10:10 26.09.2019
Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփի կողմից ճնշում չի զգացել և նրան որևէ խոստում չի տվել:
10:08 26.09.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և պատիվ համարել նման փորձառու գործընկերոջ հետ համագործակցելը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու […]
10:03 26.09.2019
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է այցի ընթացքում իտալական տարբեր ընկերությունների հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ նպատակ ունի աջակցել նրանց՝ այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային փոխշահավետ համագործակցության հնարավորություններին, իսկ որոշների հետ արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունները […]
10:00 26.09.2019
Շվեյցարիայի կառավարությունը կընդլայնի իր աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ բնակչությանը հանրային ծառայություններն առավել արդյունավետ, թափանցիկ և ժողովրդավարական եղանակով մատուցելու համար։ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունն (SDC) անցկացնում է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլը, որի մեկնարկի միջոցառումն անցկացվում է այսօր, Երևանում։ Ծրագրի շնորհիվ ՀՀ կառավարությունը կկարողանա ապակենտրոնացնել հանրային ծառայությունները կենտրոնից մարզեր՝ ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ այդ […]
09:49 26.09.2019
Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երեկ այցելեցինք Վրաստանի հայտնի Արդարադատության տուն, որտեղ մոտ 450 ծառայություն է մատուցվում քաղաքացիներին։ Օրական մոտ 9000 քաղաքացի է այցելում։ Արդեն չեն էլ նշում այս միասնական ծառայությունների մատուցման համակարգի մասին որպես հակակոռուպցիոն նշանակություն ունեցող լուծում։ Ասում են՝ պարզապես հարմար է»։ https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/2761266800571203
09:45 26.09.2019
Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երեկ հայ-վրացական բարեկամության խմբի անդամներով հանդիպեցինք Վրաստանի գյուղատնտեսության և բնապահպանության նախարարության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլիի հետ։ Մի կարևոր հարցում մեր գործընկերների աջակցությունն ենք ակնկալում. ՄԱԿԶԾ ֆինանսական աջակցությամբ հնարավոր է Նուբարաշենում գտնվող պեստիցիդների մոտ 1.050 տոննա վտանգավոր թափոնը տեղափոխել համապատասխան եվրոպական երկիր՝ ոչնչացնելու համար։ Թափոնի […]
09:38 26.09.2019
Բառնաուլում Boeing -ի կոշտ վայրէջքի հետևանքով տուժել է 56 մարդ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քննչական մարմիններին։ Ուղևորուհիերից մեկը, ում մոտ ախտորոշվել է երիկամի և ողնաշարի վնասվածք, գտնվում է հիվանդանոցում, մյուսներին ստուգումներից հետո դուրս են գրել։ Երեկ երեկոյան կոշտ վայրէջք կատարած Boeing 767-300-ը, որը պատկանել է Azur Air ավիաընկերությանը, թռիչք էր իրականացնում […]
09:26 26.09.2019
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով․ «Ցավոք, մեր մոլորակը բոլորիս համար ավելի ապահով վայր չդարձավ այս տարի: Դժվար է գտնել աշխարհի որևէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարևան տարածաշրջանի լարվածության հետևանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ […]
09:14 26.09.2019
Սեպտեմբերի 25-ին` ժամը 16:35-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնանցք գյուղի սարալանջին այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել է ժամը 18:43-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
09:03 26.09.2019
Սեպտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանում՝ 6000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 400 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Արարատի մարզի Այնթապ գյուղում՝ […]
08:55 26.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Հայաստանի վարչապետը ողջունել է Հնդկաստանի իր գործընկերոջը և նկատել՝ երկու երկրներն ու ժողովուրդները ունեն ամուր պատմական կապեր, որոնք երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ են պարունակում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը, և պատրաստ է […]
08:52 26.09.2019
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահ, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք եւ պարոնայք, Իմ ելույթի սկզբում ես կցանկանայի շնորհավորել Ն.Գ. Թիջանի Մուհամմադ-Բանդեին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պարոն նախագահ, ցանկանում եմ հավաստել Հայաստանի լիակատար […]
08:42 26.09.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-16։00 Նուբարաշեն 11փ. 2, 3, 19, 20, 21, 22, 23 շենքերը, 11։00-17։00 Կողբացի փ. 67 շենքը, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Պուշկինի փ. 58-72 շենքերը, Սարյան փ. 7-17 շենքերը […]
08:31 26.09.2019
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է Հայաստանի երկաթուղային համակարգի` «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը դադարեցնելու հնարավորությունը: Այս տեղեկությունը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանում: Թեմային ակտիվորեն անդրադառնում են նաև ռուսաստանյան լրատվամիջոցները՝ նշելով, որ իրավիճակը սրվել է խուզարկումների ու քրեական գործերի պատճառով։ Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՀԿԵ-ն շահութաբեր կազմակերպություն […]
08:22 26.09.2019
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլական» խորագրով գագաթաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով։ Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ. «Ձերդ Գերազանցություններ, տիկնայք եւ պարոնայք, ուրախ եմ մասնակցել կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման վրա ազդող միտումներին ու մարտահրավերներին նվիրված այսօրվա քննարկմանը: Կայուն զարգացման նպատակները […]
08:07 26.09.2019
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Վարչապետը, ողջունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Յենս Ստոլտենբերգը իր հերթին ողջունել է Հայաստանի վարչապետին և նշել, որ Հայաստանը կարևոր գործընկեր […]
08:01 26.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում: Նա նշեց, որ սա այդ կառույցում իր երկիրը որպես վարչապետ ներկայացնելու երկրորդ հնարավորությունն է։ Փաշինյանն անդրադարձավ անցած դեկտեմբերին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ վերջին 25 տարում առաջին անգամ դրա արդյունքները լիովին ընդունելի են եղել հանրության կողմից։ Փաշինյանը նշեց՝ հեղափոխությունը մեր առաքելության միայն սկիզբն […]
00:30 26.09.2019
Չինական տեխնոլոգիական հսկան ներակայացրել է աշխարհի առաջին սմարթֆոնը, որն ունի 108 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ։ Xiaomi Mi MIX Alpha-ն այս ցուցանիշով գերազանցում է բոլոր ամենամոտ մրցակիցներին առնվազն 2 անգամ։ Սմարթֆոնի տեսախցիկը հնարավորություն է տալիս 12032 x 9024 կետայնությամբ լուսանկարներ անել։ Բայց այս գաջեթը զարմացնում է ոչ միայն ու ոչ այնքան տեսախցիկի հզորությամբ․ Xiaomi Mi MIX Alpha-ն […]
00:25 26.09.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այցելել է վերակենդանացման բաժնում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին․ «Այցելեցի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Վիճակը շատ ծանր է: Տեղի ունեցած դեպքը չունի արդարացում, բռնությունը չունի տեղ Հայաստանում, իսկ հայ սպայի նկատմամբ բռնությունն աններելի է: Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: […]
23:59 25.09.2019
Երգչուհի Բեյոնսեն դատի է տվել հարսանեկան արարողությունների կազմակերպիչ Վենդի Մորալեսին այն բանի համար, որ նա իր ընկերության անունը դրել է վերջինիս դստեր անունով՝ Բլյու Այվի Քարտեր (Blue Ivy Carter): Դրանից հետո Բեյոնսեն ցանկանում է պատենտավորել դստեր անունը, գրում է The Blast-ը: Բեյոնսեն ցանկանում է, որ իր երեխայի անունը դառնա բրենդ: Նա կարծում է, որ իր […]
23:56 25.09.2019
