15:51 28.10.2021
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունել է կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ «Դատարաններում գործերի` օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» օրենքի նախագիծը չի ընդունվել:
Այնուհետև շարունակվել է կառավարության հեղինակած ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են քաղաքային իշխանության գործառույթներին, ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման կամ դրանց հետագա ճակատագիրը տնօրինելուն:
Հարակից զեկուցող, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանի խոսքերով՝ առաջարկվող փոփոխություններն ավելի շատ իրավական կարգավորման իմաստ ունեն և միտված են լուծելու Երևանի բազմաթիվ խնդիրները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկում ծավալելու համար՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նաև ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Զեկուցողի դիտարկմամբ՝ առաջարկվող փոփոխություններով կկարգավորվեն Հայաստանի ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման համալիր իրավահարաբերությունները, տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգը: Կվերացվեն նաև համայնքային աշխարհագրական օբյեկտների և կազմակերպությունների անվանակոչումների և անվանափոխումների վերաբերյալ գործող օրենսդրական սահմանափակումները, համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին կտրվեն լրացուցիչ գործիքակազմեր և հնարավորություններ:
Զեկուցողը պարզաբանել է նախագծերի փաթեթների դրույթներում առկա՝ պատգամավորներին հետաքրքրող հարցերը:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանի դիտարկմամբ՝ կառավարման համակարգի փոփոխություններին հաջորդում են օրինաչափ օրենսդրական համարժեք փոփոխություններ: Հարակից զեկուցողը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը համընթաց է ժամանակին:
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...
17:54 07.07.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...
17:46 07.07.2025
Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունըԱյսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համագործակցելով Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ, մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի առաջին օրենքի մշակման համար։ Օրենքի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից՝ SEI-ի և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի կողմից իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։ […] ...
17:38 07.07.2025
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվիԱզգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...
17:33 07.07.2025
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...