Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

16:00 26.06.2025

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։

Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ կարգով նախատեսվում է նաև ՀՀ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների և տնտեսումների մի մասն ուղղել դպրոցներում առկա այլ խնդիրների լուծմանը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա կարևոր ճկունություն է՝ դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու առումով: Նախորդ տարի 500 դպրոցում 800 մլն դրամի կապիտալ աշխատանք է իրականացվել անհրաժեշտ ուղղություններով:

Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորին, լրավճար տրամադրելու մեխանիզմ: «Ուսուցչի՝ չհամալրվող թափուր հաստիք ունեցող գյուղական դպրոցներում իրականացվում է էլեկտրոնային դասավանդում. այս պահին գյուղական 96 դպրոցի 5250 երեխա այս միջոցով շատ կարևոր առարկաների դասավանդում է ստանում 190 ուսուցչի կողմից»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ կարգը կգործի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հանրակրթության բարեփոխումների կարևոր բաղադրիչներից է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը, որն ուղղված է սպասարկելու և ապահովելու հանրակրթության թե՛ բովանդակային, թե՛ կառավարման բարեփոխումները:

«Հանրակրթության ֆինանսավորման նոր կարգը սկսել է գործել 2023 թվականից՝ սկզբունքորեն փոխելով դպրոցների ֆինանսավորման հայեցակարգը, որտեղ աշակերտ թվով ֆինանսավորումից անցում կատարվեց դեպի դասարան թվով ֆինանսավորման և սահմանեց նորմատիվային ֆինանսավորում դպրոցների համար: Կարևոր է ընդգծել՝ ֆինանսավորման նոր կարգը բարեփոխում է ուսուցչի վարձատրության և աշխատանքի համակարգը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ներկայացրել ուսուցիչների վարձատրության բարձրացման ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության կողմից ձեռնարկված ամբողջական ծրագիրը:

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ ուսուցիչների վարձատրությունը մեկ անգամ բարձրացել է 2019 թվականին՝ համատարած 10 տոկոսով: Այնուհետև, 2020 թվականին սահմանվել է ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ՝ 108 հազար 800 դրամ: Ֆինանսավորման նոր կարգով 2023 թվականից ուսուցչի նվազագույն աշխատավարձը սահմանվել է 119,900 դրամ: Բացի այդ՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց՝ նվազեցվել է ուսուցիչների շաբաթական դասավանդվող դասաժամերի քանակը՝ տարրական դասարաններում նախկին 22 ժամի փոխարեն սահմանելով 18, իսկ մնացած դասարաններում՝ 20 ժամ, ինչը ևս հանգեցնում է դասավանդվող մեկ դասի արժեքի բարձրացման՝ 20%-ով տարրական դասարանների և 10%-ով՝ միջին և ավագ դասարանների համար: Նախարարը տեղեկացրել է՝ կրթության որակին ուղղված ֆինանսավորման կարգի մի շարք այլ փոփոխություններ են ներդրվել: Մասնավորապես՝ առաջադիմության խնդիր ունեցող երեխաներին պետության միջոցներով տրամադրվում են կրթական հավելյալ ծառայություններ՝ երկարօրյա պարապմունքների ձևով: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ավարտվող ուսումնական տարում 13,400-ից ավելի երեխաներ այս մոտեցմամբ բարելավել են իրենց կրթական արդյունքը:

Ֆինանսավորման նոր կարգով դպրոցներին հնարավորություն է ընձեռվել դասարանական կրթությունից բացի՝ նաև արտադասարանական մեխանիզմներ ներդնել՝ երեխաների կրթությունը բարելավելու և մոտիվացիան մեծացնելու նպատակով: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է նախագծային աշխատանքների իրականացմանը, դպրոցներում խմբակների ձևավորմանը, որոնց շրջանակում նախորդ տարի 15 հազար խմբակ է գործել՝ ներգրավելով ավելի քան 167 հազար երեխայի:

«Ֆինանսավորման նոր կարգով ներդրվել են նաև լաբորատորիաների պահպանման և լաբորատոր նյութերի ձեռքբերման ծախսերը: Լաբորատորիաների ստեղծումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր մաս էր, բայց դրանք շարունակական գործարկման ծախսեր ունեն: Այս գումարը չի կարող վերաբաշխվել որևէ այլ նպատակով: Ֆինանսավորման նոր կարգը հնարավորություն է տվել ապահովելու նոր միջավայր ներառականության համար, ինչը ևս շատ կարևոր է: Առանձին միջոցներ են հատկացվում դպրոցների միջավայրի հարմարեցման համար: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար առանձնացված է նաև խելամիտ հարմարեցումների ֆոնդ, որը թույլ է տալիս երեխայի կրթությունը կազմակերպել ավելի արդյունավետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով նաև, որ ֆինանսավորման նոր կարգով բոլոր դպրոցներում ներդրվել է հոգեբանի հաստիքը. ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներկայում ավելի քան 900 հոգեբան է աշխատում:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ֆինանսավորման նոր կարգի ներդրման արդյունքում էապես ավելացել է հանրակրթության ֆինանսավորումը կամ դպրոցների պահպանման ծախսերը. 2019 թվականին այս ուղղությամբ ֆինանսավորումը կազմել է 85,26 մլրդ դրամ, իսկ 2024 թվականին արդեն իսկ հատկացվել է 118,84 մլրդ դրամ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ սա չի ներառում ուսուցիչների հավելավճարների վարձատրության ծրագրերը, որոնց միայն նախորդ տարի առանձին 10 մլրդ դրամ է ուղղվել պետական բյուջեից: Նախարարը Կառավարության նիստում ներկայացրել է նաև ուսուցիչների վարձատրության բարելավման ծրագրերը՝ անդրադառնալով կամավոր ատեստավորմանը, գյուղական փոքր դպրոցների ուսուցիչներին և ԲՏՃՄ դասավանդողների տրվող հավելավճարի ծրագրերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

20:37 26.06.2025

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

20:25 26.06.2025

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

19:54 26.06.2025

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

19:50 26.06.2025

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...

BACK_TO_TOP