Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. Փաշինյան

14:42 26.06.2025

Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։

«Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն։ Բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին»,- նշեց  վարչապետը։

Նա հավելեց, որ առավոտյան հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ։

Միաժամանակ Փաշինյանն անդրադարձավ հանրային արձագանքներին, որոնցում համեմատություններ կան նշված դեպքի ու Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության միջև։

«Օգտատերերի մի խումբ արձանագրում է, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել։ Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում՝ արդյոք 1999 թվականին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես պետք է վստահելի ձևով ձևակերպել։ Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»,- եզրափակեց վարչապետը։

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Վազգեն Գալստանյանի (Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) ղեկավարած «Սրբազան պայքար» շարժման շրջանակում նախապատրաստվել են ահաբեկչական գործողություններ և փորձ՝ ՀՀ իշխանության յուրացման նպատակով։ Հաղորդագրության համաձայն՝ շարժման ներսում ձևավորվել էին մինչև 250 հարվածային խմբեր, հիմնականում՝ նախկին զինվորականներից և ոստիկաններից, որոնց նպատակն էր միաժամանակյա կործանիչ գործողությունների միջոցով կաթվածահար անել երկրի կառավարման և տրանսպորտային համակարգը։ Հանցավոր խմբի ծրագրերում ընդգրկված էին՝ տրանսպորտային միջանցքների արգելափակում, էլեկտրամատակարարման և ինտերնետի անջատում, պայթյունների և կրակոցների միջոցով վախի մթնոլորտ ստեղծում, պետական համակարգերի դեմ կիբեռհարձակումներ, ոստիկանության շարժի խափանում և հանրային իշխանության կազմալուծում։

ՔԿ տվյալներով՝ խմբի անդամներն արդեն իսկ ձեռք են բերել հազարավոր հրավտանգ միջոցներ, մետաղական «աստղիկներ» և քարտեզներ՝ գործողությունները համակարգելու համար։ Որպես կենտրոնական կազմակերպիչ հանդես է եկել Վազգեն Գալստանյանը։

Վազգեն Գալստանյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ահաբեկչության, զանգվածային անկարգությունների, իշխանության յուրացման նախապատրաստում։

Բագրատ սրբազանը մեղադրանքները չի ընդունում և դրանք համարում է քաղաքական հետապնդում։

Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել ընդհանուր առմամբ 16 անձի կալանավորման միջնորդություն։ Նրանցից 9-ի մասով դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը, մեկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։ Մնացածների հարցերը նույնպես կքննվեն նույն օրը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

19:00 26.06.2025

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովագրված արտոնյալ պարտքի վարկանիշները «Ba3» մակարդակում` անփոփոխ թողնելով «կայուն» հեռանկարը: Վարկանիշը Ba3 մակարդակով հաստատելու որոշումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն աճի ներուժով, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացման և պետական կառավարման արդյունավետության չափավոր բարձր մակարդակով։ Միաժամանակ […] ...

Քննարկվել են բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր

18:54 26.06.2025

Քննարկվել են բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի և վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունների անցկացմանը վերաբերող հարցեր: Նիստին մասնակցել են […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պայմանագրային հարցերով տնօրենի հետ

18:46 26.06.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պայմանագրային հարցերով տնօրենի հետ

Հունիսի 25-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) պայմանագրային հարցերով տնօրեն Ջոն Բրանդոլինոյի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև առկա համագործակցության ընթացքը և դրա խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին […] ...

Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետ

18:38 26.06.2025

Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Գետափնյա փողոցում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ. վարչապետ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 123 միլիոն 224 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը

18:30 26.06.2025

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետ

18:20 26.06.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահի հետ

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) փոխնախագահի Ռուդոլֆ Ռայների հետ: Կողմերը կարևորել են «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը կառուցողական երկխոսության և վստահության ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին: ...

BACK_TO_TOP