Ֆրանսիական պատվիրակությանն են ներկայացվել համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Ֆրանսիական պատվիրակությանն են ներկայացվել համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները

15:41 02.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը` տրանսպորտային ծրագրերի գլխավոր ինժեներ Առնո Դեմարշելիեի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ենթակառուցվածքների զարգացման և համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները, որոնք մայիսին ներկայացվել էին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբին:

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին` իր պատրաստակամությունն է հայտնել քննարկել ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախարարության առաջարկները և ֆրանսիական կողմի հետ փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան արագընթաց գնացքի երթուղուն և Վանաձորից Ֆիոլետովո մոտ 40 կմ երկաթուղային նոր գծի կառուցմանը:

Քննարկվել են ծրագրի տեխնիկական հնարավորություններին, ֆինանսատնտեսական առումով նպատակահարմարությանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆրանսիական կողմին հետաքրքրող հարցերը դիտարկել Ա․ Դեմարշելիեի հաջորդ այցի ընթացքում`տեղում այցելություն կազմակերպելով:

Անդրադարձ է կատարվել գյուղական ճանապարհների բարեկարգման նախագծին: Ճանապարհաշինության ոլորտը համակարգող ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական ճանապարհների կարիքները, ընդգծելով, որ որպես համայնքներում կյանքի որակի վրա անմիջականորեն ազդեցություն ունեցող ոլորտ, այն շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների ցանկում:
Ք. Ղալեչյանը նշել է, որ վերջին տարիներին ճանապարհաշինական աշխատանքները հիմնականում ուղղված են եղել հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների վերանորոգմանը, ներկայումս արդիական է դարձել տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման հարցը: Նրա խոսքերով` ՀԲ-ի 2018-2019 թթ. հետազոտության արդյունքներով` Հայաստանի տեղական նշանակության 3806 կմ ճանապարհներից միայն 42 տոկոսն է ասֆալտապատ, և միայն 26 տոկոսն է լավ վիճակում։ Այս առումով կառավարությունը բաց է տարբեր ձևաչափով համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները նշել են, որ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես գյուղական ճանապարհների ոլորտը, իրենց հետաքրքրությունների շրջանակում է, և պատրաստ են համագործակցել թե՛ ՀԲ-ի ծրագրերի շրջանակում, որի հետ ՀՀ կառավարությունն արդյունավետ համագործակցության փորձ ունի, և թե՛ երկկողմ ձևաչափով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP