«ՀայՓոստն» ու Մետրոպոլիտենը բացում են նամականիշերի ցուցահանդես – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC

«ՀայՓոստն» ու Մետրոպոլիտենը բացում են նամականիշերի ցուցահանդես

13:40 29.10.2021

«ՀայՓոստն» ու Երևանի մետրոպոլիտենը համատեղ կազմակերպում են նամականիշերի ցուցահանդես Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:
Ցուցահանդեսը նպատակ ունի ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են նամականիշեր և գեղաթերթիկներ, որոնք թողարկվել են 2010-2021 թվականների ընթացքում: Նրանք պատմում են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության, բուսական և կենդանական աշխարհի, տեսարժան վայրերի, նշանակալի իրադարձությունների և մարդկանց մասին:

 

«Շնորհակալ ենք Երևանի մետրոպոլիտենին համագործակցության համար, որի շրջանակում մենք կազմակերպել ենք նամականիշերի ցուցադրություն: Սա հերթական անգամ հնարավորություն կտա ճանաչել նամականիշերը, դրանց արժեքը և նշանակությունը հայկական մշակույթի, արվեստի, գիտության պահպանման և փոխանցման գործում: Մեր քաղաքացիները, գտնվելով Երիտասարդական մետրոյի կայարանում, կարող են բացահայտել նամականիշերի մեծ, հետաքրքիր աշխարհը, ինչպես նաև բարձրացնել հետաքրքրությունը նամականիշերի նկատմամբ»,- նշեց «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Ինչպես նշեց Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը,- «Երևանի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ որոշեցինք այս անգամ ֆիլատելիայի լեզվով ներկայացնել ուղևորներին և զբոսաշրջիկներին Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը։ Արվեստը մետրոյում նախագծի շրջանակներում մետրոպոլիտենի տարբեր կայարաններում պարբերաբար իրականացվում են տարատեսակ մշակութային միջոցառումներ։
Մեր գլխավոր նպատակն է, որպեսզի մեր սիրելի ուղևորները նույնիսկ խորության վրա իրենց թանկարժեք ժամանակն օգտագործեն ի նպաստ իրենց»։

Ցուցադրված նամականիշերի և գեղաթերթիկների շարքում ներկայացված է նաև Հայաստանի առաջին ձայնային մեկ նամականիշով գեղաթերթիկը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը, այն հնարավորություն է տալիս վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ:
Ներկայացված են նաև «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում թողարկված և առաջին հորիզոնականներ զբաղեցրած նամականիշերը:

1992 թվականին Հայաստանի անկախ Հանրապետությունը թողարկեց իր առաջին նամականիշերը` բացելով նոր էջ հայկական ֆիլատելիայի պատմության մեջ: 1992-ից ի վեր թողարկվել է ավելի քան 1000 նամականիշ և գեղաթերթիկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության, կրոնի, մշակույթի, գիտության, արվեստի, արտադրության, սպորտի, ֆլորայի և ֆաունայի, ճարտարապետության և այլ թեմաներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

19:39 07.07.2025

Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

19:27 07.07.2025

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

19:16 07.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

19:05 07.07.2025

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...

Հիանալի խաղացի․ Խաչանով

18:54 07.07.2025

Հիանալի խաղացի․ Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

18:46 07.07.2025

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...

BACK_TO_TOP