Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում կառուցվող երկու շենքերի 36 բնակարանների շահառուների կարգավիճակներն ուսումնասիրվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում կառուցվող երկու շենքերի 36 բնակարանների շահառուների կարգավիճակներն ուսումնասիրվում են

19:51 02.11.2021

Գյումրիի  Մուշ 2/2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան երկու շենքերի շինարարությունը չի դադարեցվի նաև ձմռանը: Ներքին հարդարման, կոմունիկացիաների անցկացման աշխատանքներին եղանակները չեն խանգարի։ Առաջնահերթ շենքերում ջեռուցում կապահովվի, որն էլ թույլ կտա աշխատանքը շարունակել ձմռան ամիսներին նաև ձեղնահարկում։ Միաժամանակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է բնակարանների շահառուների ցուցակների ճշգրտում։

88-ից հետո առաջին անգամ Գյումրիում բազմահարկ՝ վեց հարկանի շենքեր են կառուցվում։ Գործը հասել է  քարտաշ վարպետներին, Արթիկի ու Անիի  դեղին-կարմիր տուֆերով  երեսապատում են։ Իսկ տանիքները նման չեն թաղամասում եղած բնակելիների տանիքներին, Մուշ 2/2-ում երկու շենքերը ոչ միայն  տարբերվում են միակողմանի թեքություն ունեցող տանիքներով, նաև ունեն ձեղնահարկեր։

«Շենքերի տանիքները նախատեսված են  արևային մարտկոցներ տեղադրելու համար, թեքության  հիմնական պատճառը դա է, իսկ ձեղնահարկերում պետք է լինեն արհեստանոցներ ու խմբակների համար նախատեսված տարածքներ»,- նշել է «Ախուրյանի Կոոպշին» ընկերության աշխղեկ Գագիկ Մանուկյանը։

Արհեստանոցներն ու խմբակները նախատեսված են թաղամասի այն բնակիչների համար, որոնք զբաղվածություն կփորձեն գտնել  այդ տարածքներում։ Բնակարանների լոկալ ջեռուցումը  արևային էներգիայից է ստացվելու: 36 բնակարաններից 10-ը՝ երկու, 26-ը՝ երեք սենյականոցներ են: Շինարարության ընթացքում կատարված նախագծային որոշ փոփոխություններից հետո  բնակարաններից մի քանիսի մակերեսն ու սենյակների թիվն ավելացել է:

36 բնակարանների  պոտենցիալ  շահառուներ համարվում են  երկրաշարժից անօթևան գյումրեցի ընտանիքները: Հիմնադրամն այս պահին  քաղաքացիներից ստացած  408 դիմում ունի: Նախնական ուսումնասիրությունից հետո, առայժմ, ընտրվել են 266-ը: Ընտանիքների հետ հանդիպումներից հետո կորոշվեն վերջնական շահառուները: Այս դեպքում հիմնադրամը հաշվի է առնելու չորս հիմնական չափորոշիչ:

«100 ընտանիք մեր բազայով զրկվել է տնից հենց երկրաշարժի ընթացքում, և մեր հիմնական չափորոշիչները, որոնցով մենք առաջնորդվում ենք, առաջինը հենց երկրաշարժից տուն կորցրած լինելն է, երկրորդը այն է, որ այս պահին բնակվում են դոմիկում կամ ավելի անբարենպաստ պայմաններում, բազմազավակ լինելու հանգամանքը ևս պարտադիր է, ԲԳՎ կամ տուն ստացած չլինելը»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի մշտադիտարկման և գնահատման մասնագետ Զարուհի  Ազնաուրյանը։

Շահառուների ընտրությունը հնարավոր է անցկացվի առանց վիճակահանության, բնակարանները բաշխելու ժամանակ  կառաջնորդվեն ընտանիքներում բնակվող անձերի քանակով: Մի քանի բնակարաններ  հիմնադրամը նախատեսում է հատկացնել արցախյան երկրորդ պատերազմում վիրավորում ստացած զինվորների ընտանիքներին: Բնակարանները շահառուներին  կհատկացվեն սոցիալական բաղադրիչով, այսինքն՝ մինչև 10 տարի ժամկետով այն կհամարվի հիմնադրամի սեփականությունը, և շահառուն այն վաճառելու իրավունք չի ունենա:

Հաջորդ տարի նույն տարածքում կսկսվեն ևս երկու շենքի կառուցման աշխատանքները: Այս անգամ դրանք կլինեն յոթ հարկանի և 60 բնակարանով, որոնց շահառուները որոշված են ՝ բացառապես պատերազմում զոհված ու հաշմանդամություն ունեցող  տղաների ընտանիքներն են լինելու։

Շենքերը հարմարեցված կլինեն տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների համար ու կունենան վերելակներ: Մուշ 2/2 -ում կառուցվող նոր թաղամասը կունենա նաև մանկապարտեզ, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի  կառուցումը հասել է արդեն ներքին հարդարումներին։ Ընդհանուր շինհրապարակում աշխատանքները ձմռանը չեն դադարեցվի։

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետ

18:38 26.06.2025

Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 123 միլիոն 224 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը

18:30 26.06.2025

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետ

18:20 26.06.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետ

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) փոխնախագահի Ռուդոլֆ Ռայների հետ: Կողմերը կարևորել են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը կառուցողական երկխոսության և վստահության ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին: ...

Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասին

18:12 26.06.2025

Այդ մարդիկ, ասես, Մարսում են ապրում. Լուիս դե լա Ֆուենտեն՝ Յամալին քննադատողների մասին

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գտնում է, որ Լամին Յամալին քննադատել քիչ գոլեր խփելու համար պետք չէ: «Մենք պետք է հոգ տանենք նրա մասին: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց ամեն ինչ գալիս է ժամանակի հետ: Նա այդ ամենը շատ լավ է հասկանում, նա կենտրոնացած է: Իր տարիքի համար նա բավականաչափ ծարավ […] ...

Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյան

18:07 26.06.2025

Ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ: Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում […] ...

SHANTNEWS

18:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP