ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

16:40 01.10.2024

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Մեծարգո՛ նախագահող,

Եթե մտածենք նախորդող ամիսների մասին, շատերը կհամաձայնեն, որ քանի դեռ պատերազմներն Ուկրաինայում, Գազայում եւ այլուր շարունակվում են, չենք կարող ասել, որ բավարար աշխատանք ենք իրականացրել:

Այսօր, սակայն, ես ուզում եմ կիսվել ավելի դրական հեռանկարով, թե ինչի կարող ենք հասնել՝ գործելով համարձակ եւ միասնական: Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու եւ ստորագրելու համար: Մեկ ամիս առաջ երկու երկրները ստորագրեցին պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը երկու պետությունների միջեւ առաջին իրավական երկկողմ փաստաթուղթն է: Ավելին, փաստաթղթում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են որպես սահմանի սահմանազատման հիմնական սկզբունք սահմանել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը: Սա նշանակում է, որ երկու երկրները դե յուրե ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող սահմաններով: Իսկ դա նշանակում է, որ երկու երկրները միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն:

Այժմ հաջորդ քայլը, ի վերջո, Խաղաղության համաձայնագրի ստորագրումն է: Փոխարենն Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում՝ ձգձգելով խաղաղության պայմանագրի ստորագրումը: Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը՝ պնդելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, ինչը հիմնավորապես սխալ է: Բացի այդ, կան երկու վճռական փաստարկներ, որոնք անտեղի են դարձնում Ադրբեջանի պնդումը: Նախ՝ համաձայնագրի նախագծում արդեն համաձայնեցված դրույթը, որով «Կողմերից որեւէ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագիրը չկատարելու համար»: Երկրորդ՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, այն է՝ սահմանազատման հանձնաժողովների միջեւ ստորագրված փաստաթուղթը համահունչ է Հայաստանի Սահմանադրությանը: Հետեւաբար, խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլեւս խոչընդոտներ չպետք է լինեն:

Հարգելի՛ գործընկերներ,

Տասնամյակների թշնամությունից հետո խաղաղության գնալը չափազանց բարդ է: Հայաստանը պատրաստ է խաղաղության: Որպես միջազգային հանրություն, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ՝ մենք պետք է վստահ լինենք, որ անում ենք ամենը մեր հնարավորությունների, բայց նաեւ պարտականությունների շրջանակում, այն է՝ «օգնել» Ադրբեջանին հաղթահարել քաղաքական կամքի բացակայությունը եւ ստորագրել Խաղաղության համաձայնագիրը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի ժողովուրդներին ապրել խաղաղ, արժանապատիվ, կայուն եւ բարգավաճ: Իմ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը վերաբերում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ դրանից դուրս ներուժի իրացմանը, Արեւելքն Արեւմուտքին միացնելուն եւ Միջին միջանցքի ամրապնդմանը:

Մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Խաղաղությունն է լեզուն, որը հասկանալի է բոլորին: Հետեւաբար, թող յուրաքանչյուր ղեկավարի եւ յուրաքանչյուր որոշում կայացնողի աշխարհընկալումը լինի խաղաղությունը:

Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

14:48 24.05.2025

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Երևանում մայիսի 24-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-ին երեկոյան, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 24-ի ցերեկը, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-29-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է […] ...

Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից․ զրույց քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ

14:35 24.05.2025

Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից․ զրույց քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանին և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Կարևոր իրադարձություններից են ՌԴ ԱԳՆ-ի և Իրանի ՊՆ-ի այցերը Հայաստան, Մարկո Ռուբիոյի հայտարարույունը, նաև Թուրքիայի ԱԽ-ի հայտարարությունը։ Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից։ Արդյո՞ք Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից կամ նվազում է դերը, ինչպե՞ս պետք է շարունակել հարաբերվել […] ...

Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում

14:20 24.05.2025

Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում

Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնի մոտակայքում տեղադրված աստղը հարգանքի տուրք է Բուֆոնի ունեցած մեծ ավանդին: 47-ամյա դարպասապահն Իտալիայի պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստն է, որն իր աստղն ունի Փառքի սրահում: Նշենք, որ Բուֆոնը հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է:   View […] ...

Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

14:07 24.05.2025

Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։ Ֆիլիպ Իվանովիչը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ...

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

14:00 24.05.2025

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող և պլանավորվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քրիստինե Ղալեչյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Ֆրանսիական պատվիրակության […] ...

ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ Զելենսկի

13:47 24.05.2025

ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ Զելենսկի

Արևմուտքը պետք է զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, Ուկրաինան սպասում է «պատժամիջոցային քայլերի» ԱՄՆ- ից և Եվրոպայից։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ի ալիքում։ «Ակնհայտ է, որ մենք պետք է շատ ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ արդյունքների հասնելու և իրական դիվանագիտություն սկսելու համար։ Մենք սպասում ենք պատժամիջոցային քայլերի ԱՄՆ-ից, […] ...

BACK_TO_TOP