08:22 26.09.2019
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլական» խորագրով գագաթաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով։
Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ.
«Ձերդ Գերազանցություններ,
տիկնայք եւ պարոնայք,ուրախ եմ մասնակցել կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման վրա ազդող միտումներին ու մարտահրավերներին նվիրված այսօրվա քննարկմանը: Կայուն զարգացման նպատակները սահմանում են զարգացման համագործակցության հավակնոտ շրջանակ՝ նպատակ ունենալով վերափոխել հասարակությունները և հասնել կայուն ներառական տնտեսական աճի:
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անհավասարությունը շարունակ աճում է, իսկ բացառման միտումները՝ ահագնանում: Հետևաբար, մենք պետք է քննարկենք այն ուղիները, որտեղ կարող ենք միասին աշխատել՝ ներառական գործընթացների դրական օրինակների միջոցով մեղմելու առկա միտումները և մարտահրավերները։
Ներկայում Հայաստանը գտնվում է բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրագործման փուլում, որի նպատակն է մեր ժողովրդին օժտել հնարավորինս լայն իրավասություններով, որպեսզի յուրաքնչյուր ոք կարողանա օգտագործել իր տաղանդն ու էներգիան հանուն կայուն զարգացող և բարգավաճ հասարակության:
Մենք խորապես համոզված ենք, որ հասարակության մեջ առաջընթաց չի կարող լինել, եթե դատական համակարգը հանրային վստահություն չվայելի: Եթե դատական համակարգը արդար չէ, կայուն զարգացում չի կարող լինել, տնտեսական աճ չի կարող գրանցվել, ներդրումներ չեն գա: Եվ մենք այժմ գտնվում ենք մեր դատական համակարգի բարեփոխման ուղիների և ձևերի մշակման գործընթացում:
Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ թավշյա հեղափոխությունն ամբողջությամբ վերափոխեց կանանց դերը հասարակության մեջ: Այսօր մենք լիովին համոզված ենք, որ նրանք կարող են փոփոխություններ բերել մեր երկրին. հետևաբար մենք խթանում ենք կանանց իմաստալից մասնակցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում: Բիզնեսում կանանց մասնաբաժինն աճում է: Կառավարչական բարձր պաշտոններում կանանց մասնաբաժինը համեմատելի է Եվրամիությունում գրանցված միջին ցուցանիշին: ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք ունենք ավելի շատ կին, քան համաշխարհային միջին ցուցանիշն է: Այսօր մենք կանանց մեծ մասնակցություն ունենք խորհրդարանում, կառավարության բարձրագույն պաշտոններում:
Ընդհանուր տեսակետ կա, որ հեղափոխությունները բացասական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա: Այնուամենայնիվ, անցյալ տարի մեր տնտեսությունը թուլության որևէ նշան ցույց չտվեց: Ընդհակառակը, մեր ՀՆԱ-ն 2018-ին գրանցեց 5.2% աճ: Մեր ֆինանսական համակարգը բացարձակապես կայուն է եղել: Նույնիսկ մեր ազգային արժույթը մնաց կայուն, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր տարածաշրջանային արժույթների արժեզրկմանը։
2019 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է ընդհուպ 26%-ով: Եվ վերջապես, մենք մեր բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 25,1% -ով` ստվերային տնտեսության դեմ պայքարում մեր կառավարության կողմից ձեռնարկված կտրուկ միջոցների շնորհիվ:
Այժմ մենք վերափոխում ենք մեր հարկային համակարգը, որպեսզի գորխարար միջավայրն էլ ավելի բարելավվի Հայաստանում:
Մենք քայլեր ենք ձեռնարկում Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու և մեր տնտեսությունը հանքարդյունաբերականից բարձր տեխնոլոգիականի վերածելու նպատակով: Զբոսաշրջությունը մեր տնտեսական առաջընթացի ևս մեկ կարևոր արագացուցիչ է: Մասնավորապես, մենք կենտրոնանում ենք մշակութային, էկոլոգիական և բժշկական տուրիզմի վրա:
Տնտեսական առաջընթացին միտված մեր քաղաքականության մեջ մենք կենտրոնանում ենք մարդկային կապիտալի վրա: Մենք առաջնահերթություն ենք տալիս մեր երիտասարդության կարողությունների զարգացմանը թվային տեխնոլոգիաների ուսուցման միջոցով: Այս ոլորտում կարևոր ձեռքբերումներից է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ հազարավոր հայ պատանիներ հնարավորություն ունեն սովորելու նոր տեխնոլոգիաներ: Կենտրոնը հիմնադրվել է Երևանում և արդեն գործում է մի շարք այլ երկրներում։
Տնտեսական և բնապահպանական քաղաքականության ինտեգրումը կարևոր խնդիր է Հայաստանի համար: Դժբախտաբար, մեզ արդեն իսկ սպառնում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը՝ միջինում գրանցելով Ցելսիուս ջերմաստիճանի 1,3 աստիճան բարձրացում, ինչը մեզ դարձնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 4-րդ ամենախոցելի երկիրը: Այս խնդրի լուծման համար մենք մշակում ենք կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմ, համաձայն Գլխավոր քարտուղարի նախաձեռնած Կլիմայի գործողությունների գագաթաժողովում Հայաստանի ստանձնած ազգային պարտավորության:Մենք առաջնահերթություն ենք տալիս նաև ՄԱԿ-ի զարգացման համակարգի հետ համագործակցությանը՝ Խելացի զարգացման (Smart Development) ծրագրի շրջանակում: Այս գործընթացը ներկայումս փոխլրացվում է Հայաստան 2050-ի հավակնոտ տրանսֆորմացիոն ռազմավարության մեկնարկով, որը բաղկացած է 16 մեգանպատակներից:
Դեռ շատ անելիքներ ունենք: Մենք պետք է հաղթահարենք աղքատության շոշափելի մակարդակը մեր երկրում: Մենք դեռ պետք է մեր տնտեսությունը վերածենք տեխնոլոգիական առումով զարգացած և էկոլոգիապես մաքուր արդյունաբերության:
Կայուն զարգացման նպատակները կոչված են խթանելու մարդկային արժանապատվության, հավասարության և ժողովրդավարության արժեքները: Եվ մեր նպատակն է վերակենդանացնել և ամրապնդել այդ մարդակենտրոն արժեքները:
Շնորհակալություն ուշադրության համար»։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...