Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից. պարզաբանում է առողջապահության նախարարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից. պարզաբանում է առողջապահության նախարարը

14:51 12.10.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից.

«Շատ պարզ.

Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ, և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։

Ի դեպ, ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել մեր առողջության վրա, այլ պաշտպանել է մեզ տասնյակ հիվանդություններից։

Պատվաստումների շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում օրինակ` պոլիոմիելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։

Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։

Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, մինչդեռ կա դրանից ապահովագրվելու միջոցը»։

Հիշեցնենք, որ երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք: Ունենք 897 առողջացած, 43 մահվան դեպք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 23.06.2025

SHANTNEWS

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

19:54 23.06.2025

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

19:45 23.06.2025

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

19:38 23.06.2025

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

19:28 23.06.2025

Վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը գործուղվել են Թբիլիսի

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել են Թբիլիսի։ «Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի […] ...

Բիչախչյանի գոլային փոխանցումը

19:14 23.06.2025

Բիչախչյանի գոլային փոխանցումը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում լեհական «Վիսլա Պլոցկի» ակումբի դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել: 6-րդ րոպեին Բիչախչյանի փոխանցումից հետո Միգել Ալֆարելան հավասարեցրել է խաղի հաշիվը` 1-1։ «Լեգիան» պարտվել է 2-3 հաշվով: Սա «Լեգիայի» առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։ Լեհաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին, […] ...

BACK_TO_TOP