15:17 30.10.2021
Այսօր Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը՝ տարիքային 3 խմբով։ Մրցաշարին մասնակցության հայտ ներկայացրածների թիվը հատել է 1000-ի սահմանը՝ բոլոր տարիքային խմբերը միասին վերցրած: Մեկնարկը տրվել է Փարաքարի համայնքապետարանի մերձակա տարածքից։ Վերջնակետը եղել է Էջմիածնի հրապարակը: Մրցանակակիրները պարգևատրվելու են։ Կլինեն նաև դրամական պարգևներ։
Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ:
Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղերը գրավածների համար` 75 հազարական դրամ, 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ: Բացի դրանից՝ մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Դրամական պարգևներ կստանան ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները:
22:49 23.06.2025
Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքըՔուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...
22:44 23.06.2025
Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...
22:33 23.06.2025
Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge CupՏաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...
22:21 23.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանումՊատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:13 23.06.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: ...