Արմեն Ռուստամյանի դիտարկումը՝ «պառավոզի» էֆեկտի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Արմեն Ռուստամյանի դիտարկումը՝ «պառավոզի» էֆեկտի մասին

15:37 17.07.2018

Աժ-ում այսօր շարունակվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ քննարկումները: ՀՅԴ-ի տեսակետները ներկայացնող Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք կողմ են բաց ցուցակներով համամասնական ընտրություն անցկացնելուն, երբ ընտրողը ոչ միայն ձայն է տալիս այդ կուսակցությանը, այլև որոշում, թե այդ ցուցակից ովքեր կարող են ընտրվել:

Նա նշեց, որ այս տարբերակը կարևոր է կուսակցությունների կայացման համար, քանի որ «ներկուսակցական ժողովրդավարությունը կայացնելու խնդիր ունենք»:

Ռուստամյանը նշեց, որ ոչ մի մոդել իրականում իդեալական չէ: Բոլոր դեպքերում կան խնդիրներ: Օրինակ, իրենց առաջարկած մոդելը չի լուծում քվոտաների՝ կանանց, մարզերի ներկայացուցիչների հարցը: «Բայց ո՞վ ասաց, որ ժողովուրդը պետք է քվոտա տա, դա ժողովրդավարության հետ կապ չունի: Ես դեմ չեմ, որ լինեն քվոտաներ՝ կանանց,  մարզերի և այլն: Համաձայնեք, որ քվոտաները ժողովրդավարության հետ աղերս չունեն: Գուցե խրախուսում ենք կանանց ներկայությունը, մարզերի ներկայությունը, բայց դրանք արհեստական պրոցեսներ են, որտեղ ժողովրդի կամքը չկա:

Ինչ վերաբերում է փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ դրա գլխավոր թերությունն այն է, որ կուսակցության վերնախավն է որոշում հերթականությունը, և մեկ անձն իր հեղինակությամբ «պառավոզի» էֆեկտով կարող է իր հետևից մյուսներին տանել խորհրդարան, որոնց հասարակությունը կարող է՝ չի ճանաչում: Նա նկատեց, որ այդ խնդիրը կա նաև տարածքային ցուցակների դեպքում, երբ ինչ-որ մեկը շատ ձայն է ստանում և իր ստացած ձայներով այդ տարածքից ընտրվում են նաև այլ թեկնածուներ, որոնց ընտրողը չի ճանաչում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP