Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+12.09 oC

Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի

15:35 28.04.2024

Երեկ՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Պետրոս Մ.-ն, իր վարած «Nissan Sun» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 122 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 13-ամյա Արամ Ս.-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները: Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում  նպաստավոր էր իրենց համար

23:03 13.05.2024

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում նպաստավոր էր իրենց համար

Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ […] ...

Մայիսի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:20 13.05.2024

Մայիսի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ, 5, 6, 7, 11 շենքեր, Մառի նրբ. 1 շենք, Միկոյան փ. 7, 9, 18 շենքեր, թիվ 166 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կատովսկու, Մուսայելյան փողոցների […] ...

Մայիսի 6-12-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

21:09 13.05.2024

Մայիսի 6-12-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում առանձին հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է։ Լեռնային շրջաններում սկսվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, նախալեռնային շրջաններում` շարունակվել։ Նախալեռնային շրջաններում առաջացել են եգիպտացորենի ծիլերը։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների պտուղների աճն ու զարգացումը։ Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը։ Հովտային շրջաններում առաջացել են ձմերուկի ծիլերը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է […] ...

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

19:30 13.05.2024

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում մայիսի 15-ին և 16-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպականն միությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, ԵՀ գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ներկա […] ...

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

19:14 13.05.2024

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 13-ին ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանին և ծրագրի ավագ ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում […] ...

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը շրջվել է

19:06 13.05.2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը շրջվել է

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարակ ջոկատից 1 մարտական հաշվարկ: […] ...

BACK_TO_TOP