Նորակերտ համայնքին պատճառված շուրջ 7 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. գործը դատարանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Նորակերտ համայնքին պատճառված շուրջ 7 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. գործը դատարանում է

15:46 02.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Նորակերտ համայնքին պատկանող միջոցներից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, համայնքին պատճառված վնասի չափը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորակերտ համայնքի ղեկավարը, 2019 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, լիազորված լինելով տնօրինելու համայնքին պատկանող դրամական միջոցները, 2019թ. հուլիսից մինչև 2020թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքին պատկանող դրամական միջոցները յուրացնելու միասնական ուղղակի դիտավորությամբ, համայնքապետարանի առաջատար մասնագետից պահանջել և ստացել է համայնքապետարան վճարվող պետական տուրքերից՝ փոխադրամիջոցների վճարներից, գոյացած 5.226.000 ՀՀ դրամի անդորրագրեր և գումարներ, իսկ գանձապահից՝ համայնքապետարան վճարվող շենք-շինությունների, հողի հարկերից, տեղական տուրքերի վճարներից գոյացած 1.182.000 ՀՀ դրամի անդորրագրեր և գումարներ, որոնք օգտագործել է` անձնական կարիքները հոգալու նպատակով։

Բացի դրանից՝ համայնքի ղեկավարը 2019թ. ընթացքում «Նորակերտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենից ստացել է մանկապարտեզի սաների ծնողների կողմից կատարված վարձավճարներից գոյացած 900.000 ՀՀ դրամ գումար, որը չի մուտքագրել համայնքապետարանի դրամարկղ և օգտագործել է՝ անձնական կարիքները հոգալու նպատակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նորակերտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, օպերատորին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գանձապահին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Կայացվել է համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ համապատասխան որոշում, իսկ համայնքին պատճառած՝ 7 308 000 ՀՀ դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP