22:16 27.04.2024
Առցանց ամրագրման ծառայության կողմից հարցված չորս հազար զբոսաշրջիկներ կազմել են ամենաարտասովոր մուրաբայի վարկանիշը, հայտնում է tutu-ն։
Սոճու կոներից
Այն տարածված է Սիբիրի տարբեր շրջաններում։ Կանաչ կոները, որոնք սովորաբար հավաքվում են մայիսին և հունիսին, օգտագործվում են մուրաբա պատրաստելու համար։ Դրանց ավելացնում են շաքարավազ, ջուր, սոճու ընկույզ։
Թզից
Դաղստանի հարավում կիտրոնից ու թզից մուրաբա են պատրաստում։ Պտուղները մանր կտրատում են, խառնում շաքարավազի հետ և մարմանդ կրակի վրա եփում։ Այն չափավոր քաղցր է, կիտրոնը մի փոքր թթվություն է հաղորդում։
Անանուխից
Ալթայի ֆերմերները պատրաստում են ոչ միայն մեղր, այլև անսովոր մուրաբա՝ սոճու ընկույզով, մասուրով և անանուխով: Երբեմն խառնուրդին ավելացնում են սոճու երիտասարդ ճյուղեր, որպեսզի այն ձեռք բերի անանուխի-սոճու վառ բուրմունք։ Ենթադրվում է, որ այս ջեմն օգնում է պայքարել մրսածության դեմ։
Փշահաղարջից
Այն պատրաստվում է Ռուսաստանի տարբեր շրջաններում, հատկապես տարածված է Բաշկորտոստանում: Բաղադրատոմսը պարզ է՝ ձեզ հարկավոր է միայն մրգեր ու շաքարավազ: Ընդ որում, համեղ մուրաբա ստացվում է ինչպես հասած, այնպես էլ կանաչ փշահաղարջից։ Կա ավելի բարդ տարբերակ՝ արքայական մուրաբա, որը պատրաստվում է բալի տերևների և վանիլի էքստրակտի հավելումով։ Ասում են, որ սա հենց այն աղանդերն է, որը ժամանակին որպես նվեր են մատուցել Եկատերինա II-ին։
Կանաչ ընկույզից
Սա ավանդական դելիկատես է Ռուսաստանի հարավային շրջաններում. այնտեղ կարելի է հեշտությամբ գտնել կանաչ, չհասած մրգեր: Դասական բաղադրատոմսը ներառում է կանաչ ընկույզ, շաքարավազ, ջուր և համեմունքներ, ինչպիսիք են դարչինի ձողիկները:
17:40 09.08.2025
Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհերԻսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի ինքնավար համայնքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել վթարից հետո առաջացած հրդեհը: Վթարի պատճառը հայտնի չէ։ Քաղաքացիական գվարդիան կանցկացնի միջադեպի հետաքննություն։ ...
17:28 09.08.2025
Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...
17:12 09.08.2025
Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄԼիբանանի բանակի առնվազն վեց զինծառայող է զոհվել երկրի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի մոտակայքում զինամթերքի պայթյունի հետևանքով, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը ՝ հղում անելով ռազմական հրամանատարության աղբյուրներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինժեներական զորքերի ստորաբաժանումը գործողություն էր իրականացնում շիական «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստի ապամոնտաժման համար։ Հաստատությունը գտնվում էր Վադի Զիբկին շրջանում […] ...
16:58 09.08.2025
Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
16:46 09.08.2025
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումըԿիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության […] ...
16:33 09.08.2025
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը. «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին խաղաղության մեջ ներդրում ունենալու համար։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել մեր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-X-ում […] ...