշելով, որ տուժածներ չեն եղել: Reuters-ը հայտնում է, որ մոտ 130 հրշեջներ են ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներին: Շրջակա 11 բնակավայրերի բնակիչներին խնդրել են մնալ տանը. տարածքում դպրոցները չեն գործում: Մասնագետներն ասում են, որ սև ծուխը կապված է քիմիական նյութերի առկայության […]
13:25 26.09.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ներկայացրեց իրենց առաջարկած փոփոխությունները, որոնց համաձայն՝ Հայաստանում մեքենաների վերահաշվառման դեպքում կարիք չի լինի մեքենան ներկայացնել, բավարար կլինեն միայն փաստաթղթերը։ Սարգսյանը բացատրեց, որ դրա արդյունքում հնարավոր կլինի թեթևացնել հերթերը։ Ավելին, ըստ ոստիկանության ղեկավարի, իրենց «տեխնարներն» աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավոր դարձնեն վերահաշվառումները էլեկտրոնային եղանակով իրականացնելը։ Բացառություններ, ըստ […]
13:22 26.09.2019
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համատեղ ջանքերով սեպտեմբերի 24-26-ը Երևանում կազմակերպվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» (CEP) թեմայով տարածաշրջանային աշխատաժողով: Եռօրյա աշխատաժողովում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ և համապարփակ պատկերացում կազմել Համաշխարհային մաքսային կազմակերպությունում գործող և վերջերս մշակված գործիքների ու գործիքակազմի մասին և նպաստել վերջիններիս առավել […]
13:18 26.09.2019
«Համայնքների խոշորացումը շարունակվելու է»,- համոզված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Հանրաքվե անցկացնելու հնարավորություն է լինելու, եթե համայնքում ձևավորվում է նախաձեռնող խումբ, որը ստորագրահավաք է անում հանրաքվեի համար, որի արդյունքում այդ իդեան հաղթանակում է, բնականաբար, այդ համայնքը գնում է այդ ճանապարհով: Փոքր համայնքների մեծ մասը կախված է կառավարության դոտացիայից: Եվ այսօրվա բովանդակությունը՝ համայնքների […]
13:14 26.09.2019
Կառավարության՝ այսօր ընդունած որոշումներից մեկով անտառապետերի և անտառապահների անվանական աշխատավարձերը բարձրանալու են մոտ 20 հազար դրամով։ Խոսքը վերաբերելու է 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետերի ու 512 անտառապահների անվանական աշխատավարձերին։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տեղեկացրեց, որ անտառապետերի աշխատավարձերը, առանց հարկերի, կազմում է ընդամենը 95 հազար դրամ, իսկ անտառապահներինը՝ 70 հազար դրամ։
13:13 26.09.2019
ԵԱՏՄ-Սինգապուր շրջանակային համաձայնագրի կնքման շրջանակներում Հայաստանը առանձին համաձայնագիր կկնքի Սինգապուրի հետ՝ առևտրային հարաբերությունները կարգավորելու համար։ Կառավարությունն այսօր համաձայնություն տվեց համաձայնագրի ստորագրմանը։ Հիմնավորման համաձայն՝ սահմանելով Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական գործունեության ընդհանուր սկզբունքները՝ համաձայնագիրը նպաստելու է երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և երկուստեք նոր շուկաների բացահայտմանը: Նշվում է նաև, որ ի տարբերություն ՀՀ-ի կողմից նախկինում կնքված նմանատիպ […]
13:12 26.09.2019
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեցին մի քանի որոշումներ, որոնք հավանություն տվեցին ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագրին ու հարակից փաստաթղթերի փաթեթին։ Համաձայնագիրը մշակվել է դեռ 2016 թվականին ու համակարգում է առևտրի ու այլ ոլորտների համագործակցությունը։ Բանակցությունները Սինգապուրի հետ տարվել են 7 փուլով և ի վերջո համաձայնության են բերել։ ՀՀ կառավարության նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ կարգավորվելու են […]
13:02 26.09.2019
Կառավարության որոշմամբ` այսօր որպես Հայաստանին նվիրատվություն ընդունեց «Գոլդեն Փելիս» հյուրանոց ՍՊԸ-ին պատկանող 7,5 միլիարդ դրամ գնահատված շուկայական արժեքով շենքերը, շինությունները, դրանց գույքը և հողամասը։ Որոշման համաձայն՝ նվիրատվության մեջ են մտնում՝ Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19.758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները, դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, շենք-շինությունների ներսում առկա […]
13:00 26.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կողմից Հայաստանում գիշերօթիկ դպրոցների լուծարման մասին որոշմանը: Նա հայտնում է, որ այս թեմայով մի քանի հարցերի պարզաբանման նպատակով գրություն է ուղղել նախարար Զարուհի Բաթոյանին: «Հայտնի է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է լուծարել գիշերօթիկ հաստատությունները և […]
12:58 26.09.2019
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը դժվարանում է ասել՝ ի՞նչը կարող էր դրդել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպան լինել: «Չեմ կարող ասել, այսօր ոչ ոք չի կարող ասել: Իր կամային հատկությունները բոլորը գիտեն՝ որպես անձ, որպես սպա, ոստիկան: Միայն կարող եմ ասել, որ ամենաքիչը իրենից կսպասեինք նման բան, ցավալի է: Իրեն ճանաչողները բոլորը գիտեն՝ էությամբ չար, […]
12:56 26.09.2019
