22:42 27.04.2024
Երեխան կարող է հոգեբանորեն տրավմայի ենթարկվել մորից երկար բաժանվելուց կամ ծնողներից մեկի կամ երկուսի ուշադրության պակասից, ասում է առաջատար հոգեբան Մարինա Բասմանովան: Նա Lente.ru-ի հետ զրույցում նշել է երեխաների մոտ նմանատիպ խնդիրների այս և մի քանի այլ պատճառներ:
Բասմանովան նախազգուշացրել է, որ երեխայի մոտ կարող է առաջանալ մերժման տրավմա, եթե նա վաղ մանկության շրջանում չստանա ծնողական խնամք: Ուշադրության պակասը և անտարբերությունն այս դեպքում առավել հաճախ պայմանավորված են մոր հետծննդյան դեպրեսիայով։
Ծնողների հաճախակի երկարատև բացակայությունը տանը ևս կարող է տրավմայի ենթարկել երեխային։ Ավելին, այս բնույթի էմոցիոնալ դիսկոմֆորտը հիմնականում հանդիպում է դպրոցականների մոտ, նշել է հոգեբանը։
«Եթե մայրը միշտ կողքին չի եղել, իսկ երեխային մեծացրել են տատիկն ու պապիկը, նրա մոտ կարող է առաջանալ թերարժեքության բարդույթ և ինքնավստահության պակաս»,- ասել է հոգեբանը:
Բասմանովան հոգեբանական տրավմայի ևս մեկ պատճառ է նշել ծնողների կողմից երեխային մերժելը: Հոգեբանը նշել է, որ նման դեպքերում զայրացած ծնողները կարող են վախեցնել իրենց երեխաներին՝ ասելով, թե մանկատուն կուղարկեն։ Արդյունքում նրանք պետք է իրենց ավելի լավ պահեն հորն ու մորը հաճոյանալու համար, սակայն դրա պատճառով նրանք անընդհատ իրենց անցանկալի են զգում։ Նույն իրավիճակը տեղի է ունենում, երբ մեծահասակները չեն հասկանում իրենց երեխայի իրական կարիքները:
«Ծնողները կարող են վնասել իրենց երեխային՝ փորձելով իրացնել իրենց նրա միջոցով: Այս դեպքում մեծերը փորձում են նրան ստիպողաբար մեծացնել որպես հանճար և առաջնորդ, բայց նրանք ստանում են հարմար երեխա՝ գերազանցիկության բարդույթով կամ բռնակալ, ով ի վիճակի չէ ընդունել անգամ ամենաչնչին ձախողումը»,-ասել է նա:
Lenta.ru-ի զրուցակիցը նաև նշել է, որ ցանկացած տարիքի երեխայի անհրաժեշտ է ապահովության զգացում։ Երբ այն չկա, և մեծահասակները մշտապես մեղադրում են իրենց երեխային բոլոր խնդիրների համար, հոգեկան խանգարման ի հայտ գալն անխուսափելի է։
Ծնողների տարբեր ռազմավարությունները դաստիարակության հարցում ևս կարող են վնասել նաև երեխային։
«Պայմանականորեն մայրը թույլ է տալիս, հայրը՝ արգելում։ Արդյունքն այն է, որ երեխան փշրված հոգեկան աշխարհ ունի, և նա երբեք չի իմանա, թե ինչ է ուզում և ինչին է պետք ձգտել»,- պարզաբանել է մասնագետը։
Եզրափակելով՝ հոգեբանը նշել է, որ լավ ծնողներն աջակցում են երեխայի ապահով կապվածությունն իրենց նկատմամբ։ Նրանք ասում են.
«Ես այստեղ եմ, ես կօգնեմ, եթե իմ օգնության կարիքը լինի»:
Նրանք նաև երեխային սովորեցնում են անկախություն, զգացմունքներն առանց ամաչելու արտահայտելու կարողություն, ինքնավստահություն և անկեղծություն:
«Դուք պետք չէ երեխային դաստիարակեք, այլ օրինակ եղեք նրա համար։ Եվ, իհարկե, պետք է դիմել հոգեբանի օգնությանը, եթե ընտանիքում ինչ-որ բան «լավ չի ընթանում», – ամփոփել է Բասմանովան:
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...