15:29 02.11.2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2022 թ. բյուջետային հայտով նախատեսված է հատկացնել 544 մլն 269 հազար դրամ: Այս մասին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Հանձնաժողովը տարեկան պարենային և ոչ պարենային ապրանքների 5 շուկաներ է ուսումնասիրում, որոնց նպատակը տվյալ շուկաներում մրցակցային իրավիճակի կարգավորումն է: Գեղամ Գևորգյանի խոսքերով՝ հանձնաժողովն արդյունավետ իրականացնում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
Անդրադառնալով բենզինի շուկայում տիրող իրավիճակին՝ հանձնաժողովի նախագահը խնդիրը հիմնականում պայմանավորել է բենզինի՝ մեկ աղբյուրից ձեռքբերմամբ: Գեղամ Գևորգյանն այս հարցում ձեռնպահ է մնացել վերջնական դիրքորոշում հայտնելուց, քանի որ այս պահին ուսումնասիրություն է կատարվում: Տեղեկացվել է, որ ԵԱՏՄ-ում քննարկվում է նավթամթերքի և գազի մեկ միասնական շուկայի ստեղծման քաղաքականությունը: Հանձնաժողովը բարձրացրել է լոգիստիկ, միասնական գնի սահմանմանը վերաբերող խնդիրներ:
«Նոր բրենդի ներմուծման մասով ունենք վերապահում: Մանրածախ մարժաների քանակի նվազեցումը խնդիրները չի լուծելու, գործուն այլ քայլեր են իրականացվում»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Վիճակագրական տվյալներ ներկայացնելով՝ ՄՊՀ նախագահը նշել է, որ 2017-2018 թթ. հակամրցակցային համաձայնություններ չեն եղել կամ չեն բացահայտվել, 2019-ին եղել է 2 դեպք, 2020-ին՝ 4 դեպք, 2021-ին՝ 1 դեպք: Գերիշխող դիրքի չարաշահման դեպքերը 2017 թվականին 5-ն են եղել, 2018-ին՝ 3-ը, 2019-ին և 2020-ին՝ 20-ը, 2021-ին արդեն 10 դեպք ամփոփված է: 2017 թվականին անբարեխիղճ մրցակցության 55 դեպք է գրանցվել, 2018-ին՝ 35, 2019-ին՝ 57, 2020-ին՝ 70, 2021-ին՝ 64: 2017-ին պետական մարմինների դեմ 18 հակամրցակցային գործողություններ են եղել, 2018-ին չեն եղել, 2019-ին և 2020-ին համապատասխանաբար 6 դեպք է գրանցվել, 2021-ին՝ 4 դեպք:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...