Կոտայքի մարզի չգործող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին. ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Կոտայքի մարզի չգործող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին. ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

21:36 26.04.2024

Այսօր՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանած ոսստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում՝ հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի հատվածում հայտնաբերել են տղամարդկանց մարմիններ: Եվս 2 հոգի նշված վայրից շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ժամանել են նաև փորձաքրեագետներ: Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, սակայն նշված հյուրանոցային համալիրը գազաֆիկացված չէ, գազ չի օգտագործում:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:  Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են, իսկ վաղը նախատեսված էր նշված հյուրանոցային համալիրի բացումը:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

22:22 03.05.2025

Միջազգային հարաբերությունների վիճակը պատերազմական չէ, մենք հիմա այլ բանի մասին պետք է մտածենք․ Լևոն Շիրինյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […] ...

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

22:12 03.05.2025

Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտում

Բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...

SHANTNEWS

22:00 03.05.2025

SHANTNEWS

Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներին

21:48 03.05.2025

Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներին

Մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...

Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակին

21:36 03.05.2025

Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Առողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները

21:14 03.05.2025

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները

ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

BACK_TO_TOP