Ամեն մարդ իր վրա եղած իշխանություններին թող հնազանդի. Արամ Աթեշյանի հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+15.09 oC

Ամեն մարդ իր վրա եղած իշխանություններին թող հնազանդի. Արամ Աթեշյանի հայտարարությունը

13:38 10.02.2018

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կրկին ստանձնել է Պոլսո հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդի պաշտոնը: Պատրիարքարանը կատարել է Ստամբուլի նահանգապետարանի ցանկությունը՝ վերադառնալով 2010 թվականի նախարարների խորհրդի կողմից վավերացված որոշմանը, ըստ որի՝ ընդհանուր փոխանորդն Աթեշյանն է, մինչև տեղի կունենա նոր ընտրություն:

Ըստ Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականի՝ այս որոշմամբ չեղարկվում է 2017 թվականի մարտի 15-ին տեղի ունեցած կրոնական ժողովի շրջանակում Պոլսո պատրիարքի նոր տեղապահի ընտրությունը, որի ժամանակ տեղապահ էր ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Չեղյալ են համարվում նաև Բեկչյանի տեղապահության օրոք կայացված բոլոր որոշումները:

Ներկայացնում ենք Արամ արք. Աթեշյանի հայտարարությունը՝ ստացված Պոլսից.

«Սիրելի հոգևոր եղբայրներ,
Մեր հաստատութիւններու յարգարժան վարիչներ և Մերազն համայնքի սիրեցեալ զաւակներ, Ներկայիս պատրիարքական ընտրութեան ցաւալի գործընթացի անկիւնադարձային կէտերէն մէկուն վրայ կը գտնուինք։

1 Փետրուար 2018, Հինգշաբթի, յետմիջօրէին այցելեցինք մայրաքաղաք Անգարա։

Հնարաւորութիւն ունեցանք հանդիպելու Ներքին Գործոց Նախարար Տիար Սիւլէյման Սոյլուի հետ։ Մեզի տեղեկացուեցաւ, որ 02.08.2010 թուականին Եկեղեցականաց համագումարի կողմէ ընդունուած որոշումը վաւերացուած էր Նախարարաց Խորհուրդի կողմէ, ուստի ուժի մէջ կը մնայ այդ 18.08.2010 թուակիր և համար 2010/853 ո րոշմնագիրը։ Աւելի վերջ 05.02.2018 թուակիր և 15342297-164.02- .1.1595 համար պաշտօնական գրութիւնը Պատրիարքարան ուղարկուեցաւ Իսթանպուլի Կուսակալութեան կողմէ և անոր բովանդակութիւնը վերահաստատեց վերոյիշեալ հանգամանքները։ Անմիջապէս վերջ Պարոն Նախարարը հանդիպում մը ունեցաւ մեր համայնքի աշխարհական ներկայացուցիչներուն հետ։ Ի շարունակութիւն Պատկառելի Կրօնական Ժողովն ալ երէկուան նիստին ընթացքին վերահաստատեց իր իսկ կողմէ 02.08.2010 թուականին առնուած որոշումը։ Շուրջ տարիէ մը ի վեր մեր Պատրիարքութեան և Պետութեան պատկան մարմիններուն միջև ամբողջութեամբ վերացած է ներդաշնակութիւնն ու համընթացութիւնը։

Եթէ հաշուի առնենք այս պարագան, ապա կարելի է շատ լաւ թափանցել այս վերջին իրադարձութիւններու նշանակութեան։ Անցեալ տասն տարիներուն ընթացքին, այն բոլոր փուլերուն, երբ մեր համայնքէն ներս չկրցանք հասնիլ ընդհանուր համաձայնութեան մը, յաչս մեր պետութեան արտայայտուեցան հակասական ակնկալութիւններ։ Պատկան մարմինները խուսափեցան միջամտական մօտեցումներէ ու միշտ կատարեցին կարգադրութիւններ, որոնք հետամուտ էին մեր համայնքի ներքին ներդաշնակութեան գետին պատրաստելու։ Այս վերջին իրադարձութիւնն ալ կ՚արժևորենք նոյն ծիրին մէջ։

