18:19 13.10.2021
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Արցախի հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովին:
Գիտաժողովը կազմակերպել են Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնը (AP -HP), Լիոնի համալսարանական հիվանդանոցը և Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնը:
Իր ելույթում առողջապահության նախարարն անդրադարձել է առողջապահական ոլորտում հայ-ֆրանսիական համերաշխությանը.
«Անցած երկու տարիները մարտահրավերներով լի էին մեզ համար, սակայն պատերազմի և համավարակի հետևանքները հաղթահարելու հարցում մշտապես զգացել ենք Ֆրանսիայի Հանրապետության և հայ համայնքի աջակցությունը: Դրա վառ օրինակը պատերազմի, համավարակի օրերին Հայաստան ուղարկված հումանիտար, մասնագիտական և փորձագիտական օգնությունն էր»:
Նախարարը նշել է, որ խաղաղ պայմաններում հայ-ֆրանսիական գործակցությունը պետք է ուղղված լինի զարգացման ծրագրերի իրագործմանը և փորձի փոխանակմանը:
Գիտաժողովին ելույթով հանդես է եկել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Ցավոք, այսօր քննարկում ենք ոչ թե բժշկագիտության ինովացիոն փոփոխություններ, այլ ինչպես կարողանանք օգնել արցախյան պատերազմից տուժած զինվորներին»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում կարևորել է վերականգնողական բժշկության զարգացումը և կրթահետազոտական ծրագրերը.
«Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի մեր համագործակցության շրջանակներում հնարավոր կլինի կատարելագործել բժիշկների շարունակական վերապատրաստման գործընթացը, որի արդյունքում լիարժեք և ժամանակի հետ համընթաց կլինեն բժիշկ-մասնագետների կարողությունները»:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ան Լույոն իր խոսքում նշել է, որ այս գիտաժողովի ընթացքում նախանշվել են հայ-ֆրանսիական երկարաժամկետ համագործակցության հեռանկարները բժշկական ոլորտում։
«Մենք անպայման հաշվի կառնենք նաև վերապատրաստման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը»,- ասել է դեսպանը:
Միջոցառման ավարտին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
21:51 23.06.2025
Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածելԳյումրիի «Շիրակը» սոցցանցերում հայտարարություն է տարածել։ «Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել: Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս […] ...
21:42 23.06.2025
Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ ԽուդաթյանՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել են Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ «Ծրագրի պայմանագրային արժեքը […] ...
21:28 23.06.2025
Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազայինԻրանը «հզոր և ավերիչ» հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Նշվում է, որ գործողությունը կոչվել է «Հաղթանակի լուր» և իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մասնակցությամբ։ «Իրանը որևէ պարագայում […] ...
21:22 23.06.2025
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱԻտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» նկատմամբ: E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Քրիստիան Կիվուի թիմը մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլ է խփել, հետո՝ ավելացված ժամանակի երկրորդ […] ...
21:13 23.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Այգեձոր թաղ. 74-78/15 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Գրիբոյեդովի փ. 21/4-21/12 շենքեր, Ադոնցի փ. 21/2, 21/3 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 14, 15 շենքեր, Նորաշեն թաղ. […] ...