Բացահայտվել և կանխվել են Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

Բացահայտվել և կանխվել են Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքեր

18:20 12.10.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության դեպարտամենտի ծառայողների հետևողական ու նպատակաուղղված օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի մի շարք բուժհաստատությունների պաշտոնատար անձինք, բժշկական գործունեության ոլորտում լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունից տվյալ ժամանակ բացակայող մի շարք անձանց իբր բժշկական զննության ենթարկելու և պատվաստելու վերաբերյալ ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել պատվաստման համար հիմք հանդիսացող ամբուլատոր բժշկական քարտերում և իրենց տնօրինմանը հանձնված «Covid-19» համավարակի համար նախատեսված տարբեր տեսակի պատվաստանյութերը չեն օգտագործել նպատակային նշանակությամբ, դրանցով պատվաստումներ չեն իրականացրել, այլ հիշյալ անձանց կողմից պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մուտքագրել «ARMED» համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ:

Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են վեց քրեական գործեր՝ թվով վեց բուժհաստատություններում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ, որոնց շրջանակներում ձերբակալվել են երեք բուժաշխատողներ, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումների գործընթացի հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Քննությանը համընթաց շարունակվում են նաև իրականացվել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նմանօրինակ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու և դրանց հետագա ընթացքը խափանելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը հորդորում է զերծ մնալ ապօրինի ճանապարհով «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելուց և դրանք օգտագործելուց՝ հիշեցնելով, որ այսօրինակ արարքները քրեորեն հետապնդելի են և առաջացնում են քրեական պատասխանատվություն:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ չարաշահումների արդյունքում իրական սպառնալիք է ստեղծվում համավարակի հետագա տարածման, բնակչության առողջության պահպանման նպատակով համապատասխան կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար, և ի չիք է դառնում առողջապահական բնագավառում պետության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

20:17 23.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

20:07 23.06.2025

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն

2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...

SHANTNEWS

20:00 23.06.2025

SHANTNEWS

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

19:54 23.06.2025

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

19:45 23.06.2025

Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

19:38 23.06.2025

Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...

BACK_TO_TOP