Մեր պետութեան այս վերջին քայլն ալ ուղղուած է ապահովելու մեր հաւաքականութեան կամքի դրսևորման, առանց ենթարկուելու որևէ ճնշումի կամ ազդեցութեան։ Երբ որ ժամանակը գայ, պիտի կարենանք իրականացնել նոր պատրիարքական ընտրութիւն մը թէ՛ մեր պետութեան ընթացակարգերուն և թէ աւանդութիւններուն ու նախընթացներուն համապատասխան։ Այս ուղղութեամբ ունինք ամէն տեսակ երաշխիք և անկարելի է կասկածիլ այս առումով։ Մնաց որ մենք պէտք է հաւատարիմ մնանք Սուրբ Գիրքի ուսուցումներուն։ Այս փուլին կը վերյիշենք Սուրբ Պետրոսի կողմէ հռովմէացիներուն գրուած նամակի հետևեալ արտայայտութիւնները. «Ամէն մարդ իր վրայ եղած իշխանութիւններուն թող հնազանդի, վասն զի չկայ իշխանութիւն մը որ Աստուծմէ չըլլայ և անոնք որ կան Աստուծմէ կարգըւած են։ Ուրեմն ով որ իշխանութեան դէմ կը կենայ՝ Աստուծոյ հրամանին դէմ կը կենայ և անոնք որ դէմ կը կենան, անձերնուն դատապարտութիւն կ՚ընդունին։ Վասն զի իշխանները բարիք գործողները չեն վախցներ, հապա չարը։ Կ՚ուզե՞ս չվախնալ իշխանութենէն, բարիք գործէ ու անկէ գովութիւն պիտի ստանաս…

Ասոր համար պէտք է հնազանդ ըլլալ, ոչ միայն բարկութեանը համար, հապա խղճմտանքի համար ալ։ Այս պատճառաւ է որ տուրք ալ կու տաք» (Հռովմայեցիս 13. 1-6): Այս հաւաքական դժուարին փորձութենէն բաց ճակատով դուրս գալու յոյսով՝ ձեր բոլորին կը փոխանցենք մեր օրհնութիւնները և առ Աստուած կ՚աղօթենք՝ որպէսզի մեր համայնքէն, Պատրիարքարանէն ու Պետութենէն չզլանայ իր ողորմութիւնը։ Մեր հաւաքականութեան կամքի դրսևորման ուղղեալ կարգադրութիւններուն համար պարտք կը զգանք շնորհակալութիւն յայտնել մեր ամբողջ պետական աւագանիին, գլխաւորութեամբ Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Տիար Րէճէպ Թայյիպ Էրտողանի։

Յառաջիկայ շրջանին պարտաւոր ենք ձեռք ձեռքի աշխատելու՝ հին վէրքերու այլևս սպիացման, միութեան ու միասնականութեան ոգիով մեր Պատրիարքարանի վերակենդանացման, մեր համայնքի ապագային և մեր հաստատութիւններու շահերուն համար։ Վստահ ենք, թէ այս առումով բոլորը իրեն վիճակածը պիտի ընէ ու մերազն համայնքի սիրեցեալ զաւակները մեզմէ պիտի չզլանան իրենց աղօթքները։

Անհատական կամ հաւաքական կեանքի մէջ դժուարութիւններու դէմ հազիւ, թէ դիմադրել կարելի ըլլայ առանձին և առանձնութեան զգացումը մի միայն կը խորացնէ յոռետեսութիւնը։ Եկէ՛ք, իրարու տէր կանգնելով, ձեռք ձեռքի տալով փարատենք մեր հաւաքական կեանքի առկայ յոռետեսութիւնը ու բոլորով ապրինք մեր միասնականութեան արդիւնքներն ու բարիքները։ Բաց աստի, մօտաւոր անցեալի ալեկոծեալ գործընթացին մէջ մեր համայնքի կայունութեան համար գործադրած անսակարկ ջանքերը և դրսևորած ղեկավարման ընդունակութիւնները հաշուի առնելով՝ մեր բարձր գնահատանքը կ՚արտայայտենք Սուրբ Փրկիչ Ազգային Հիւանդանոցի Պատուարժան Հոգաբարձութեան Ատենապետ Տիար Պետրոս Շիրինօղլուի նկատմամբ։

