Մոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեջ և կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, որոնց միավորում է ընդհանուր պատմությունը, ընդհանուր ներկան, ընդհանուր ապագան։ Առաջացող խնդիրները, անշուշտ, պետք է լուծվեն կառուցողական եղանակով։ Այնպես, որ դա համապատասխանի մեր երկկողմ հարաբերությունների ընդհանուր ոգուն», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։