Նոր իրավական կարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+24.09 oC

Նոր իրավական կարգավորում՝ ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի եւ տեխզննության գործընթացների փոխկապակցվածության վերաբերյալ

15:15 26.04.2024

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Նարեկ Զեյնալյանը լրացում են առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում:

«Նախաձեռնությամբ լուծում ենք կարեւոր խնդիր. այն առնչվում է հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին: Խոսքը վերաբերում է տեխզննման ժամանակ կիրառվող կանոններին: Այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է՝ արդյոք այդ անձը տվյալ մեքենայի գույքահարկի գծով պարտավորություններ ունի՞, թե՝ ոչ: Եթե քաղաքացին չի վճարել տվյալ տարվա գույքահարկը, ապա, ըստ օրենքի համապատասխան ձեւակերպման, քաղաքացուն մենք ստիպում ենք, որ տվյալ տարվա գույքահարկը վճարի ամբողջությամբ»,- նշել է նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորի խոսքով ժամանակին գույքահարկը տեխզննման գործընթացի հետ զուգորդելը գույքահարկը հավաքագրելու ապահովման գործիք է եղել:

Նախաձեռնության հեղինակների կարծիքով արդարացի կլինի, որ քաղաքացին վճարի այդ պահին առկա պարտավորությունը կամ նախորդ տարիների պարտքը: «Եթե քաղաքացու՝ գույքահարկը վճարելու ժամանակը մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է, եւ վերջինս հունվարին կամ փետրվարին մեքենան տանում է տեխզննման, ապա կարծում ենք, որ չպետք է քաղաքացուն ստիպել ժամկետից շուտ վճարել իր հարկային պարտավորությունները»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը: Նոր կարգավորմամբ խոսքը կվերաբերի միայն նախորդ տարիների հարկային պարտավորությունների կատարմանը:

Պատգամավորի խոսքով լինում են դեպքեր, երբ քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը ստիպված վճարում է տարվա սկզբին, սակայն հետագայում մեքենան օտարում է եւ անցնում տարբեր թղթաբանական գործընթացներ՝ ավելի վճարած գումարը վերադարձնելու համար: Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ նախաձեռնությունը հեղինակները մշակել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:

«Կառավարությունը նախագծի հիմքում դրված քաղաքականությունն ու տրամաբանությունը համարում է ընդունելի եւ նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի»,- ընդգծել է հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Փոխնախարարն առաջարկել է քննարկել այն կարգավորման հնարավորության հարցը, որով տեխզննության ժամանակ վճարվում է ոչ միայն նախորդ տարվա կամ տարիների գույքահարկը, այլ նաեւ մինչեւ տեխզննության ամսաթիվն ընթացիկ տարվա ավարտված ամիսների գույքահարկը: «Սա մի կողմից մասամբ կլուծի համայնքների ֆինանսական իրացվելիության հարցը, մյուս կողմից մենք սրանով կարգավորումը կմոտարկենք փոխադրամիջոցի օտարման դեպքում կիրառվող կարգավորմանը, ըստ որի՝ օտարելիս պետք է վճարվի մինչեւ սեփականության իրավունքի գրանցման օրը ներառող ամիսը՝ ներառյալ ժամանակահատվածի գույքահարկը»,- ասել է փոխնախարարը:

Կառավարությունը ներկայացրել է նաեւ խմբագրական առաջարկներ:

Բաբկեն Թունյանը, անդրադառնալով գույքահարկը յուրաքանչյուր ամիս վճարելու Կառավարության առաջարկին, նշել է, որ սկզբունքորեն դեմ չէ նման հնարավորություն ընձեռնմանը, սակայն, ըստ նրա, դա պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով:

Պատգամավորն առաջարկել է այդ հարցը քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Կառավարության ներկայացուցիչն ընդունել է առաջարկը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

23:59 13.08.2025

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

23:56 13.08.2025

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան արդեն սկսել է հակառուսական պատժամիջոցների մեկ այլ փաթեթի պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Կարևոր է հիշեցնել գործընկերներին, որ մենք նույնպես պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ պատժամիջոցների և ավելի լայն միջոցառումների միջոցով, անհրաժեշտության դեպքում։ Դուք արդեն կարող եք տեսնել այդ միջոցառումների արդյունքները, և մենք՝ Մեծ […] ...

Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

23:51 13.08.2025

Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ

23:48 13.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...

Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում

23:44 13.08.2025

Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում

Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին

23:38 13.08.2025

Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...

BACK_TO_TOP