16:18 29.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 29-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Խոշոր անտառային հրդեհների մարման առանձնահատկությունները և հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարումը, մարտավարության ձևերի և մեթոդների կիրառումը» թեմայով ուսումնավարժանք:
Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայությունը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունը, ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժինը, Արագածոտնի մարզի անտառտնտեսությունը, Բյուրական և Անտառուտ համայնքների բնակչությունը: Աշխատանքներին ներգրավվել են 80 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 22 աշխատակից, համայնքների կամավորական խմբերից 10 մարդ, 4 հրշեջ ավտոմեքենա, 5 հատուկ տեխնիկա, 3 անօդաչու թռչող սարք, 7 օժանդակ տեխնիկա, 5 անձնական մեքենա և սկզբնական հրդեհաշիջման միջոցներ:
Սցենարի համաձայն անտառպետության հարավարևելյան հատվածում հրդեհ էր բռնկվել: Մարման աշխատանքները սկզբնական փուլում կազմակերպվել էր անտառտնտեսության ուժերով ու միջոցներով, սակայն չի հաջողվում մարել հրդեհը, որը քամու ուժգնության պայմաններում արագ տարածվել է ծառերի վերգետնյա մասերով: Այդ մասին ահազանգ է փոխանցվում Արագածոտնի ՄՓՎ ՃԿԿ «911» ահազանգման կենտրոն:
ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի որոշման համաձայն ծավալվել է ղեկավարման շտաբ, որոշում է կայացվել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել նաև ՓԾ ՀՆՓԱԻԿ-ին, ՓԾ ՀԱԲ-ին, ՓԾ բուժծառայությանը և մոտակա համայնքների բնակչությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ՀՀ Պաշտպանության նախարարության և ոստիկանության ստորաբաժանումներին:
Անտառի անվտանգ տեղամասում ծավալվել է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվել են լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Ուսումնավարժության նպատակն էր ամրապնդել հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի գիտելիքները խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման ուղղությամբ, կատարելագործել գիտելիքները և փորձը արձագանքող ուժերի միջև փոխգործակցության կազմակերպման և գործողությունների ներդաշնակեցման առումով:
Վարժանքին հետևել են արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարները՝ Անդրանիկ Փիլոյանը և Ռոմանոս Պետրոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը:
Ա. Փիլոյանը նշել է, որ անձնակազմը լիովին կատարել է իր առջև դրված խնդիրը: Ռոմանոս Պետրոսյանը ևս կարևորում է նման վարժանքների անցկացումը, քանի որ կանաչ գոտիների պահպանության գործում մեծ է նաև ԱԻՆ-ի դերը:
Վարժանքի մասնակիցները Բյուրականի անտառպետության տարածքում նաև մասնակցել են միասնական ծառատունկի:
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...