23:10 05.11.2021
Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում համակարծիք են, որ ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ տարվա ընթացքում ամուր ապահովել է հրադադարի ռեժիմը, իրեն դրսևորել է որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության հուսալի երաշխավոր: Մեր խաղաղապահների արդյունավետ աշխատանքի գրավականը երկու կողմերի հետ փոխգործակցության հարթված ուղիներն են, ինչը թույլ է տալիս նրանց օպերատիվ կարգավորել առաջացող աննշան միջադեպերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը՝ ամփոփելով խաղաղապահ ուժերի մեկ տարվա աշխատանքը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն նպաստել է պահված անձանց և զոհվածների աճյունների փոխանակմանը, փախստականների վերադարձին, մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների պահպանմանը, ուխտավորներին ուղեկցել դեպի կրոնական պաշտամունքի վայրեր»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից փոխանցում են, որ ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 մարդ․ Հայաստանին է վերադարձվել 105 հոգի, Ադրբեջանին՝ 17։ Իր հերթին, ադրբեջանական կողմին է հանձնվել 3 փաթեթ ականապատ դաշտերի քարտեզներ:
Ռուս խաղաղապահների ուժերով նրա պատասխանատվության գոտում 2020 թվականի նոյեմբերից 1937 շենքերում ստուգվել է պայթյունավտանգ առարկաների առկայությունը, մաքրվել 2 311,5 հա տարածք, 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 26 064 պայթյունավտանգ առարկա:
2020թ. նոյեմբերի 13-ից կողմերին է հանձնվել 1887 դի, որից 1563-ը՝ հայկական կողմին։
Ռուսաստանի ԱԻՆ-ը 2020 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա հունիս տարածաշրջան է տեղափոխել 1581 տոննա մարդասիրական բեռներ (էլեկտրակայաններ, ինժեներական և հրշեջ մեքենաներ, առաջին անհրաժեշտության պարագաներ) և 800 տոննա շինանյութ։ Իրականացվել են հումանիտար ականազերծման աշխատանքներ։
«Տարածաշրջանում աստիճանաբար խաղաղ կյանքը կարգավորվում է։ Այդ մասին վկայում է այն փաստը, որ իրենց տներ են վերադարձել արդեն շուրջ 53 հազար փախստականներ։ Ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցրել բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն հասցնելու և բաշխելու, կենսապահովման ենթակառուցվածքների, մասնավորապես, ջրամատակարարման և կապի համակարգերի վերականգնմանը նպաստելու, բերքահավաքը պաշտպանելու և այլ խնդիրներ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
18:37 08.07.2025
UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին: Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար: «Իլյան ընդդեմ Փեդիի: […] ...
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...