17:55 01.10.2024
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Տոտենհեմից» կրած 0-3 հաշվով տնային պարտությունից հետո հարցրել են, թե մտածո՞ւմ է նա հեռանալու մասին։ «Ոչ, ես չեմ մտածում այդ մասին։ Մենք ակումբի սեփականատերերի ու ղեկավար կազմի հետ ամռանը որոշեցինք, որ պետք է շարունակենք համագործակցությունը։ Որոշումը կայացրինք հստակ վերլուծությունից հետո։ Բոլոր որոշումներն ընդհանուր […]
17:48 01.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության, մշակութային սերտ առնչությունների վրա խարսխված հարաբերությունների շարունակական զարգացումը: Բարձր գնահատելով մեր երկրների միջև սերտ հարաբերությունները՝ վստահ եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի […]
17:43 01.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև NDI հայաստանյան գրասենյակի ծրագրերի ավագ ղեկավար Վարդան Փարթամյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործունեությունն ու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության հեռանկարները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը […]
17:38 01.10.2024
ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման շրջանակներում կայացել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԱՄՀ պատվիրակության ներկայացուցիչների միջև ամփոփիչ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան ամփոփել է այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, կարևորել հայկական կողմի՝ պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ գրանցված առաջընթացը։ Նախարար Հովհաննիսյանի կողմից անդրադարձ է […]
17:33 01.10.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ Գազայից և Լիբանանից հետո Իսրայելի հարձակումների հաջորդ թիրախը կարող են լինել «թուրքական հողերը»: «Ես բացահայտ ասում եմ՝ Պաղեստինից և Լիբանանից հետո մեր հայրենիքի հողերը կլինեն այն վայրը, որտեղ Իսրայելի վարչակազմը կշրջի իր հայացքը»,- ասել է Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: Նրա խոսքով, մինչ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում […]
17:29 01.10.2024
ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են դառնում, ինչպես նաև այն, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության […]
17:23 01.10.2024
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած 15 ծրագիր և 93 ենթածրագիր։ Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, նշված ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ 567 միլիոն 898 հազար 533 դրամ, որից 4 միլիարդ 695 միլիոն 545 հազար 384 դրամը՝ ՀՀ կառավարության, 2 […]
17:18 01.10.2024
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, խորհրդարանում ողջունելով ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակությանը, նշել է. «Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»: Շնորհավորելով Արա Շահվերդյանին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Նարեկ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով […]
17:14 01.10.2024
ՀՖՖ-ն սկսել է Հայաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը tickets.ffa.am կայքում։ Տոմսերի գները՝ Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ Արևելյան տրիբունա՝ 5000-8000 դրամ Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին՝ «Հանրապետական» ստադիոնում։ Հոյտեմբերի 10-ին էլ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ֆարերյան կղիզների ընտրանուն։
17:09 01.10.2024
Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 201-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից […]
17:03 01.10.2024
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հետ։ ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության»-ը տեղեկացրել է, որ տեսակցության ընթացքում հնարավորություն է տրվել կապ հաստատել նրանց հարազատների հետ։ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի […]
16:57 01.10.2024
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ մեդիայի հանձնաժողովի նիստում հոկտեմբերի 1-ին կայացել են լսումներ: «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման գործում» վերնագրով զեկույց է ներկայացրել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության, ինչպես նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը: «Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր, ինձ համար ե’ւ պատիվ, ե’ւ պատասխանատվություն է կանգնել ձեր առջեւ` անդրադառնալու […]
16:54 01.10.2024
Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից, ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և Ուզբեկստանի Կառավարության ղեկավար Աբդուլա Արիպովը: Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես […]
16:48 01.10.2024
Հոկտեմբերի 1-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը հյուրընկալել է ԱՀԿ ներկայացուցիչներին՝ դոկտոր Սիդարթա Դատտայի գլխավորությամբ։ Հատուկ ընդգծվել է ԱՀԿ համագործակցության կարևորությունը պատվաստումային գործընթացների արդյունավետության բարձրացման, միջազգային առողջապահական կանոնների (IHR) ներդրման, հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման և հանրային առողջապահության արտակարգ իրավիճակների օպերացիոն կենտրոնի (PHEOC) հզորացման, համաճարակներին արձագանքման և պատրաստվածության, լաբորատոր կարողությունների հզորացման, հակամանրէային […]
16:44 01.10.2024
Իտալական «Նապոլին» մտադիր է ավելացնել Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը։ Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ սեպտեմբերի 30-ին ակումբի ղեկավարները կապվել են վրացի ֆուտբոլիստի գործակալի հետ։ Կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթներին հանդիպել։ «Նապոլին» դեռ այս տարվա հուլիսին առաջարկ է արել 23-ամյա ֆուտբոլիստին։ Ակումբը պատրաստ է բարելավել նրա աշխատավարձն ու այն դարձնել 6 միլիոն եվրո։ Այդքան […]
16:40 01.10.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: «Մեծարգո՛ նախագահող, Եթե մտածենք նախորդող ամիսների մասին, շատերը կհամաձայնեն, որ քանի դեռ պատերազմներն Ուկրաինայում, Գազայում եւ այլուր շարունակվում են, չենք կարող ասել, որ բավարար աշխատանք ենք իրականացրել: Այսօր, […]
16:35 01.10.2024
Ղրղզստանի Նարին շրջանում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է հանրապետության սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել երեքշաբթի՝ ժամը 14.07-ին (Մոսկվայի ժամանակով 11.07-ին): Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ երկրակեղևի ցնցումների հետևանքով ավերածություններ կամ զոհեր չկան:
16:30 01.10.2024
Սեպտեմբերի 30-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Շատին-Գետափ ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի է ենթարկել գորշ արջի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ մարզային փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել արջին․ արջը վիրավոր է։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, միջադեպի մասին իրազեկվելուց ժամեր անց Երևանից […]
16:26 01.10.2024
Ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ Սևան քաղաքի բնակիչ 24-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: «Օպելը» ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս պարեկները սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութ օգտագործելու համար նախատեսված հարմարանք: Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու […]
16:21 01.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս տարի ծրագրին մասնակցել է 20-35 տարեկան 28 սփյուռքահայ՝ 18 երկրից: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական […]
16:16 01.10.2024
Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է իտալացի հեռուստահաղորդավարուհի Իլարիա Դ’Ամիկոյի հետ։ 46-ամյա Բուֆոնն ու 51-ամյա Դ’Ամիկոն նշանադրվել էին 2017 թվականին։ Նրանք միասին են շուրջ 10 տարի և ունեն մեկ զավակ, որը ծնվել է 2016-ին։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին։ Հյուրերի թվում են եղել «Յուվենտուսում» Բուֆոնի նախկին թիմակիցներ Լեոնարդո […]
16:11 01.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ: «Այս կարևոր հոբելյանը Չինաստանի համար նշանավորվում է հասարակական, տնտեսական և մշակույթի բնագավառներում շարունակական առաջընթացով: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված հարաբերություններն առանձնանում են քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության բարձր […]
16:06 01.10.2024
ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել են ակոսափող հրազեն, թմբուկավոր ատրճանակ, կրակող ինքնաշեն սարք և ռազմամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու առումով արդյունավետ էր Եղեգնաձորի բաժնի ոստիկանների բացատրական […]
16:00 01.10.2024
Խորհրդարանը հոկտեմբերի 1-ին քննարկել է «Բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ հաշվի առնելով ոլորտի աշխատանքային մեծ ծավալը: Նրա խոսքով պետք է հաշվի առնել նաեւ այն […]
15:55 01.10.2024
Նախագծով նախատեսվում է օրենքում լրացնել դրույթ, որի համաձայն յուրաքանչյուր հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար նախատեսվում է պարգեւատրման հավելյալ ֆոնդ, որի ձեւավորման պայմանները, հաշվարկման եւ հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը սահմանում է Կառավարությունը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նիստում առաջին […]
15:52 01.10.2024
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում Վարշավայի անվտանգության ֆորումին։ Ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վարշավայի անվտանգության և […]
15:50 01.10.2024
Հայաստանը միջազգային հանրությանն առաջարկում է Ադրբեջանի գործընկերների հետ խոսել արդեն իսկ համաձայնեցված կետերով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա պայմանագիրը հենց այսօր համաձայնեցված կետերով կնքելու առումով»,-ասաց Սիմոնյանը:ԱԺ նախագահը հիշեցրեց՝ Ադրբեջանի իր գործընկերն է իրեն ասել, […]
15:46 01.10.2024
«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դեղին քարտ է ստացել «Անթալիասպորի» դեմ խաղում։ Դրվագներից մեկում պորտուգալացի մասնագետը չի համաձայնել մրցավարների որոշման հետ, ինչից հետո վերցրել է նոթբուքը, որի էկրանին տեսանելի է եղել վիճելի դրվագը, և այն դրել է տեսախցիկի առջև։ Գլխավոր մրցավարը դեղին քարտ է ցույց տվել Մոուրինյուին, սակայն, ըստ կանոնակարգի, պետք է հեռացներ նրան դաշտից։ […]
15:41 01.10.2024
Առաջարկվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին օժտել չորս նոր գործառույթով: Նպատակն է ավելի կանոնակարգել գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ձեւակերպումը, դրանց կազմումը, անցկացումը, հաշվետվությունը եւ ֆինանսավորումը: ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում առաջին ընեթրցմամբ ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարի խոսքով այսօր էլ […]
15:37 01.10.2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել Արդարադատության նախարարի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն: Սակայն, այնուամենայնիվ, խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է: Եվ խմբակցության կարծիքը նույնպես կարևոր […]