90-ից ավելի երկրներ համաձայն են մինչև 2030 թվականը 30 տոկոսով կրճատել մեթանի արտանետումները. Սպիտակ տուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

90-ից ավելի երկրներ համաձայն են մինչև 2030 թվականը 30 տոկոսով կրճատել մեթանի արտանետումները. Սպիտակ տուն

16:00 02.11.2021

Ավելի քան 90 պետություններ են համաձայնվել մինչև 2030 թվականը մեթանի արտանետումները 30 տոկոսով նվազեցնելու՝ Եվրամիության և ԱՄՆ-ի գլոբալ նախաձեռնությանը, դրանց թվում են արտանետումների ամենամեծ ծավալներով 30 երկրներից 15-ը: Նոյեմբերի 2-ին այդ մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի կողմերի 26-րդ խորհրդաժողովի(COP26) երկրորդ օրվա պաշտոնական արարողությանը կհայտարարվի, որ ավելի քան 90 երկրներ են միացել նախաձեռնությանը, ներառյալ արտանետումների ծավալներով 30 խոշորագույն երկրներից 15-ը. ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ինդոնեզիան, Պակիստանը, Արգենտինան, Մեքսիկան, Նիգերիան, Իրաքը, Վիետնամը, Կանադան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես պարզաբանում են Սպիտակ տանը, մեթանի արտանետումներն այն հիմնական գործոններից մեկն են, որոնք նպաստում են կլիմայի փոփոխմանը:

Սպիտակ տունը նաև հրապարակել է անմիջականորեն ԱՄՆ-ում գործողությունների պլանը: Պլանավորվում է, որ նավթի, գազի ճյուղը պետք է արտանետումները կրճատի մոտավորապես 75 տոկոսով, առանձին նահանգներ մշակում են սեփական միջոցները: Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը պատրաստում է ծրագիր կամավոր մասնակցությամբ, որի նպատակն է աղբակույտերում որսալու մեթանի արտանետումների մինչև 70 տոկոսը: ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են իրականացնել նավթի և գազի հարյուր հազարավոր լքված հորատանցքերի» խցանման աշխատանքներ, որոնցից շատերը մինչ օրս մեթան են անջատում»: Մի շարք միջոցներ են մշակվել նաև գյուղատնտեսական ճյուղի համար:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի կողմերի 26-րդ խորհրդաժողովում (COP-26) կգործարկեն մինչև 2030 թվականը 30 տոկոսով մեթանի արտանետումների կրճատման նախաձեռնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP