ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է 2022-ի բյուջետային հատկացումները և իրականացվելիք միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է 2022-ի բյուջետային հատկացումները և իրականացվելիք միջոցառումները

13:52 03.11.2021

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վահագն Հովակիմյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 3-ին պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով օրենսդիր մարմնի համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները:

Վահան Նարիբեկյանի խոսքերով՝ «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 5 միջոցառում:

2022թ. պետական բյուջեի նախագծով 5 ծախսային միջոցառումներով ԱԺ-ին կհատկացվի 5 մլրդ 992 մլն 324 հազար դրամ, որը մոտ 9,3 %-ով պակաս է ներկայացված բյուջետային հայտից:

«ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման համար նախատեսվել է 5 մլրդ 488 մլն 300 հազար դրամ կամ բյուջետային հայտի 91,6 %-ը: 2021թ. ճշտված բյուջեի նկատմամբ 2022թ. բյուջետային հայտն ավելացել է 378 մլն դրամով կամ 7,4%-ով` պայմանավորված խորհրդարանական դիվանագիտության ընդլայնման շրջանակում իրականացվող փոխայցերի քանակի, պատգամավորական վճարների ավելացմամբ:

Ըստ Վահան Նարիբեկյանի՝ «ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառմանը կուղղվի 1 մլն 260 հազար դրամ:

Տարադրամի փոխարժեքների փոփոխությամբ պայմանավորված՝ 10,3 %-ով նվազել են «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառմանն ուղղվող հատկացումները. այն կկազմի 179 մլն 200 հազար դրամ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը, անդրադառնալով խորհրդարանի մարմինների և աշխատակազմի տեխնիկական վերազինման անհրաժեշտությանը, նշել է, որ «ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառմանը նախատեսվում է հատկացնել 72 մլն 900 հազար դրամ:

Վահան Նարիբեկյանը նշել է, որ 2022թ. բյուջեի նախագծով ՀՀ Ազգային ժողովին վերապահվել է նոր՝ «Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծախսային միջոցառման իրականացում՝ շուրջ 250 մլն 684 հազար դրամի չափով: Մինչ այս միջոցառումն իրականացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP