12:50 20.10.2021
«Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն՝ մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն, առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար բարձրացում չանել, իսկ մնացած սպառողների համար սահմանել մոտ 200 դրամ կայուն գին՝ 10 տարվա համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Քննարկում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորություն, այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անենք, որ վարձակալության մնացած ողջ 10 տարվա ընթացքում ունենանք կայուն գնային քաղաքականություն: Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը սակայն կմնա կայուն 10 տարիների ընթացքում»,-ասաց Բաղրամյանն ու հավելեց, որ փոքր տատանումներ, սակայն, կարող են լինել:
2016-ից 15 տարով կնքված վարձակալության պայմանագրում դրված բազիսային գները ենթակա են ճշգրտման՝ որոշակի բանաձևերով, հիմնական գործոններն են սղաճը, էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունը և ջրի ծավալի փոփոխությունը:
«Հաշվի առնելով այսօրվա սղաճի տեմպերը, ջրի ծավալների աճը կանխատեսելով՝ մենք 10 տարվա համար այնպիսի բազիսային գներ ենք պայմանավորվում, որ ունենանք որոշակի կայունություն»,-ասաց Բաղրամյանը:
«Վեոլիա ջուր»-ն իր հայտով այժմ առաջարկում է ներկայում գործող 180 դրամը սակագինը բոլորի համար բարձրացնել շուրջ 43 դրամով: Եթե հանձնաժողովը հայտը բավարարի, ապա բարձրացումը կլինի հունվարի 1-ից:
18:45 05.08.2025
Ալոնսոն խստացնում է «Ռեալի» կարգապահությունը18:45 05.08.2025
Ալոնսոն խստացնում է «Ռեալի» կարգապահությունըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խստացրել է ֆուտբոլիստների մարզումային գործընթացը, որպեսզի կարգապահությունը բերվի ավելի բարձր մակարդակի։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Մադրիդցիների գլխավոր մարզիչը պահանջել է, որ ֆուտբոլիստները մարզումից 1 ժամ առաջ լինեն մարզաբազայում, ինչը տարբերվում է նախորդ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մոտեցումից: Իտալացին պահանջում էր, որ խաղացողները տեղում լինեն մարզման մեկնարկից կես […] ...
18:35 05.08.2025
Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...
18:30 05.08.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...