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարան և հանդիպում ունեցել համալսարանի ղեկավար և ուսանողական շրջանակների հետ։ Համալսարանի մուտքի մոտ Հայաստանի վարչապետին դիմավորել է Կոլումբիա համալսարանի նախագահ Լի Բոլինգերը և շրջայցի ընթացքում ներկայացրել է համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը […]
23:47 25.09.2019
Շիրակի մարզի հակակարկտային կայանները դեռ կոնսերվացման չեն գնում: Ըստ մասնագետների` վտանգավոր կարկտաբեր ամպերի ակտիվություն հնարավոր է նաև հոկտեմբերին: Մասնագետները շրջում են կայաններում, հետևում տեխնիկական վիճակին և աշխատանքին: Այս տարի Շիրակի մարզի ցանքատարածքները տուժեցին բազմակի կարկտահարություններից, հակակարկտայիններից աննախադեպ քանակի կրակոցներ են եղել, բայց բերքի կորուստներից խուսափել չի ստացվել։ Շիրակի մարզում տեղադրված կայաններն առայժմ 96-ն են , […]
23:41 25.09.2019
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, 4-րդ մասնաշենքի ետնամասում գտնվող ծառերի վրա հայտնաբերել են 2 ձեռնասուն աղավնի, որոնցից մեկի ոտքին եղել է «ԺАКУ» գրառմամբ պլաստմասսաե օղակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Համաձայն մասնագիտական դիտարկման՝ հայտնաբերված աղավնիների օգտագործումը միտված է եղել սուրհանդակ, […]
23:40 25.09.2019
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Արծվի թևերի մոտ, բախվել են Opel մակնիշի 24 DN 042 համարանիշի և КамАЗ մակնիշի ՏԲ 1 Ն0 75 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: […]
23:35 25.09.2019
Լեհաստանում տեղի բնակիչը պատուհանից դուրս է ընկել Ուկրաինայի 18-ամյա քաղաքացու վրա: Վերջինս նստած է եղել շքամուտքի մոտ դրված նստարանին: Միջադեպի հետևանքով լեհ տղամարդը տեղում մահացել է, իսկ ուկրաինացին հոսպիտալացվել է ծանր վիճակում: Նշվում է, որ նա գլխի լուրջ վնասվածք է ունեցել և գտնվել է անգիտակից վիճակում: Ի դեպ, մեկ այլ ուկրաինացի ևս նստած է եղել […]
23:22 25.09.2019
Աննայի հետ այցելեցինք «Նյու Յորք թայմսի» խմբագրություն, որտեղ զրույց ունեցա թերթի խմբագրական կազմի մի խումբ անդամների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․ «Գերակշռող զգացողությունը նոստալգիան էր՝ լրագրողական աշխատանքի նկատմամբ»։
23:17 25.09.2019
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հրապարակում է կատարել Քննչական կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ․ «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նախատեսվում է ինձ ներգրավել մեղադրյալի կարգավիճրակով: Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին բաշխվող բնակարանների հատկացման կարգը ենթադրաբար խախտելուն: Համարում եմ, որ նախքան ներգրավվող անձին պաշտոնապես իրազեկելը մամուլով նման տեղեկատվություն տարածելը […]
23:10 25.09.2019
Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը: Բացման հիմնական իրադարձություններից մեկը դարձել է Dior նորաձևության տան գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությունը: Միջոցառմանը մասնակցել են ապրանքանիշի շատ աստղային երկրպագուհիներ: Ցուցադրման ժամանակ առաջին շարքերում աչքի է ընկել Ջուլիանա Մուրը: Նա կրել է կավագույն թեթև զգեստ: Աստղը կերպարը լրացրել է անսովոր սև սանդալներով և սև քրոս-բոդի պայուսակով: Դիմահարդարման մեջ դերասանուհին օգտագործել […]
22:59 25.09.2019
Մոսկվայի մի բնակիչ իրեն նետել է Մոսկվա գետը, այնուհետ հայտնվել է ջրթողի կոմունիկացիոն հանգույցում: Նրան հայտնաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներից նա փախել է, ընդ որում, առանց հագուստի: Տղամարդը փորձել է թաքնվել կոմունիկացիոն հանգույցում: Նա ամբողջությամբ արյունոտ է եղել: Հիվանդանոցում նրան փորձել են օգնել, բայց երբ հանել են հագուստը, տղամարդը հրմշտել է բժիշկներին և […]
22:55 25.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակներոմ «Ռոման» սեփական հարկի տակ այսօր ընդունում է «Ատալանտային»։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես ներկա է հանդիպմանը։ SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզադաշտում է նաև Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։