Թմրամիջոցների ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքն օգտագործելու համար ՀՀ-ին և ԻԻՀ-ին ուղղված Ալիևի հայտարարություններն անհիմն են․ դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC

Թմրամիջոցների ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքն օգտագործելու համար ՀՀ-ին և ԻԻՀ-ին ուղղված Ալիևի հայտարարություններն անհիմն են․ դատախազություն

14:00 29.10.2021

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2020թ. ՀՀ և ԻԻՀ միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ:

2021թ. առաջին 9 ամիսների տվյալներով քննվող նման գործերի քանակը կազմել է 12, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, այդ թվում ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացի:

Ընդ որում՝ եթե 2017-ից 2020թթ. ընկած ժամանակահատվածում միայն ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծված 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, ապա միայն 2021թ. մաքսակետում հայտնաբերվել է 451կգ թմրամիջոց:

Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում արձանագրվել է Իրանից մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու երկու դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել և բացահայտվել 351 կիլոգրամ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կիլոգրամ Հերոին տեսակի թմրամիջոց։

Նախընթաց տարիներին ակտիվ պայքար է մղվել նաև Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման և փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ: Սկսած 2016 թվականից՝ բացահայտվել է նման 7 դեպք, որոնցից 3-ը հայտնաբերվել և դրանցով հարուցված քրեական գործերով քննություններն իրականացվել են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, իսկ 4-ը՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից: Իրանից Արցախ մաքսանենգ ճանապարհով տեղափոխված և բացահայտված ապօրինի թմրամիջոցների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 28 կգ:

Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման:

Հաշվի առնելով, որ թմրամիջոցների մաքսանենգությունը, ապօրինի շրջանառությունը համարվում են բարձր լատենտայնություն ունեցող հանցագործություններ՝ վերոնշյալ ցուցանիշներն ակնհայտորեն փաստում են, որ ԻԻՀ-ից ՀՀ ինչպես միջպետական սահմանով, այնպես էլ մինչև 2020թ. արցախյան պատերազմը Արցախի տարածքով մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դեմ պայքարը, նաև Իրանի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, տարեցտարի դարձել է առավել հետևողական և արդյունավետ:

Այդ մասին են վկայում նաև թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային կառույցների արձագանքները: Մասնավորապես, 2021թ. մարտին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակից (ՄԱԹՀՊԳ) ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել գրություն, որով, գոհունակություն հայտնելով Եվրոպա տեղափոխելու համար Իրանից Հայաստան ներմուծված թմրանյութի մեծաքանակ խմբաքանակը ՀՀ իրավապահ մարմինների կողմից բացահայտելու և առգրավվելու կապակցությամբ, ՄԱԹՀՊԳ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին ինչպես տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված ծառայողների մասնագիտական կարողությունների կատարելագործման, այնպես էլ Իրանի, նպատակակետ երկրների հետ գործակցությամբ ապացույցների ձեռքբերման եղանակներով:

Թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի վերջին շրջանի ակտիվացումը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության սերտացմամբ: Այդ պայքարի համատեքստում երկկողմ համագործակցության ընդլայնման խնդիրը առանձնահատուկ քննարկման առարկա է դարձել ինչպես 2019թ և 2021թ. փոխադարձ այցելությունների, այնպես էլ միջազգային ընդգրկման մի քանի համաժողովների ընթացքում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների միջև կայացած հանդիպումների և բանակցությունների օրակարգում:

Մասնավորապես, ԻԻՀ գլխավոր դատախազի՝ հոկտեմբերի 12-15-ը ՀՀ կատարած այցի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև սահմանային մաքսակետերում թմրամիջոցների հայտնաբերման նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներ ներդնելու հնարավորության և հեռանկարների, ինչպես նաև նման հանցագործություն կատարելու մեջ մերկացված անձանց քրեական պատասխանատվության ենթարկման, պատժի կրման հետ կապված հարցերը: Բացի այդ, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի, նման դեպքերով հարուցված քրեական գործերի քննության առանձնահատկությունների, դրանց շրջանակներում փոխադարձ օժանդակության խնդիրն ընկած է ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագրից բխող միջոցառումների հիմքում:

Վերոնշյալ փաստերը վկայում են, որ թմրամիջոցների ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքն օգտագործելու համար ՀՀ-ին և ԻԻՀ-ին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանք-հայտարարությունները (առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու), որոնք հնչել են հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում, իրականության հետ որևէ աղերս չունեն, մտացածին են, զուրկ որևէ փաստական հիմքից, հետապնդում են ՀՀ-ին և ԻԻՀ-ին վարկաբեկելու անթաքույց, սակայն ի սկզբանե ձախողման դատապարտված նպատակներ, նաև ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրև թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն:

Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ անում է մի պարագայում, երբ ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցի՝ եթե Հայաստանն ընդգրկված է եղել 2015–2019թթ. կոնկրետ Հերոին տեսակի թմրամիջոցի ծագման և տարանցման ոչ հիմնական երկրների ցանկում, ապա Ադրբեջանը՝ հիմնական երկրների ցանկում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

19:46 07.07.2025

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...

Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

19:39 07.07.2025

Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

19:27 07.07.2025

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

19:16 07.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

19:05 07.07.2025

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...

Հիանալի խաղացի․ Խաչանով

18:54 07.07.2025

Հիանալի խաղացի․ Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...

BACK_TO_TOP