2022 թ. «Ավրորա» մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC

2022 թ. «Ավրորա» մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրից

14:44 01.11.2021

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» համաշխարհային մարդասիրական յոթերորդ մրցանակի առաջադրումների փուլը հայտարարում է փակված: Առաջադրումների մեկնարկը տրվել էր 2021 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Այդ նույն օրը հայտարարվել էին 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները, որոնց ընտրել էր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության համար: 2022 թ. «Ավրորա» մրցանակի համար ստացվել է 633 առաջադրում 62 երկրներից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան եւ Ուկրաինա:

«Որպես մեկը, որը նոր է արժանացել «Ավրորա» մրցանակի դափնեկրի կոչմանը, անչափ ուրախ եմ իմանալու, որ այս տարի այսքան արժանի թեկնածուներ են առաջադրվել: Մրցանակն արտացոլում է բարության շղթան, որը խաղաղության, համերաշխության եւ աջակցության ուղերձ է հղում աշխարհին եւ, որ ամենակարեւորն է, բոլոր այն մարդկանց, որոնք օրնիբուն աշխատում են: Եվ այժմ նրանք հնարավորություն ունեն դառնալու 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ ավելի մեծ փոփոխություն իրականացնելու աշխարհում»,- ասաց 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն, որն իր խիզախ գործունեության համար վերջերս ճանաչման արժանացավ «Ավրորայի» միջոցառումների ժամանակ Վենետիկում:

Յուրաքանչյուր առաջադրում այժմ մանրակրկիտ կուսումնասիրի Փորձագետների խորհուրդը: Նրանք կկազմեն այն հավակնորդների վերջնացուցակը, որոնք դրսեւորել են բացառիկ խիզախություն ու նվիրում եւ մեծ ազդեցություն են թողել՝ փրկելով մարդկանց: Այնուհետեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կդիտարկի հայտերը եւ կընտրի 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին:

«Չնայած այն սարսափելի մարտահրավերներին, որոնց բախվել է աշխարհն անցած մեկուկես տարում, 2022 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների նման անհատներն իրենց իրականացրած անձնազոհ եւ խիզախ աշխատանքով դառնում են ներշնչանքի աղբյուր: Ընտրող հանձնաժողովի իմ ընկերների հետ մենք միշտ բուռն քննարկում ենք ունենում «Ավրորայի» հերոսներին եւ, ի վերջո, դափնեկրին ընտրելիս՝ փորձելով տարբերակել գնահատանքի արժանի բարության, տոկունության եւ գթասրտության այդքան շատ օրինակները: Ինչեւէ, այդ գործընթացը նաեւ մեծագույն բավարարվածություն է պատճառում եւ մեծ առավելություն, որ կարող ես լույս սփռել անհավանական, մարդկանց կյանքը փոխող ջանքերի վրա»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:

2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն 2022 թ. ապրիլի 24-ին։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը յոթերորդ անգամ կշնորհվի 2022 թվականին:

Լուսանկարը՝ Երեխան Wawa Mum փաթեթով՝ տեղական արտադրության սննդամթերք, որը նախատեսված է փոքր երեխաների սննդային կարիքների համար: Պակիստան, Կարաչի, 2011 թ. հունվար, ՊՀԾ/Ամջադ Ջամալ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:48 07.07.2025

Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Թալին քաղաք մասնակի, Շղարշիկ, Իրինդ, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն և Ակունք գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-11:00 Փոքր Վեդի գյուղ, Նոր Կյանք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-12։00 Գեղանիստ գյուղ մասնակի և […] ...

Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»

20:35 07.07.2025

Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» […] ...

Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

20:22 07.07.2025

Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։ ...

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարար

20:11 07.07.2025

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։ Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն […] ...

SHANTNEWS

20:00 07.07.2025

SHANTNEWS

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

19:54 07.07.2025

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...

BACK_TO_TOP