Չինաստանում վիշապ-նավակները շրջվել են. կա 11 զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+12.09 oC

Չինաստանում վիշապ-նավակները շրջվել են. կա 11 զոհ

20:18 21.04.2018

Չինաստանի հարավում մրցավազքի պատրաստվող 2 վիշապ-նավակ է շրջվել, որի հետևանքով 11 մարդ է մահացել: 6 մարդ անհետ կորած է համարվում: Նավակներում 57 մարդ է եղել, որոնք բոլորը հայտնվել են ջրում:

Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները: Իշխանությունների փոխանցմամբ՝ գյուղացիները ոստիկանությանը նախապես չեն տեղեկացրել մարզումների մասին: Դեպքի առնչությամբ կազմակերպիչներից երկուսը ձերբակալվել են:

Չինաստանում վիշապ-նավակների մրցավազք կազմակերպվում է յուրաքանչյուր տարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան տուժածներ

23:31 26.04.2024

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 30-ամյա Կարեն Ե.-ի վարած «Opel» մակնիշի և 65-ամյա Սամսոն Ղ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը կողաշրջվել է, իսկ վերջինի ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 72-ամյա […] ...

Թայվանում 5,6 մագնիտուդ  երկրաշարժ է տեղի ունեցել

23:18 26.04.2024

Թայվանում 5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանում մինչև 5,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա, Հուալիեն քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 350 հազար բնակչությամբ։ Ցունամիի, ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Նախկինում 4,9 մագնիտուդ մի շարք ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել Թայվանի արևելյան ափին։ ...

Կոտայքի մարզի չգործող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին. ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

21:36 26.04.2024

Կոտայքի մարզի չգործող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին. ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանած ոսստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում՝ հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի […] ...

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական ինքնաթիռի հատակը

21:20 26.04.2024

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական ինքնաթիռի հատակը

Բորտուղեկցորդուհու հեռախոսը հալեցրել է ռուսական Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռի հատակը. այս մասին գրում է «Aviatorschina» Telegram ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել  Խաբարովսկ-Եկատերինբուրգ չվերթում։ Ինքնաթիռում եղել է 145 ուղեւոր և անձնակազմի 6 անդամ։ Հրատարակության տվյալներով՝ վայրէջքից քիչ առաջ բորտուղեկցորդուհիներից մեկի բջջային հեռախոսի մարտկոցը սկսել է ուռել։ Այն դրել են հատակին. քիչ անց հետո ծածկը հալվել է։ […] ...

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

19:24 26.04.2024

Հրդեհ Արարատի Վանաշեն գյուղում

Ապրիլի 26-ին՝ ժամը 16:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի Սիանոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։37-ին, մարվել՝ 17։06-ին: Այրվել են տան բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ)։ ...

Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

19:12 26.04.2024

Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՀՀ ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին քարաթափման հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ապրիլի 26-ին, ժամը 09:30-ից 11։45-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին իրականացրել է մոտ 200 մետր երկարության և 15 մետր բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ զանգված) աշխատանք։ […] ...

BACK_TO_TOP