Չենք կասկածիր, թէ մեր համայնքային հաստատութիւններու վարիչները յառաջիկայ շրջանին զօրակցութեան մէջ պիտի ըլլան թէ՛ իրարու և թէ մեզի հետ։ Վստահ կրնաք ըլլալ, թէ մենք՝ հոգևորականներս յառաջիկայ շրջանին պիտի ընենք մեզի վիճակածը՝ մեր համայնքէն ներս միասնականութեան հասկացողութեան ամրապնդման համար։ Մեր Պատկառելի Կրօնական Ժողովին կողմէ որդեգրւած հասուն դիրքորոշումը մեծագոյն ապացոյցն է այս ուղղութեամբ։ Ձեր բոլորին կը փոխանցենք մեր օրհնութիւնները և առ Աստուած կ՚աղօթենք, որպէսզի մեր համայնքէն, Պատրիարքարանէն ու Պետութենէն չզլանայ իր ողորմութիւնը։

ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԷՇԵԱՆ Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

13:46 28.04.2024

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ-ի պատասխանում։ Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:19 28.04.2024

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհեր

23:50 27.04.2024

Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհեր

Թուրքիայի Ադըյաման քաղաքում ոստիկանը, ով հերթապահում էր բաժանմունքում, կրակ է բացել իր գործընկերների վրա, հայտնում է TGRT Haber-ը։ «Շտապ լուր. սարսափելի դեպք է տեղի ունեցել Ադիյամանում. ոստիկանը կրակ է բացել ոստիկանական բաժանմունքում։ Հարձակման հետևանքով առնվազն երկու ոստիկան վիրավորվել է»,– հաղորդել է հեռուստաալիքը։ Ոստիկանության բաժին են ուղարկվել շտապօգնության մի շարք մեքենաներ։ Halk TV-ն, հղում անելով ոստիկանությունում […] ...

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով

14:14 27.04.2024

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողմնակից է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը բոլոր վիճելի հարցերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պեսկովն ասել է՝ անդրադառնալով Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ընթացակարգի դեմ բողոքի ցույցերին։ Նա կարծիք է հայտնել, որ այդ շփումներն անհրաժեշտ են ընդհանուր […] ...

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտություններ հրահրելու մեջ

12:28 27.04.2024

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտություններ հրահրելու մեջ

ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունների ավարտին ձգտելու փոխարեն զբաղված են միայն պատերազմ հրահրելով և ուրիշներին մեղադրելով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Եթե ԱՄՆ-ն և Եվրոպան անկեղծ վճռականություն ցուցաբերեն, պատերազմներն Ուկրաինայում և Գազայում շուտով կավարտվեն, բայց ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ պատերազմին […] ...

Թուրքիան ծրագրում է արգելել հավի մսի արտահանումը

11:43 27.04.2024

Թուրքիան ծրագրում է արգելել հավի մսի արտահանումը

Թուրքիայի առևտրի նախարարությունը ավարտում է նոր կանոնակարգի մշակումը, որը նախատեսում է հավի մսի արտահանման ժամանակավոր արգելք։ Ինչպես հաղորդում է Haber Global TV հեռուստաալիքը, այս միջոցը կոչված է զսպելու սպիտակ մսի գները, որոնք վերջին ժամանակահատվածում աճել են 200%-ով։ Խնդիրն ավելի է սրվել, քանի որ վերջին ամիսներին կարմիր մսի գները կտրուկ բարձրացել են: Տավարի մսի կիլոգրամը գնորդի […] ...

BACK_TO_TOP