Կառավարությունը որոշմամաբ Հայաստանում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ կներդրվի։ Ներդրման նպատակն է ԿԱԳ մեթոդաբանության կիրառությունը՝ որպես որակյալ իրավական ակտերի մշակման գործիք: Համապարփակ ԿԱԳ-ը ենթադրում է խնդրի վերհանում, սահմանում և հիմնավորում փաստերով, խնդրի պատճառահետևանքային կապերի բացահայտում, նպատակների սահմանում, խնդրի պատճառների վերացմանն կամ պատճառահետևանքային կապերի թուլացմանն ուղղված տարբերակների սահմանում, վերջիններիս ազդեցության որակական և քանակական գնահատում ու համադրման […]
12:52 26.09.2019
Սեպտեմբերի 22-ից մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Այսօր` սեպտեմբերի 26-ին, 21 երկրների համալսարանների պատվիրակության ներկայացուցիչներ են այցելել ԵՊՀ, որտեղ նրանց ընդունել է ԵՊՀ ռեկտորը: Հյուրերը նաև շրջայց են կատարել համալսարանում: Այսօր կկայանա նաև ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի […]
12:47 26.09.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ կառավարության որոշմամբ` փրկարարների աշխատավարձերը կբարձրանան: «Սիրելի փրկարարնե՛ր քիչ առաջ ավարտվեց կառավարության նիստի հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող հարցի քննարկումը: Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը: Ինչպես և խոստացել էինք՝ Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը: Շնորհակալ եմ […]
12:39 26.09.2019
Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Ոստիկանության Կոտայքի բաժին դիմած Տեր Կյուրեղ վարդապետի դիմումի փաստով։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջինս Էջմիածին քաղաքի Մայր Աթոռ հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 19-ին ժամը 15։00-ի սահմաններում Սուրբ Գեղարդավանք են այցելել կարգալույծ արված նախկին եկեղեցականներ Ղազարոս Կյուրեղյանը և Արմեն Առաքելյանը։ Նրանց հետ եղել են նաև 4-5 անձինք։ Նախկին եկեղեցականները, […]
12:34 26.09.2019
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անձնական մարզիչ Ալեքսանդր Սարգսյանը նրա մասին խոսելիս՝ նշում է՝ Հարությունյանն աչքի էր ընկնում իր ամրությամբ, հավասարակշռությամբ, ֆիզիկական տվյալներով, կամային հատկություններով: Սարգսյանն ասում է՝ կապը միշտ պահպանել են, վերջին անգամ շփվել են մեկ ամիս առաջ: «Ես ոչ մի անգամ չեմ զգացել, որ նա խնդիրներ ունի»,- ասում է նա: Մարզիչը նաև նշում […]
12:30 26.09.2019
«Համայնքների միավորումը տալիս է դրական էֆեկտ, դրա փորձն ունենք արդեն, որ եղած փոքր գումարը իրենք ճիշտ են օգտագործում, և առկա ռեսուրսից ընտրում են ամենակարող ուժերին: Բնականաբար, աջակցում են նաև զարգացման ծրագրերին: Էն կարողությունները, որ ունեն խոշորացված համայնքները, չունեն փոքր համայնքները»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա ասել է նաև, որ համայնքների […]
12:26 26.09.2019
Կառավարությունն այսօրվա նիստում թույլտվություն տվեց «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում հիմնել ֆոտովոլտաիկ պանելների արտադրություն։ Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 հազար 500 դոլարից հասցնել 11 մլն 880 հազար դոլարի: Նախատեսվում է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները […]
12:19 26.09.2019
Փրկարար ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում հավելումներ չեն տրվում: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա առաջարկով կառավարությունն ընդունեց որոշում, որով հնարավորություն է տրվում այս փրկարար ծառայողներին հավելումներ վճարել։ Սրան հասնելու համար 2019 թվականի պետական […]
12:14 26.09.2019
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որին երեկ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում, համոզված է՝ շատ շուտով կապացուցվի, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Armtimes.com-ի հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, դրանք չի ցանկանում մեկնաբանել: «Ինձ ուղղված մեղադրանքներն անհիմն են և շատ շուտով, կարծում եմ, դա կապացուցվի, կտեսնեք: էդքան բան, […]
11:59 26.09.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման` 5, ծեծի` 4, գույքի դիտվորությամբ ոչնչացման՝ 3, բնակարանային գողության ու յուրացման կամ վատնման՝ 2-ական, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների […]
11:53 26.09.2019
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությաւն պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա է դարձվել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված արդյունքները: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ […]
11:49 26.09.2019
Սեպտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 72/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Գարիկ Ս․-ի վարած VAZ 2107 մակնիշի 07 OO 008 համարանիշի, 38-ամյա Գոհար Բ.-ի վարած Mercedes մակնիշի 08 SG 080 համարանիշի և 39-ամյա Արտակ Ա․-ի վարած BMW մակնիշի 7177 HVV համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից […]