15:55 03.11.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էներգահամակարգի պետական բաժնեմասով ընկերությունների և ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործընթացի, շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման փորձարկման և տեղայնացման փուլում գտնվող ծրագրի հետ կապված խնդիրները։ Լսվել են մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները։
2022թ․ փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկմանն ընդառաջ նախարարն ընդգծել է գործընթացի պատշաճ կազմակերպման կարևորությունը, էներգահամակարգի հուսալիությունն ու կայունությունը ապահովելը՝ հաշվի առնելով նաև շուկայի բոլոր մասնակիցների շահերը։
Նախարարը, գնահատելով մինչ այժմ կատարված աշխատանքները, հանձնարարել է այսուհետ ևս հետևողականորեն լուծել առաջացող բոլոր խնդիրները՝ շուկայի ազատականացման մեկնարկը հնարավորինս սահուն սկսելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շուկայի ազատականացման հետ կապված տարբեր ձևաչափերով ամենշաբաթյա մասնագիտական քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ 2018-ից իրականացվում է «Շուկայի ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտուր» (Market Liberalization & Electricity Trade Program/MLET) ծրագիրը, որի արժեքը կազմում է 8 մլն ԱՄՆ դոլար, տևողությունը՝ 5 տարի: Ծրագիրն ուղղված է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ազատականացմանը։ Այս համատեքստում մշակվել են մի շարք օրենսդրական, իրավական ակտեր։ Փորձնական գործարկման փուլում է էլեկտրաէներգետիկայի շուկայի էլեկտրոնային ծրագիրը։ Լիարժեք գործարկումը նախատեսվում է 2022թ․ փետրվարի 1-ից։
Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր գործիքակազմը հնարավորություն կստեղծի մրցակցային տարրերի ներդրմանը, ինչպես նաև կխթանի էլեկտրաէներգետիկայի միջսահմանային առևտրի զարգացմանը։
18:12 15.05.2025
Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործումՀայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...
18:06 15.05.2025
Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:54 15.05.2025
Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարներըՇվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...
17:50 15.05.2025
Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։ ...
17:44 15.05.2025
Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումըԱնկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝ սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...