13:49 18.07.2018
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործով անցնող, սակայն դատաքննությունից անջատված մասով 3 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մովսիսյանն այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ է հայտարարել: Դատապարտյալն իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով այս հայտարարությունն է տարածել.
«Ես՝ քաղբանտարկյալ Արթուր Մովսիսյանս, հայտարարում եմ անժամկետ հացադուլ, որով ուզում եմ վարչապետի, նոր կառավարության, ԲԴԽ-ի և հանրության ուշադրությունը հրավիրել երկրի իշխանության ճյուղերից մեկի՝ դատական համակարգի և մասնավորապես վճռաբեկ դատարանի քրեական պալատի քմահաճ վերաբերմունքին իրենց աշխատանքին և իրենց մոտ մուտք եղած գործերին:
Թավշյա հեղափոխությունից հետո վերաքննիչ դատարանը զուգահեռ ընթացող նույն գործով, որով անցնում էին Ժ. Սեֆիլյանը և մյուսները՝ ընդունեց նոր վճիռ, վերաորակավորեց գործը և գործով անցնող բոլոր մասնակիցները 2018թ. հունիսի 13-ին ազատ արձակվեցին վերաքննիչ դատարանի դահլիճից։
Այս պահին՝ ի ուրախություն ինձ և բոլորիս, այս գործով անցնող բոլորն ազատ են, բայց ես շարունակում եմ մնալ անազատության մեջ և դա միայն այն պատճառով, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատը ցուցաբերում է բացահայտ քմահաճ վերաբերմունք և չի անդրադառնում իմ պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդություններին, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխման միջնորդությանը։
…. Ես հացադուլը չեմ դադարեցնի այնքան, քանի դեռ խնդիրը չի դարձել քննարկման առարկա և չի ստացել դրական լուծում»:
Նշենք, որ այս դատապարտյալին առաջադրվել էր նույն մեղադրանքը, ինչ մյուսներին: Ըստ դատավճռի՝ Արթուր Մովսիսյանը ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով իր բնակարանում թաքցրել է հրազեն ու ռազմամթերք՝ այն փոխանցելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին: Ըստ դատավճռի՝ Մովսիսյանը ևս, ինրչպես խմբի մի քանի անդամներ, գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է ենթախմբին անդամակցելուց և հանցագործությունն ավարտին չի հասցրել:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...